ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարծում եմ, որ կարելի է նոր Սահմանադրության մեջ հղում չանել Անկախության Հռչակագրին և այդ թնջուկը լուծել. Հովիկ Աղազարյանը առաջ է մղում Բաքվի տեսակետը 07/08/2024 20:16 | ԼՐԱՀՈՍ
Անձամբ ես կարծում եմ, որ կարելի է նոր Սահմանադրության մեջ հղում չանել Անկախության Հռչակագրին և այդ թնջուկը լուծել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանի Սահմանադրությունում դեռեւս կան տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ և որ լիակատար խաղաղության հասելու համար այդ գործոնը անհրաժեշտ է վերացնել։
Աղազարյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքելուն և անընդհատ առիթներ ու պատճառնել է փնտրում՝ այդ գործընթացը ձգձգելու։
«Ադրբեջանում հույս ունեն, որ աշխարհաքաղաքական առումով վաղը կամ մյուս օրը կգա իրենց համար բարենպաստ ժամանակ, որպեսզի պատերազմի մարմանդ կրակը վերածվի հրդեհի ու անընդհատ ձգձգում են այդ գործընթացը տարբեր պատճառաբանություններով, հերթական պատճառաբանություններից մեկն էլ դա է։
Բայց մենք ինքներս արդեն 5 տարի է զբաղվում ենք նոր Սահմանբադրություն ընդունելու ուղղությամբ և այն «անհանգստությունները», որ Բայրամովը կամ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի՝ կապված Սահմանադրության մեջ գոյություն ունեցող Անկախության հռչակագրի հղման հետ, անհիմն է»։
Աղազարյանի կարծիքով՝ այն դրույթը, որ անհանգստացնում է ադրբեջանցի գործընկերներին, այլևս պատմական արժեք ունի։
«Անձամբ ես կարծում եմ, որ կարելի է նոր Սահմանադրության մեջ հղում չանել Անկախության Հռչակագրին և այդ թնջուկը լուծել, որովհետև խոսքը չի գնում միայն Հայաստան- Ադրբեջան մեր հարաբերություններին, այլև մեր այն բարեկամ երկրների հետ հարաբերություններին, որոնց ձեռքերը ինչ-որ տեղ կաշկանդված են ադրբեջանական կողմի բերած արգումենտների հաշվին։ Հետևաբար, պետք է մեր բարեկամների ձեռքերը ազատենք»։
Հարցին, թե որ երկրների մասին է խոսքը և ինչ նկատի ունի, երբ ասում է «ձեռքերն ազատել»՝ Աղազարյանը պատասխանեց, որ օրինակ, «Ֆրանսիան և այլ բարեկամ երկրներ, որոնք ասում են՝ Ադրբեջան, եկեք, ձեր պայմանագիրը ստորագրեք, հաշտվեք ձեր հարևանի հետ՝ պրծնենք, Ալիևն ասում է, բայց ոնց հաշտվենք, էսպիսի հարց կա, ո՞նց կարող ենք հաշտ լինենք։ Այստեղ մեր բարեկամ երկրները կաշկանդվում են»։
Դիտարկմանը, թե մինչև Սահմանադրությանը հասնելը՝ պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանը պահանջ դրեցին 4 գյուղերում սահմանազատում անել, դրանից առաջ էլ Սյունիքում էին սահմանազատել՝ ըստ իրենց հայեցողության, հայկական կողմն հիմա առաջարկում է հստակ քարտեզներով առաջնորդվել, ադրբեջանական կողմը մերժում է, հիմա այս պահանջը բավարարելուց հետո՝ ո՞րն է երաշխիքը, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի՝ Աղազարյանն ասաց, որ անկախ նրանից խաղաղության պայմանագիրը կկնքվի, թե չի կնքվի՝ իրենք Սահմանադրությունը փոխելու են։ «Մեր («Քաղաքացիական պայմանագրում»)քննարկումների մեջ բավական լուրջ տեղ է գրավում Անկախության հռչակագրին հղում հանելու գաղափարը։ Հիմա ադրբեջանական կողմը փորձում է նման հայտարարություններով լարվածություն մտցնել ՀՀ ներքաղաքական կյանքում և պատերազմի կրակը վառ է պահում՝ հետո հրդեհի վերածելու համար, ես հասկանում եմ, որ դա կդիտվի որպես զիջում, բայց մենք ինքներս ենք դրա մասին խոսել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ