ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ԱՄՆ-ից Ադրբեջանին բան ունեն ասելու՝ կոռեկտ կլինի և ավելի ճիշտ, որ դա ասեն հենց Ադրբեջանում. Քաղաքագետ 07/05/2024 19:13 | Քաղաքական
ԱՄՆ սենատորի Հայաստանից երրորդ պետությանը՝ Ադրբեջանին ուղղված ուղերձը նշանակում է չհարգել Հայաստան պետությունը։ Եթե իրենք Ադրբեջանին բան ունեն ասելու՝ կոռեկտ կլինի և քաղաքականապես ճիշտ, որ ասեն հենց Ադրբեջանում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նշենք, որ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն այսօր Երեւանում հայտարարել է, թե ուղերձ ունի ուղղված Ադրբեջանին՝ «զգուշացե'ք, որ «ռուսական մեծ արջը» չփորձի գերակայող դիրք զբաղեցնել»։
«Ես չեմ հիշում ամերիկյան որևէ պատվիրակություն, որ գնացել է Ադրբեջան և որևէ պաշտոնյայի հետ հանդիպելիս որևէ հայտարարություն է արել, որովհետև Հայաստանի տարածքն օգտագործել երրորդ երկրների հետ հարաբերություններ շոշափելու առումով՝ նշանակում է չհարգել մեր պետությանը, նշանակում է ավելորդ լարվածություն ստեղծել Հայաստանի շուրջ։ Ավելի կոռեկտ կլիներ, եթե իրենք ասեն, թե ինչ կարող են անել Հայաստանում խաղաղություն հաստատելու համար, ինչ կարող են անել՝ Ադրբեջանին զսպելու համար»։
Հարցին, թե հակասություն չի՞ տեսնում այս հայտարարության և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայեն հայտարարության միջև, ըստ որի՝ Ադրբեջանը իրենց կարևոր գործընկեր է և, որ Ադրբեջանով և Հայաստանով ճանապարհի բացումը ԱՄՆ-ի համար կարևոր է՝ քաղաքագետն ասաց, որ փաստացի ստացվում է, որ իրենք Ադրբեջանում կարևորում են Ադրբեջանի դիրակատարությունը, իսկ Հայաստանում անում են հակառուսական հայտարարություններ, սա լուրջ չի և խոսում է Հայաստանի իշխանության որակի մասին։
«Մեզ հետ կարող են քննարկել երկկողմ ու տարածաշրջանային կարևորության հարցեր, բայց Հայաստանը չպետք է դառնա հարթակ, որ ով ասես՝ գա ու հակառուսական կամ որևէ այլ երրորդ երկրի դեմ հայտարարություններ անի ու գնա»։
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ուղղված այս հայտարարությունը՝ ամելի շատ Ադրբեջանին, թե Ռուսաստանին՝ նա ընդգծեց, որ ամենայն հարգանքով սենատորի ինստիտուտի հանդեպ՝ այս ինստիտուտը այնքան ազդեցիկ չէ, որ նրանց հայտարարություններին Մոսկվայում կամ Բաքվում լուրջ արձագանքեն։ «Ամեն դեպքում՝ սա պաշտոնական ԱՄՆ-ի տեսակետ չէ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ