Թեմաներ
Երկուշաբթի 10 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/07/2024   14:21 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը. Մարիա Զախարովան ասել է՝ ինչ են քննարկելու 10/07/2024   14:19 Ողբերգական դեպք՝ Նոր Երզնկա գյուղի դպրոցում. 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել 10/07/2024   14:10 Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն 10/07/2024   14:04 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը 10/07/2024   13:59 Իրենց գործողություններով պետությանը փաստի առաջ են կանգնեցնում, Գրիգոր Մինասյանը հեռացավ, Կարեն Անդրեասյանն էլ կարող է գնալ, այս ամենի հաշիվը ո՞վ է փակելու․ Հարությունյան 10/07/2024   13:53 Հրդեհ է բռնկվել «Դոմուս» կահույքի սրահի պահեստային հատվածում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ (տեսանյութ) 10/07/2024   13:44 Ադրբեջանը «ռեստավրացիայի» անվան տակ վանդալիզմի են ենթարկել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 10/07/2024   13:37 Սոսո Պավլիաշվիլին բոլորին խորհուրդ է տվել այցելել Մոսկվայի եկեղեցու թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը (տեսանյութ) 10/07/2024   13:22 Իրանը հայտնում է, որ պատրաստակամ է պատասխանել բոլոր ագրեսիվ գորղություններին 10/07/2024   13:19 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով 10/07/2024   12:58 Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ. Դանիելյան 10/07/2024   12:47 Ադրբեջանում դպրոցի ուսուցիչը մահացել է կարիճի խայթոցից 10/07/2024   12:46 Հասարակական կազմակերպությունները կարող են և պետք է աշխատեն բացառապես իրենց երկրների շահերից ելնելով. Քննարկում Երեւանում 10/07/2024   12:42 Վաղը ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով 10/07/2024   12:37 Դավիթ Հարությունյանին թույլ չտվեցին մուտք գործել ԲԴԽ՝ մասնակցելու իր վերաբերյալ նիստին 10/07/2024   12:27 Կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը 10/07/2024   12:24 Վիտալի Բալասանյանին զգուշացվել է, որ էլ նման աշխատանքներ չանի. Աղբից մաքրման աշխատանք է կատարվել 10/07/2024   12:08 Ղրիմում այրվում է նավթի ամենամեծ պահեստը. (տեսանյութ) 10/07/2024   11:51 Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսում է նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը 10/07/2024   11:47 Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան 10/07/2024   11:45 Թբիլիսիում դպրոց է տարհանվել ռումբի ահազանգի պատճառով 10/07/2024   11:33 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Միջերկրականում 10/07/2024   11:30 Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել. Վահե Հովհաննիսյան 10/07/2024   11:19 Մի օր փլվելու են 4-րդ ռիսկայնության շենքերը, այդտեղ բնակարանների գինը զրոյին մոտ է, բայց մարդիկ դուրս չեն գալիս. Ավինյան 10/07/2024   11:14 ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր» 10/07/2024   10:47 WCIT-ի բացման համերգի հրավառության դեպքով արձանագրություն կկազմվի 10/07/2024   10:39 Մետրոյում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգի 10/07/2024   10:38 Մինչև 22։00-ն այս հասցեներում ջուր չեն ունենա 10/07/2024   10:19 Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ. ԱԳՆ-ի արձագանքը Բաքվին 10/07/2024   09:17 Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա 10/06/2024   22:26 Դատավո՞ր եք, թե՞ ծառա. երիտասարդների ակցիան իրականացվեց, թեեւ ոստիկանները փորձել էին խոչընդոտել (տեսանյութ) 10/06/2024   22:02 Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) 10/06/2024   21:56 Ընդդիմադիրների ավտոմեքենաները ոստիկաններն առգրավել են. Խուդինյանը պնդում է՝ կան քրեական գործեր, Դանիելյանը հակադարձեց՝ բռնաբարության հոդվածո՞վ (տեսանյութ) 10/06/2024   21:50 Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտ 10/06/2024   21:45 Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը 10/06/2024   21:32 ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ջոկատը 10/06/2024   21:25 ՍԴ-ի մոտ իրավիճակը խիստ լարվել է. վիճաբանություն է առաջացել Գառնիկ Դանիելյանի ու ոստիկանների միջեւ (տեսանյութ) 10/06/2024   21:18 Երեք պատճառ՝ ՍԴ-ի մոտ գտնվելու. Բագրատ Սրբազանը մանրամասնեց (տեսանյութ) 10/06/2024   21:05 Հանրահավաքի մասնակիցները ՍԴ-ի մոտ են. իրավիճակը լարված է (տեսանյութ) 10/06/2024   20:50 Իսրայելին զենքի մատակարարման էմբարգոն միայն կուժեղացնի Իրանի գլխավորած «չարիքի առանցքը»․ Նեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքը 10/06/2024   20:37 Սրբազան շարժման մասնակիցները երթով գնում են Սահմանադրական դատարան 10/06/2024   20:13 Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործել 10/06/2024   19:54 Իրանը չեղյալ է հայտարարել բոլոր ավիաչվերթները կիրակի երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտ 10/06/2024   19:30 Շվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնում 10/06/2024   19:21 Հայրենիքը վտանգված է. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրել․ ուղիղ միացում 10/06/2024   19:08 Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում. Բագրատ Սրբազան 10/06/2024   18:52 Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը 10/06/2024   18:37 Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում 10/06/2024   18:19 Իրանում հայտարարել են Իսրայելի հետ պատերազմի ցանկացած սցենարի պատրաստ լինելու մասին 10/06/2024   17:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
10/05/2024   20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել 10/06/2024   12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով 10/05/2024   20:33 Գևորգ Պապոյանն ընտանիքի հետ Արենիում մասնակցել է գինու փառատոնին 10/05/2024   15:54 Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու 10/06/2024   17:26 Հայտնաբերվել է ՊՆ զորամասերից մեկում զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին 10/05/2024   21:57 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 10/05/2024   15:39 Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին 10/05/2024   17:56 Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին 10/06/2024   19:08 Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում. Բագրատ Սրբազան 10/06/2024   16:45 Որտե՞ղ է կանգնած հայ զինվորը` Տե՞ղ գյուղում, Կապանի օդանավակայանո՞ւմ, Ջերմուկո՞ւմ. Վարդան Օնանյան 10/05/2024   21:53 Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան 10/06/2024   21:25 ՍԴ-ի մոտ իրավիճակը խիստ լարվել է. վիճաբանություն է առաջացել Գառնիկ Դանիելյանի ու ոստիկանների միջեւ (տեսանյութ) 10/05/2024   19:30 «Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Բազեյան 10/06/2024   12:35 Կրասնոյարսկում երկրամասում մարդկանցով բեռնատարը ընկել է գետը, ոչ ոք ողջ չի մնացել 10/06/2024   11:00 Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ծեծկռտուք, կրակոցներ են եղել. կան վիրավորներ 10/06/2024   18:37 Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում 10/06/2024   21:56 Ընդդիմադիրների ավտոմեքենաները ոստիկաններն առգրավել են. Խուդինյանը պնդում է՝ կան քրեական գործեր, Դանիելյանը հակադարձեց՝ բռնաբարության հոդվածո՞վ (տեսանյութ) 10/05/2024   19:58 Ալիևը կարող է պարտադրել, որ ՀՀ բարձրագուն ղեկավարությանը, 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահներին 10/05/2024   21:36 Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում պարի ուսուցչուհին շշով հարվածել է 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են գլխի վնասվածքներ. shamshyan.com 10/06/2024   21:45 Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը

Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ 07/09/2024   16:45  |  ԼՐԱՀՈՍ

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:

«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն: Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է.  ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:

«Ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորումը մինչև նախորդ տարի միասնական միջինացված մակարդակում է իրականացվել՝ մեկ տեսակի վերապատրաստմամբ, որը գրեթե համադրելի է այսօրվա երկրորդ՝ տիրապետման և ձեռնահասության մակարդակի վերապատրաստմանը: Եթե նախկինում ուսուցիչները ստիպված էին լինում շատ կարճ ժամանակում անցնել 110-ժամյա վերապատրաստում, և դա  բավական մեծ բեռ էր ուսուցիչների համար, ապա նոր համակարգով միայն առարկայական գիտելիքի դժվարություն ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանված: Մյուսների համար սահմանված է 3-5 տարվա ժամկետ. հետևաբար, ուսուցիչներն իրենց մակարդակին համապատասխան վերապատրաստման ժամերը կարող են անցնել 3 կամ 5 տարվա ընթացքում: Ուսուցիչներն ազատ են ավելի հանգիստ տնօրինել իրենց ժամանակը և չունենալ մեծ ծանրաբեռնվածություն ու լարվածություն»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դասընթացներն ուսուցիչների համար անվճար են. դրանք իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մոդուլով նախատեսվում է ունենալ կենտրոնացված ստուգումներ. բոլոր ուսուցիչները, որոնք կոնկրետ մոդուլով վերապատրաստում են անցել, նախապես հայտարարված օրը կմասնակցեն թեստային ատեստավորման՝ գրավոր պատասխանելով իրենց մոդուլին վերաբերող հարցերին:

«Տարվա մեջ երկու-երեք վերապատրաստման մասնակցելով՝ ուսուցիչները կարող են հերթով հաղթահարել մոդուլները: Արդյունքները կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվման համակարգ, իսկ տարիների ընթացքում հավաքած կրեդիտների առկայության դեպքում՝ վերջնական փուլում նրանք ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված: Եթե ուսուցիչը չի կարողանում հաղթահարել տվյալ մոդուլի ատեստավորումը, ապա հաջորդ տարի նույն մոդուլին մասնակցելու հնարավորություն ունի, բայց այդ դեպքում վերապատրաստումն այլևս չի իրականացվի պետության կողմից: Եթե երկրորդ տարում ուսուցիչը դարձյալ չի կարողանում հաղթահարել տվյալ մակարդակի ատեստավորումը, ապա երրորդ տարում պետք է ատեստավորվի մեկ մակարդակով ավելի ցածր»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:

«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ավելի լավ արդյունքներ կարող են արձանագրել, քանի որ հնարավորություն ունեն խնայելու ժամանակը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]