ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ ԱՆ-ի՝ Դանիբեկյանը պետք է Ռոբերտ Քոչարյանի գործով առանձնացներ կաշառքի դրվագը, չքննարկեր ինքնաբացարկի միջնորդությունները, հարգելի չհամարեր քովիդով հիվանդի հետ կոնտակտավոր փաստաբանի բացակայությունը 07/09/2024 14:19 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութի հիման վրա։ Մասնավորապես, փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ավելին, երրորդ իշխանությանը սպասարկելուն կոչված մարմինը՝ դեպարտամենտը, հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականանցնելու համար։
Թեև ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, այդուհանդերձ, ինչպես պարզվեց՝ ՀՀ ԱՆ-ն տեսանյութի առթիվ կարգապահական վարույթ է հարուցել։ Ընդ որում, միջնորդության մեջ որպես առիթ նշվել է ԴԴ տեսանյութի վերահրապարակումը՝ «Իրավաբան․նեթ» կայքում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ միջնորդության՝ ըստ էության քննության ժամանակ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը պնդեց, թե դատավորը գործի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննության համար պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով անջատել Քրեական օրենսգրքի (2003թ․) 311-րդ հոդվածի մեղադրանքով (կաշառքի) դրվագը, ինչը չի իրականացվել, ինչպես նաև՝ մի շարք դեպքերում դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել և դատարանը չի իրացրել դատական սանկցիա կիրառելու իր լիազորությունը։
Պատասխանելով դատավորի հարցերին՝ ԱՆ ներկայացուցիչները չհստակեցրին, թե ինչու են կոնկրետ որպես հաղորդում վերցրել վերոնշյալ կայքում վերահրապարակված տեսանյութը, ինչպես նաև՝ արդյո՞ք տեսել են ԲԴԽ պաշտոնական՝ «Դատական իշխանություն» էջում հրապարակված տեսանյութը։ Աննա Դանիբեկյանը հարցադրումներով նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսանյութում նշվել է, թե պաշտպանների կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդություններ են քննարկվել, սակայն «Դատալեքս» համակարգում ևս արտացոլված է, որ այդ միջնորդությունները քննարկվել են դատաքննության նախապատրաստական համապատասխան փուլում, ինչ պատճառով ԱՆ-ի կողմից դա չի դիտարկվել, դիտարկվել է 2022-23թթ ընկած ժամանակահատվածը։ Ասել է թե՝ մինչ այդ որևէ խնդիր, ավելորդ միջնորդությունների քննարկում դատարանի կողմից ԱՆ-ն չի նկատել, ինչին արձագանքելով՝ նշեց, որ խնդիրը 314-րդ հոդվածի կիրառելիության մասին է, որը միայն 2022թ հետո կարող էր լինել։ Հարցին, թե դատավորի որ գործողությունն է կասկածի տակ դրել դատարանի անկախությունը, անաչառությունը՝ Արտյոմ Սուջյանը պատասխանեց՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ դատարանը չի կիրառում անհրաժեշտ գործիքակազմը, չի կատարում իրենից կախված ամեն բան, որ գործի՝ ողջամիտ ժամկետում քննություն ապահովի և դրա հետևանքով գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է այն հիմքով, որ անցել են վաղեմության ժամկետները, ապա դա դատական իշխանությունը հանրության մոտ հեղինակազրկում է։
«Դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ է դա հանդիսանում, որովհետև հանրությունը կարող է չհասկանալ, թե ինչու դատավորը չի կատարում իրենից կախված ամեն բան և եթե անձը մեղավոր է, ապա ինչու չի ստանում քրեական օրենսգրքով նախատեսված արժանի պատիժը»,- ասաց Սուջյանը՝ նշելով, որ կարող է հանրության շրջանում կարող է կասկած լինել, որ միգուցե դատարանն անկախ չի գործել կամ անաչառ չի եղել՝ չկիրառելով իրեն վերապահված գործիքակազմը։
Նախարարությունը նաև նշել է, թե դատարանը թվով չորս միջնորդություն է քննել ինքնաբացարկի, որոնք ներկայացվել են նույն հիմքով, սակայն նախարարության ներկայացուցիչները ԲԴԽ-ում, թեև ընդունեցին, որ փաստական հիմքերը տարբեր էին, բայց նույն հիմքերն են եղել՝ քողարկված։ Դատավոր Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ գործով չորս ամբաստանյալ կար, կոնկրետ ո՞ր մեղադրյալի պաշտպանների միջնորդություններն են նույն հիմքով ներկայացվել։ Պարզվեց՝ նախարարությունը խնդիր տեսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններում։ Բացի այդ, նախարարության կողմից խնդրահարույց է համարվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ՝ կորոնավիրուսի վարակակիրի հետ կոնտակտ ունենալու հանգամանքով պայմանավորված բացակայությունը հարգելի համարելը, քանի որ իբրև փաստ չի ներկայացվել՝ հիվանդության վերաբերյալ, թեև կորոնավիրուսի համավարակի պայմաններում առկա է եղել ինքնամեկուսացման պահանջ։ ԲԴԽ նիստում նախարարության ներկայացուցիչները փորձեցին «խմբագրել»՝ նշելով, որ հիմնավորում չի ներկայացվել շփման վերաբերյալ, այսինքն, ըստ նախարարության, Միհրան Պողոսյանը պետք է ապացուցեր անձի մոռ առկա կորոնավիրուսային վարակը և նրանց հետ շփումը։
ԲԴԽ-ում այսօրվա նիստը հետաձգվեց՝ դատավոր Դանիբեկյանի միջնորդության հիման վրա։ Դատավորը պահանջել է նիստերի արձանագրության կրիչը։ Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ