Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Արյունոտ վենդետաների շարք Գավառում. Փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց, վրեժի զոհի պատվիրատուները մնում են չբացահայտված 07/05/2024   21:11  |  ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի 29-ամյա որդու՝ «Նորատուսցի Հայկ» մականունով հայտնի Հայկ Հակոբյանի, սպանության համար Մեխակ Հարությունյանը դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով ազատազրկման, իսկ տուժողի մահվան վրեժխնդրությամբ պայմանավորված 40-ամյա Գուրգեն Հակոբյանի կյանքը խլած անձի ինքնությունը շարունակում է մնալ չպարզված, եւ տարիներ անց միայն Գուրգեն Հակոբյանի սպանության օժանդակողներն են կանգնել դատարանի առաջ։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում աղմկահարույց սպանությունների շարքը սկսվել էր դեռ տարիներ առաջ։ 2017թ հունվարի 7-ին՝ օրը ցերեկով՝ ժամը 12,30-ի սահմաններում, Գավառում սպանվել է փոխմարզպետի 29-ամյա որդին՝ Հայկ Հակոբյանը՝ «Նորատուսցի Հայկը»․ «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից թվով յոթ կրակոց էր արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Սպանված Հայկ Հակոբյանն ազգակցական կապեր ուներ քրեական հեղինակություն համարցող «Նորատուսցի Ալիկի» հետ, նրա սպանությունից հետո զինված միջադեպերի պակաս չի զգացվել։ Երկու ընտանիքների թշնամության ֆոնին ուժեղացվել էր դեպքի ժամանակ 19-ամյա Մեխակ Հարությունյանի ընտանիքի անդամների անվտանգությունը, սակայն «Արմավիր» ՔԿՀ-ում, ըստ շրջանառվող լուրերի, քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Ալիկի» պատվերով փորձել են սպանել Հարությունյանին՝ Հայկ Հակոբյանի մահվան վրեժն առնելու, ինչը չէր հաջողվել։ Իրավապահների ձեռքերը պատվիրատուներին չեն հասել, այդ դրվագով մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի անմիջական մասնակիցներին։ Մեկ այլ միջադեպ տեղի էր ունեցել 2018թ․ հունիսին՝ Մեխակ Հարությունյանի գործով դատաքննության ընթացքում՝ դատարանի բակում։ Նախ՝ լուր տարածվեց, որ Հայկ Հակոբյանի սպանության գործով նիստից առաջ Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել՝ մեղադրյալի հարազատների կողմից։ Ասել է թե՝ նրանք զինված են գնում դատարան։ Հետագայում պարզվեց իրականությունը, որ իրականում սպանված Հայկ Հակոբյանի ազգականները ծեծել են ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի մորական պապին՝ Հայկասար Հակոբյանին՝ նույն ինքը Բորիկ Հակոբյանին, իսկ վերջինիս որդին՝ Գուրգեն Հակոբյանը, տեսնելով, թե ինչպես են հորը ծեծում, գնացել և բերել է որսորդական հրացանը, ապա՝ կրակել: Այս միջադեպից ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ճանապարահին սպանվել է Գուրգեն Հակոբյանը՝ Մեխակ Հարությունյանի ազգականը։

«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ պարկուճ: Ասել է թե՝ սպանությունը եղել է ծրագրված, թիրախային, ինչին չի խոչընդոտել նաև ավտոմեքենայում այլ անձի ներկայությունը։ Գուրգեն Հակոբյանի սպանության գործով առ այս պահը չի պարզվել ո՛չ պատվիրատուների, ոչ էլ՝ կատարողի ինքնությունը, փոխարենը՝ ամիսներ առաջ դատարան է ուղարկվել օժանդակողների վերաբերյալ գործը, ըստ որի, սույն գործով մեղադրյալները նախնական համաձայնությամբ հատկացրել են ավտոմեքենա, ապա՝ սպանությունից հետո՝ վերացրել հետքերը։

Ինչ վերաբերում է Հայկ Հակոբյանի սպանությանը, ապա Մեխակ Հարությունյանը դատապարտվել է 12 տարի ժամկետով ազատազրկման․ վճիռն այլևս օրինական ուժի մեջ է։ Ավելին, Մեխակ Հարությունյանը և դեպքին ականատես վկաներից մեկը դատարանում տված իրենց ցուցմունքներում բարձրաձայնել են Մեխակ Հարությունյանի՝ ինքնապաշտպանության հարցը։ Պարզվում է՝ «Նորատուսցի Հայկի» և Մեխակ Հարությունյանի հարաբերությունները դեպքին նախորդող ժամանակահատվածից թերևս լարված են եղել, Հայկ Հակոբյանը պարբերաբար վիրավորել է իրեն, փորձել ճնշել, դեռ 2015թ․ Հայկ Հակոբյանը փորձել է հարցեր պարզել իբրև «քիփ քշելու» համար։

Ինչ վերաբերում է դեպքի նախորդ օրվա իրադարձություններին, ապա Հարությունյանը նշել էր, թե հունվարի 6-ին ընկերոջ՝Վ․ Ս․-ի, հետ Գավառ էր գնացել՝ մազերը կտրելու, մինչ հասնելը շրջել են քաղաքում: Եկեղեցու մոտ, ճանապարհի միջնամասով ընթանում էր Հայկի մեքենան, փորձել է չհանդիպել նրանց, հետևից չվարել, որպեսզի նոր միջադեպ չլինի, դրա համար, աննկատ վազանց է փորձել անել ու հեռանալ: Այդ ընթացքում երաժշտություն են լսել ու հասել են ոստիկանության բաժնի մոտ, երբ նկատել է, որ Հայկի մեքենան իրեն վազանց է կատարել ու միանգամից իր դիմացը կտրել: Մի կերպ է արգելակել մեքենան քանի, որ ճանապարհը սառած էր: Հայկը դուրս է եկել իր մեքենայից, հայհոյելով վիրավորելով մոտեցել իրեն, բացել իր դուռը, հարվածել իրեն երկու անգամ, ապա ասել է, «թե էս ոնց ես քշում այլ թուլա»: Ինքը փորձել է հանգիստ խոսել ու հասկանալ ինչ է կատարվում ու այդ ընթացքում էլի, հայհոյելով օձիքի հատվածից իրեն քաշելով դուրս է բերել մեքենայից, որի ընթացքում, իր ոտքը սայթաքել է, ընկել է, ապա վեր է կացել և միասին քայլել են դիմացի նրբանցք: Խոսելու ընթացքը կարճ է տևել, հստակ հիշում է, որ իրեն ասել, որ եթե մյուս անգամ դիմացը դուրս գա, գյուլելու է, ու ցույց է տվել սև ատրճանակը, որը նրա՝ Հայկի, կողքին խփած է եղել: Ապա ավելացրել է, որ նրա ասածը իր համար պիտի օրենք լինի: Հաջորդիվ, մեղադրյալը ցուցմունքում հայտնել է, որ նկատել է Հայկին՝ իրեն հետևելիս։ Հաջորդ օրը գերեզմանների օր է եղել։ Մեխակ Հարությունյանը կրկին նկատել է Հայկ Հակոբյանի ավտոմեքենան, վերջինս նորից հավասարվել է իրեն, պատուհանը իջացրել ու, ըստ մեղադրյալի, հայհոյել իրեն, ինքը չի դիմացել ու հայհոյել է ի պատասխան, ինչը վրդովվեցրել է Հայկին․ « թե բա էդ ինձ ես ասում: Միանգամից նկատել է, սև գույնի ատրճանակը պահել է իր վրա, ինքը հիշել է ամբողջ պրոցեսը իրենց վեճերի Հայկի սպառնալիքների ու չի հիշում, ինչ արագությամբ է հանել իր մոտի ատրճանակը ու կրակահերթ արձակել»:

Ինչ վերաբերում է զենքին, ապա մեղադրյալը նշել էր, թե այն իբրև գտել էր 2016թ։ Վկաներից Վ․ Ս․-ն, որը դեպքի ժամանակ եղել է Մեխակ Հարությունյանի հետ՝ ավտոմեքենայում, մանրամասներ է պատմել դեպքից՝ փաստացի շարունակելով մեղադրյալի ցուցմունքում տեղ գտած թեզերը։ Նա նշել էր, որ կողքից էլի մարդիկ են հավաքվել, իրեն թվացել է, որ Հայկ Հակոբյանի հետ եկած անձանցից մեկը ասել է, «թողե՛ք սրա բոկը ծակեմ»։ Վկաների ցուցմունքից պարզ է դարձել, որ գյուղում Մեխակը ևս մականուն է ունեցել, նրան «Ապո» էին անվանում։ Մեկ այլ վկա, մեջբերելով Վ․ Ս․-ի կողմից իրեն պատմածը, հայտնել էր, որ դեռևս հունվարի 6-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ է Մեխակը ցանկացել կրակել Հայկին, սակայն Վ․-ն թույլ չէր տվել, թե ինչու էր ցանկանում Մեխակը նման քայլի դիմել՝ վկան չգիտեր։

Մեխակ Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժաչափն անհամաչափ են համարել դատավարության բոլոր կողմերը, սակայն դատավճիռը մնացել է անփոփոխ․ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքները, իսկ վճռաբեկ բողոքներն առհասարակ վրույթ չեն ընդունվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:42 15/04/2024  |  Միջազգային լրահոսՀարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ
16:15 08/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Գավառում հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ
20:33 09/01/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԳավառի և Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
00:02 09/01/2024  |  Միջազգային լրահոս14-ամյա դեռահասը սուրբծննդյան նվերների պատճառով հաշվեհարդար է տեսել քրոջ հետ
21:21 04/01/2024  |  Միջազգային լրահոսՌուսաստանում ծեծելով սպանել են հաշմանդամ ուսանողին
20:23 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿան անուղղելի հանցագործներ, սա ռեցեդեվիստ է. Սուքիասյան (տեսանյութ)
22:20 13/12/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանի Շոպրոնի փողոցում սպանություն կատարած և մարմնական վնասվածք հասցրած եղբայրները ձերբակալվել են
20:28 22/11/202354-համարի «Գազելում» Արման Հունանյանի սպանության համար Գարեգին Բաղդասարյանն արդարացվել է․ նրան դատապարտել են առողջությանը վնաս պատճառելու համար
20:30 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է Պեմզաշենի գործով առաջին դատական նիստի օրը
22:16 20/10/2023  |  Միջազգային լրահոսՌԴ-ում դատարանը կալանավորել է եղբոր և տատի սպանության մեջ մեղադրվող Ռոման Միկոյանին․ Ողբերգություն Ստաս Նամինի ընտանիքում

Արխիվ

[]