ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարեն. Գործատու 07/05/2024 17:59 | ԼՐԱՀՈՍ
Էժան աշխատուժ համարվող հնդիկները Հայաստան են գալիս, որպես կանոն, անօրինական ճանապարհներով ու բախվում բազում խնդիրների, այդ թվում՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու վտանգի։
Նրանցից շատերին խոստացել են աշխատանքի հնարավորություն, սակայն Հայաստանի տեղափոխել տուրիստական վիզայով, իսկ այստեղ արդեն ոչ միշտ է հաջողվում ձեռք բերել աշխատանքի թույլտվություն։ Ոմանք այդպես էլ մնում են որպես անօրինական աշխատուժ, որը մեծացնում է նրանց շահագործելու հավանականությունը։ Ավելին, երբեմն հնդիկները նախընտրում են չդիմել նաեւ օրինական աշխատանքի իրավունք ձեռք բերելու համար, քանզի մերժվելու դեպքում ստիպված են լինելու վերադառնալ Հնդկաստան, որտեղ գտնվում են խիստ աղքատ վիճակում, չունեն աշխատանք, դրան գումարած այն պարտքերը, որոնք կուտակել են Հայաստան հասնելու համար։
«Երբ լսում են, որ հնարավոր է չստացվի իրենց աշխատանքի իրավունքը՝ լաց են լինում, մարդիկ, ահռելի պարտքեր անելով,ՀՀ են հասել, որ գոյատևեն», - «Փաստինֆո»-ին ասաց ռեստորաններից մեկի մենեջեր Արմինե Ավետիսյանը, որը փորձել է 4 հնդիկի համար ձեռք բերել աշխատանքի իրավունք՝ նրանց օրինական աշխատանքի ընդունելու համար, սակայն ստացել մերժում։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ռեստորանային ոլորտում, հատկապես մարզերում, խնդրահարույց է դարձել մաքրուհիներ, մաքրողներ, սպասք լվացողներ գտնելը, քանի որ Հայաստանի քաղաքացիները կամ չեն համաձայնվում նման գործ անել, կամ էլ չեն ցանկանում քարտային համակագով վճարվել։
«Ես կորցրել եմ հայ աշխատողներիս, նրանց մեծ մասը ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ էին ու չէին ուզում քարտային համակարգով վճարվել։ Մեծ մասը հարկադիր պատրավորություններ ուներ, չվճարված պարտքեր ու ծանր աշխատանքով վաստակած գումարը հարկադիր ծառայությունը առգրավում էր ու չէին կարողանում այն ուղղել ընտանիքի կարիքները հոգալու վրա»,- ասաց Արմինեն՝ նշելով, որ իրենք էլ չեն ուզում ունենալ չգրանցված աշխատակիցներ։ Իսկ, երբ փորձել են հնդիկներով լրացնել բացը, որոնք հենց այդ աշխատանքի հույսով են հասել Հայաստան, բախվել են այլ խնդիրների։
Ըստ նրա՝ հնդիկներից շատերին Հայաստան են բերել աշխատելու խոստումներով, բայց թղթերը «կիսատ, պռատ» են ձեւակերպել, որոշ դեպքերում, թերեւս, նաեւ կանխամտածված խաբեության տպավորություն է ստեղծվում։
«Փորձել եմ 4 հնդիկի աշխատանքի ընդունել, մուծել նրանց պետտութքերը, մոտ 400 հազար դրամից մի փոքր ավելի՝ յուրաքանչյուր աշխատակցի համար 105.000 ՀՀ դրամ՝ մեկ տարվա համար, բայց բախվել եմ նոր խնդրի։ Միգրացիոն ծառայություն և սոցապ նախարարություն օնլայն դիմում են լրացրել, իրենք թույլ են տվել, իսկ ԱԱԾ-ն մերժել է», - ասաց Արմինե Ավետիսյանը՝ ավելացնելով, որ իրենց մոտ աշխատել ցանկացող 3 կին և մեկ տղամարդ՝ ազգությամբ հնդիկներ, Հնդկաստանում հավատացել են հնդիկ հայրենակցին, որն ունեցել է Հայաստանում կեցության ու աշխատանքի իրավունք, ու յուրաքանչյուրը նրան վճարել է 1մլն դրամին համարժեք հնդկական ռուփի, իր երկրում ընկնելով պարտքի տակ, հույս ունենալով, որ Հայաստան է գալիս աշխատելու։ Սակայն հայրենակիցը լրացրել է նրանց համար ընդամենը տուրիստական վիզա, որը Հայաստանում աշխատանքի վիզայի վերածելու համար կան պետտուրքեր, բայց պետտուրքը դեռևս չի տալիս երաշխիք, որ ՀՀ ԱԱԾ-ն թույլ կտա նրանց մնալ և աշխատել։
«Որպես գործատու, իմ շահից ելնելով ու նաև մարդկայնորեն խղճալով, երեք կնոջ համար մուծել եմ այդ պետտուրքը, բայց օրերս ԱԱԾ-ից ստացել եմ մերժում՝ առանց հիմնավորման։Ստիպված եմ լինելու 3-ին էլ փոխանցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի խեղճ կանանց հետ ուղարկեն, այս օրերին սպասում եմ նաև ԱԱԾ-ի պատասխանին տղամարդու թույլտվության մասով ու վստահ չեմ, որ նրան էլ չեն մերժի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հավաստիացրեց, որ խեղճ ու կրակ աղքատ մարդիկ են ու բոլորովին չի հավատում, որ նրանք որևէ իրավական այլ խախտում արած լինեն, որն օգտագործվում է մերժվելու համար։ Պարզապես ՀՀ-ն, իբր, թույլատրել է Հնդկաստանից ժամանող անձանց աշխատել, բայց ընթացակարգը պարզ չէ, բավական բարդություններ կան։ «Առանց այն էլ աղքատ, բայց աշխատունակ անձանց կանգնեցնում են ավելի խորը աղքատության ճիրաններում հայտնվելու խնդրի առաջ, քանի որ մեծ մասը Հայաստան է հասնու պարտքեր անելով, վճարելով ինչ- որ հայրենակցի, որը լիրաժեք չի բացատրում իրավական ճանապարհն ու միայն իր փողի տերն է լինում», - նշեց Արմինե Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը