ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ միջնորդական առաքելություն է փորձում ստանձնել Վիկտոր Օրբանը 07/08/2024 21:31 | Քաղաքական
«Գերտերությունները Վիկտոր Օրբանի նկատմամբ մաքսիմալ վստահություն չունեն։Նա քաղաքական ֆիգուր չէ, որպեսզի կարողանա գեոպոլիտիկ հարցեր քննարկել և փորձի Եւրոպային դիրքորոշում հրամցնել, նա ընդամենը անձ է, որն, ի պաշտոնե, պետք է արարողակագային այցեր կատարի»։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով Հունգարիայի վարչապետը՝ ոչ միանշանակ ընկալվող այցերին։
Նշենք, որ ԵՄ նախագահությունն ստանձնելուց հետո Հունգարիայի վարչապետն այցելեց նախ Ուկրաինա, Ռուսաստան, գնաց ընդհուպ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի՝ հանդես գալով ադրբեջանամետ հայտարարություններով, ապա մեկնեց նաեւ Չինաստան։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցերը, ըստ Դավիթ Կարապետյանի, միջնորդ դառնալու փորձ են՝ աշխարհաքաղաքական տարբեր բեւեռների միջեւ հարաբերությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ կարծիքները փոխանցելու համատեքստում։ «նա որպես ԵՄ խորհրդի ղեկավար պետք է հստակեցնի հարաբերությունները որոշ ղեկավար կենտրոնների հետ, պետք է հստակեցնի էներեգետիկ տնտեսական հարաբերությունները` մասնավորապես Բաքվի ղեկավարի հետ։Չգիտեմ, ինչքանով են տեղեկությունները հիմա արդիական և հասանելի, բայց նա օկուպացված Շուշիում էր , որպեսզի նավթագազային հարաբերությունների համատեքստում հստակեցնի Եվրոպային գազ և նավթ մատակարարելու առաջիկա մեկ տարվա ծավալները», - ասաց Կարապետյանը բացատրեց։
Ըստ նրա՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը որպես քաղաքական գործիչ աչքի է ընկել նրանով, որ բավական անկաշկանդ խոսք ունի և բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ԵՄ կառույցներին։ Աչքի է ընկել որպես աժիոատաժային կերպար ու, հավանաբար, դա է պատճառը, որ նրա հանդեպ կա յուրահատուկ մոտեցում՝ էապես հեգեմոն երկրների ղեկավարների կողմից։
«Ուզում եմ կարևոր նշում անել, որ պաշտոնին ընտրվելուց անմիջապես հետո նա հայտարարեց, որ գնում է Բրյուսել՝ թափահարելու այնտեղի ուժային կառույցները», - նկատեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ, ըստ ընթացակարգի, մինչև տարեվերջ Հունգարիան է նախագահելու ԵՄ խորհրդի նիստերը, կազմելու օրակարգը, բանակցելու Եվրախորհրդարանի հետ։
Միջազգայնագետը չբացառեց, որ ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ խնդիրներ առաջանան Եվրոպական ընտանիքում, մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոնդերլայնի հետ հարաբերությունների համատեքստում, որովհետև ժամանակին նրանք ունեցել են սուր վիճաբանություն՝ Բուդապեշտին ֆինանսական օգնություն չտրամադրելու հարցի շուրջ։ ԵՄ-ն սառեցրել էր 30 մլրդ եվրոյի ֆինանսական օգնությունը Հունգարիային։ Այդ կտրվածքով նա խնդիրներ ունի մասնավորապես ԵՄ անդամ երկրների հետ և ԵՄ կառույցի հետ։
Ինչ վերաբերում է այցելություններին՝ Չինաստան, ապա նաեւ Վաշինգտոն, ապա դրանք ընդհանուր քաղաքական ուղեգծի սլաքներն ուղղելու համար են, որպեսզի աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ նա կարողանա հստակեցնել ԵՄ հարաբերությունները։
Իսկ Պուտինի հետ հանդիպումը, Դ. Կարապետյանի խոսքերով, կարող ենք նաեւ գնահատել որպես դեմոնստրացիա, որ, այդուհանդերձ, հավաքական արևմուտքը Օրբանի դեմքով փորձում է ևս մեկ հարթակ ձևավորել, որտեղ հնարավորություններ կստեղծվեն խաղաղ ճանապարհով կոնֆլիկտը լուծելու համար։ «Այդ դեպքում Օրբանը փորձում է միջնորդի դերակատարություն ստանձնել, բայց արդյոք դա նրան կհաջողի, թե ոչ , ես խիստ կասկածում եմ»,- ասաց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ Պուտինը երբևիցե չի մերժել խաղաղության բանակցությունները և պատրաստ է բանակցային սեղանի շուրջ քննարկել խաղաղության գործընթացը։ Եթե դա ստացվի Օրբանի միջոցով, ապա դա կլինի քաղաքական և դիվանագիտական ձեռքբերում և կվերագրվի Օրբանին։
Այդուհանդերձ, ըստ Կարապետյանի, Օրբանն այն քաղաքական լիդերը չէ, որը կարող է այդ կոնֆլիկտը բերել այն մակադակի, որ հասնի խաղաղության փուլին,
«Օրբանը բնականաբար տեղյակ է, որ բավականին սերտ հարաբերություններ ունեն ՌԴ-ն և Չինաստանը, լավագույն դեպքում կարող է ընդամենը փորձել Սի Ծինփինին տեղեկացնել ռուս-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ հավաքական արևմուտքի դիրորոշումը և ընդհանրապես հարաբերությունների մեկնարկն ինչպիսին կարող է լինել իր օրոք։ Հաջորդող այցելությունը Վաշինգտոն, բնականաբար, ինչ-որ տեղ նաև միջնորդային դերակատարություն ստանձնելն է։ Փորձելու է Սի Ծինփինի և Պուտինի հետ ունեցած խոսույթը տեղափոխել Վաշինգտոն և տեղեկացնել, թե առհասարակ ինչպիսի խոսակցություն և ինչպիսի բանակցությունների հավանականություն կա Արևելքի և ՌԴ- հետ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ