ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ընկերություններին լիցենզիայից զրկելու գործընթաց կսկսվի՞. ՄԻՊ-ը դժգոհ սպառողներից գրավոր համաձայնություն է ակնկալում՝ նրանց բողոքները հանձնաժողովին ներկայացնելու համար 07/04/2024 12:08 | ԼՐԱՀՈՍ
«ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման ընթացքում թերացումների վերաբերյալ՝ ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների հեղինակներին առաջարկվում է ներկայացնել գրավոր համաձայնություն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոխանցելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն տարածեց առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՄԻՊ գրասենյակի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք կառույցը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վերոնշյալ ընկերություններին լիցենզիայից զրկելու կամ պատասխանատվության հարց բարձրացնելու համար։
«Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝ հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները: Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտապես իրականացվում է սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվում են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրում, այդ թվում՝ «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություններին։
«Անհատական դիմում-բողոքների դեպքում քաղաքացիներին առաջարկվում է ներկայացնել գրավոր համաձայնություն Պաշտպանին հասցեագրած բողոքները, քննարկման նպատակով իրավասու մարմնին, այն է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, փոխանցելու, պարզաբանումներ պահանջելու և խնդիրներին հրատապ լուծումներ տալու նպատակով»,- ասաց Ասլանյանը՝ ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինում գործերի ընթացքին։
Ըստ նրա՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրներին առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ ներկայացնելով դրանց համար լուծումներ․« Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն: Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման հարցում»։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, կառույցից, սակայն, գրավոր հարցում են խնդրել, ինչի պատասխանը ստանալուց այն կներկայացնենք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ