Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Ինչպե՞ս կարող է մեզ թողնեն հեծանիվ քշել ու դինջ ապրել. ադրբեջանագետ 07/08/2024   11:49  |  Քաղաքական

Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նա գրել է.

«Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա չէ՞ հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել։ Ըստ իս՝ ուղերձը ոչ միայն ներքին է, այլև՝ արտաքին։ Արտաքին ուղերձը հետևյալն է՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, աշխարհի վերադասավորումների շուրջ ընթացող քննարկումներին, հենց մեր տարածաշրջանում ու մեր պետության շուրջ ու մեր պետությանն առնչվող բուռն և բարդ բանակցություններին, Փաշինյանը՝ որպես ՀՀ պետության ղեկավար ասում է՝ բոլորին, ինձ մի խառնեք այդ քննարկումներին, ես մի բան եմ ուզում՝ դինջ ապրել, ես ասելով՝ նկատի ունի ՀՀ-ն։ Ես հատուկ չեմ օգտագործում խաղաղ բառը, որովհետև խաղաղությունը դա բոլորովին այլ հասկացություն է, դա ենթադրում է աշխատանք, ջանք ու մասնակցություն բարդ բանակցություններին, խոսքը բացառապես՝ խախանդ ու դինջ ապրելու մասին է, որտեղ կարևոր խնդիրը լուռ ու խելոք մնալն է՝ թողնելով, որ մյուսները որոշեն քո փոխարեն։

Փաշինյանի՝ կոնֆրոնտացիայի չգնալու հայտարարությունը, դա ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի՝ որպես պետության շահերի, հետաքրքրությունների ու ձգտումների բացակայության մասին հայտարարություն էր։ Ինչպե՞ս կարող է պետությունը չունենա նպատակ, ծրագիր, տեսլական՝ զարգացման ու հզորացման, առավել ևս ինչպես կարող է պետությունը դինջ ապրելու հայտ ներկայացնել աշխարհի վերադասավորումների այս փուլում՝ երբ բոլորը փորձում են հնարավորինս լավ կտոր փախցնել այս աշխարհում իրենց դիրքերն ամրապնդելու համար։

Շատերն են հարցնում, թե ինչի՞ց է, որ և՛ ԱՄՆ-ն է Ադրբեջանին շահավետ առաջարկներ հնչեցնում, և՛ Չինաստանը, թյուրքական գորոծնի հետ իր բոլոր խնդիրներով հանդերձ, ստրատեգիական համագործակցության առաջարկ անում Ադրբեջանին, և՛ ՌԴ-ն է Ադրբեջանի սրտով գնում, մի խոսքով, բոլորին թվում է, թե բոլոր խաղացողների շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Նման բան չկա, վերոնշյալ բոլորի հետ Ադրբեջանն ունի բազմաթիվ խնդիրներ ու խոցելի կետեր, բայց այդ բոլորը պատրաստակամ են Ադրբեջանին իրենց կողմը գրավելու, քանի որ վերջինս պարզ ու հստակ ցույց է տալիս, որ ունի շահեր, ավելին ունի ծավալապաշտական նկրտումներ, պատրաստ է թաթախվել աշխարհաքաղաքական այս «բազարների» մեջ, ավելին՝ ամեն ինչ անում է այդ սեղանի շուրջ նստելու համար։ Դրա համար Ադրբեջանը հետաքրքիր է դառնում, նրա հետ ուզում են ու կարիք են տեսնում աշխատելու։

Իսկ հիմա հարց տանք ինքներս մեզ, ինչպե՞ս կարող է մեզ թողնեն հեծանիվ քշել ու դինջ ապրել, եթե Ադրբեջանի նկրտումները տարածվում են գերազանցապես Հայաստանի վրա։ Մի հատ նստենք ու մտածենք, թե ու՞ր ենք հասել, որ այսօր Բաքվի բռնապետը ռիսկ է անում Կանադայի դեսպանի մոտ մեր երկիրը կոչել «Արևմտյան Ադրբեջան» ու մնալ անարձագանք, կարծես նման բան չի էլ եղել։ Մինչդեռ այդ թեզը կարելի է ուղղել Ալիևի դեմ այնպես, որ մնա իր իսկ ստեղծած կեղծ թեզի տակ, բայց դե Նիկոլ Փաշինյանն ու թիմը հայտարարել են՝ կոնֆրոնտացիայի չեն գնալու, դինջ են ապրելու։ Այս ուղերձը Հայաստանի չգոյության ուղերձ է փաստացի, դինջ մենք հաստատ չենք ապրելու, քանի որ Ադրբեջանի հետ քաղաքական առևտրի առյուծի բաժինը հենց Հայաստանի հաշվին է։ Միգուցե մի քիչ էլ ստացվի հեծանիվ քշել, ծառի տակ պառկել ու անհեթեթ օրակարգերով հանրային տիրույթը զբաղեցնել, բայց հետո կգա պահ, երբ կհրամցնեն, թե ինչ որոշեցին քո մասին ու քո փոխարեն, իսկ այդ ժամանակ, որ հանկարծ փորձես ասել՝ իսկ ինչպե՞ս, ես ներկա չէի, կասեն՝ հարգելիս, հեծանիվ էիր քշում, չուզեցինք խանգարել, իսկ հիմա գնա անելիքդ արա․․․

Այնպես, որ եթե ուզում ենք ՀՀ-ն լինի հավերժ, ուժեղ ու կարող, պետք է դադարենք դինջ ապրելու հոգեբանությունը կրելուց, ավելի լավ է համառ ու համբերատար աշխատել այսօր, քանի թե հետո իրերը հավաքած ապրելու տեղ փնտրել աշխարհի մի անկյունում, որը հաստատ քոնը չէ․․․»,-գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:55 29/01/2024  |  ՔաղաքականԱվելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը գնում է նոր պատերազմի ճանապարհով․ Բաքուն մերժելու է Փաշինյանի առաջարկը․ Տաթևիկ Հայրապետյան
11:09 26/01/2024  |  ՄեկնաբանությունՀերիք է՝ հակառակորդին մոտ այսքան արժեզրկեք մեզ, մեր երկիրը․ Հայրապետյան
20:02 25/01/2024  |  ՔաղաքականԵԽԽՎ-ի քայլն ուղղված էր՝ ցույլ տալու Ադրբեջանին, որ ամեն բան անպատիժ չի կարող անցնել. Տաթևիկ Հայրապետյան
13:43 16/12/2023  |  ՄեկնաբանությունՄինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի քաղաքականությունը, Ադրբեջանը պատրաստվում է փետրվարի ընտրություններից հետո անցնել նոր ագրեսիվ քայլերի. Հայրապետյան
17:22 03/12/2023  |  ՔաղաքականԷս ժողովրդի գլխին պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք․ Տաթևիկ Հայրապետյան
20:27 27/11/2023  |  ՔաղաքականՀայ հասարակության համատարած բթացման քաղաքականությունը թշնամուն է՛լ ավելի ագրեսիվ է դարձնում. Փաշինյանի հայտարարությունից հետո թշնամին սկսել է շատ ինտենսիվ աշխատել. ադրբեջանագետ
19:10 25/11/2023  |  ՄեկնաբանությունԻնքնաբուխ քաղաքական անհնազանդության ակցիաներ ենք անում․ կոչ եմ անում վաղը ժամը 16։00-ին միանալ մեզ․ Տաթևիկ Հայրապետյան
12:45 04/11/2023  |  ՄեկնաբանությունՄեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե խելոք մնանք ու 29,800 քառակուսի կիլոմետրում սուս արած ապրենք,խաղաղ է լինելու. ադրբեջանագետ
18:22 01/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսեսուս. Արևմուտքի համար Ալիևը «լավ» բռնապետ է ու իրեն չեն պատժելու. ադրբեջանագետ
14:18 28/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՀասկացա, որ շատ բարդ է լինելու Ռուբեն Վարդանյանի հետագա ազատ արձակման հարցը. ադրբեջանագետ

Արխիվ

[]