Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Առավել հաճախ հնչող 10 հարց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ 07/09/2024   13:13  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է առավել հաճախ հնչող 10 հարց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ և տալիս պատասխանները։

 Այսպես՝

ՀԱՐՑ 1․ Ովքե՞ր են համարվում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի շահառուներ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում այժմ դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

ՀԱՐՑ 2։ Շահառուն ինչպե՞ս կարող է դիմում ներկայացնել ծրագրի առաջին փուլից օգտվելու համար։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Հունիսի 15-ից դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան․ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ։
Հուլիսի 15-ից կընդունվեն դիմումներ նաև անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, որի համար պարտադիր է առնվազն 2 անչափահաս երեխայի առկայությունը, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։

ՀԱՐՑ 3․ Առաջին փուլի շահառուները մինչև ե՞րբ կարող են դիմում ներկայացնել։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 30-ն է։

ՀԱՐՑ 4․ Եթե, օրինակ՝ ընտանիքի 5 անդամներից 3-ը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել ու դիմել են ծրագրից օգտվելու համար։ Արդյոք ընտանիքի մյուս երկու անդամները հետագայում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում` կարո՞ղ են օգտվել ծրագրից՝ որպես առանձին ընտանիք։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, նշված օրինակում եթե ընտանիքի մյուս անդամները (երկու անդամը) ևս ձեռք բերեն քաղաքացիություն, ապա, ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում, կարող են համարվել միջոցառման շահառու։

ՀԱՐՑ 5։ Եթե անձը համապատասխանում է ծրագրի պայմաններին, սակայն ունի վատ վարկային պատմություն, արդյոք հնարավորություն ունի օգտվել ծրագրից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Տվյալ դեպքում շահառու ընտանիքի որևէ չափահաս անդամ կարող է հանդիսանալ գործարքի կողմ, և խորհուրդ է տրվում ընտանիքի անունից գործարքը ստորագրի այն անձը, ով ունի դրական վարկային պատմություն։ Այնուամենայնիվ, ընտանիքի բոլոր անդամների վատ վարկային պատմության պարագայում կնախաձեռնվեն անհատական լուծումներ։

ՀԱՐՑ 6։ Որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և ի՞նչպես կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե, օրինակ՝ ընտանիքը բաղկացած է 5 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում՝ այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունը (բանկը) այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս աջակցության առնվազն 50 % վարկ՝ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։

ՀԱՐՑ 7։ Գործող հիփոթեք ունենալու պայմանն արդյոք վերաբերում է նաև այն ընտանիքներին, որոնք դեռևս չունեն հիփոթեք, սակայն առաջիկայում նախատեսում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել այն հայրենակիցները, ովքեր 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։
2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից։

ՀԱՐՑ 8։ Եթե ծրագրի առաջին բաղադրիչից օգտվող ընտանիքում ծնվում է երեխա, առաջիկայում դիմում ներկայացնելու դեպքում հավաստագրում կներառվի արդյոք նորածին երեխան:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, ծրագրի շահառու կարող են համարվել նաև մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։

ՀԱՐՑ 9։ Ընտանիքի չափահաս անդամը կարող է արդյոք առանձին դիմում ներկայացնել և ստանալ հավաստագիրը 3 մլն դրամի չափով:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե բավարարում է ծրագրի մյուս պայմաններին։

ՀԱՐՑ 10։ Հավաստագիրը ձեռք բերելուց հետո, շահառուի՝ սահմանը հատելու դեպքում, արդյոք վերջինս կզրկվի բնակարանի իր բաժնեմասից:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը միաժամանակ կամ մեկ անչափահաս անդամը նույն նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր ՀՀ սահմաններից դուրս գտնվեն, ապա տվյալ ծրագրի շրջանակում տրվող աջակցությունը դադարեցվում է (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 15/06/2024  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
11:06 14/06/2024  |  ՔաղաքականՎաղվանից մեկնարկում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. դիմումները կընդունվեն այն արցախցիներից, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ընդունել
21:38 18/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին
18:37 11/10/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջ
19:11 09/08/2023  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մկրտչյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին
15:21 08/07/2023  |  ԼՐԱՀՈՍՆախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ տասնյակ կյանքեր փրկած բրիտանացի բժշկին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը
18:26 17/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ԱՀԿ պատվիրակությանը
19:29 24/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄանկատան սաները ներկայացել են երաժշտական կատարումներով, ցուցադրել իրենց ձեռագործ աշխատանքները, հյուրերի հետ պատրաստել քաղցրավենիք, փոխանակվել ամանորյա նվերներով
14:54 11/12/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար
09:07 08/12/2022  |  ՄամուլԻ՞նչ ճակատագիր կունենան աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. «Փաստ»

Արխիվ

[]