ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հաղորդումներ են ներկայացրել միմյանց դեմ․ Փոստանջյանն ահազանգում է իր հեռախոսը խլելու և ձեռքը վնասելու մասին, Փաշինյանի փաստաբանը՝ իրեն ահաբեկելու 07/03/2024 19:48 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել և արտոնագրից զրկել Նիկոլ Փաշինյանի փաստաբանին ՝ Արման Ներսիսյանին։ Վերջինս էլ պահանջում է պատասխանատվության ենթարկել Փոստանջյանին՝ իրեն հոգեբանորեն ճնշելու և այդպիսով փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի բակում՝ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի» գործով դատական նիստից հետո։ Նշված հայցը, հիշեցնենք, ներկայացվել էր դեռևս 2021թ․։ Դատարանը որոշել էր մի մասով բավարարել հայցապահանջը՝ պարտավորեցնելով Զարուհի Փոստանջյանին հերքում տարածել՝ 5000 տպաքանակ ունեցող օրաթերթում, ինչը, սակայն, չի իրականացվել, Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ դրա անհնարինության պատճառով, քանի որ ՀՀ-ում այլևս 5000 տպաքանակ ունեցող թերթ չկա․ «Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի նույնիսկ Հայաստանի Հանրապետություն թերթն է փակել, այդ թվում՝ իր այդ՝ «Թուրքական ժամանակը»»,- մեզ հետ զրույցում ասաց Փոստանջյանը։ Դատական ակտը չկատարելու վերաբերյալ գործով այժմ քրեական հետապնդում է իրականացվում Փոստանջյանի նկատմամբ, նրա գնահատմամբ՝ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ»։ Հայցադիմումը՝ փոխհատուցման պահանջի մասով մերժվել էր, ինչը բոլոր ատյաններում բողոքարկման արդյունքում կրկին քննարկման առարկա է դարձվում առաջին ատյանի դատարանում, այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի նոր փաստաբանի ներգրավմամբ։ Հենց այս գործով նիստից հետո էլ տեղի է ունեցել միջադեպը։
Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնում էր այլ փաստաբան, որն առավել զուսպ էր պահում իրեն, արտառոց վարքագիծ չուներ։
«Նախնական նիստի գործընթաց է տեղի ունենում, նիստն ավարտվեց, դուրս ենք եկել արդեն դատարանի դահլիճից, բարձրացանք, աստիճաններով, որ արդեն դուրս ենք գալիս, իրեն շատ ագրեսիվ էր պահում, ինչ-որ բառեր էր ասում՝ իրեն նույնականացնելով Նիկոլ Փաշինյանի հետ, կարծես ինքն էր վիրավորվում, զրպարտվում Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Խոսելիս ասացի, որ եթե այդպես է, նկարեմ, որ ցույց տամ՝ ով է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, այդ պահին, որ արդեն ուզում էի հեռախոսով նկարել, ձեռքիցս քաշեց հեռախոսս, վերցրեց, ձեռքս՝ վնասվեց, հեռախոսս բավականին՝ մի քանի րոպե պահեց իր մոտ, հետո՝ տվեց կարգադրիչներից մեկին։ Ասացի՝ սպասիր, զանգում եմ ոստիկանություն, հաղորդում՝ ներկայացնեմ։ Չսպասեց, նստեց մեքենան և դիմեց փախուստի»,- երեկ տեղի ունեցած դեպքից մանրամասներ հայտնելով ասաց Զարուհի Փոստանջյանը՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը նաև հայտնել էր, որ ինքն է պատրաստվում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ հանրային վայրում իր անձնական տվյալի իբրև հավաքագրման համար։ Փոստանջյանը հայտնեց, որ և՛ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, և՛ գրավոր բողոքով դիմել է փաստաբանների պալատին՝ պահանջելով զրկել նրան արտոնագրից։ Փոստանջյանը կասկածում է, որ քրեական վարույթ նախաձեռնվի։ Նշենք, որ մեր զրուցակիցը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև տեսանյութ՝ հեռախոսը խլելու հետևանքով ցուցամատի կապտուկի մասին։ Հաղորդումը Փոստանջյանը ներկայացրել է Զեյթունի բաժնում՝ փոխանցլով այն ոստիկաններին, սպասել է, սակայն առ այս պահը որևէ նորություն չունի՝ վարույթի նախաձեռնման մասին։
«Ինչքան կարելի է հայ ազգին այսպես ծաղրել, գիտեք՝ այսքան տառապանքից հետո, շարունակել ցեղասպանների՝ իշխանությունների պահելը սարսափելի է, բնականոն ընթացք կարծես լինի, բոլորս արդեն սովորել ենք, որ ապօրինությունները համընդհանուր բնույթ են կրում, սա ինչ է, եթե իրենք տարան 5000 երեխայի գլուխը կերան, պետությունը վերացրեցին, Արցախը հանձնեցին։ Տվյալ անձը համարձակվել էր Նիկոլի իրավունքները, լիազորագիր էր ստացել Նիկոլ Փաշինյանից, պատրաստ էր պնդել՝ հայցն իմ դեմ, բայց պատրաստ չէր, որ ինքը պետք է հրապարակավ հայտնի լինի՝ որպես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, դրան պատրաստ չէր, այսինքն՝ լուսանկարի խնդիրը տեսավ, որովհետև դրան պատրաստ չէր։ Այսինքն՝ կարծում են, որ կարող են ծածուկ լինել Փաշինյանի կողմնակիցը, բայց դրա մասին ոչ ոք չիմանա, այդպես չի լինելու։ Կոմպլեքսավորվում են։ Ի՞նչ եմ ասել։ Այս անձին Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ընկերություններ է ընտրել, որ ներկայացնի Նիկոլի իրավունքները։ Ես ասել եմ, որ Նիկոլը գործակալ է, պայմանավորվածությունների ներքո, վարձատրության ներքո հանձնել են մեր հողերը, հայրենիքը, նրան նախորդ իշխանություններն են բերել Խորհրդարան։ Հանրահայտ փաստեր են, անգամ՝ վիճարկման ենթակա չէ, բոլորն են այդ մասին խոսում, ինքն անգամ ասում է, որ թուրք բառից չի վիրավորվում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ բոլորը հաշվվում են՝ ապագայի համար․ «Այնպես չէ, որ երիտթուրքերի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկվելու, իհարկե բավականին երկար տևեց։ Ինչքան ավել են մնալու, այնքան՝ ցեղասպանությունը և հայրենազրկումը շարունակվելու է»։
Տեղի ունեցած միջադեպի մասին այլ դիրքորոշում ունի մյուս կողմը՝ փաստաբան Արման Ներսիսյանը, որը ևս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ բարձրացնելով Փոստանջյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ներսիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դեռևս նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ են հնչել իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, իսկ ինքը, տեսնելով, որ այլ քաղաքացիներ ևս կան, խնդրել է լռել, սակայն Փոստանջյանն իբրև չի ենթարկվել իր հորդորներին, խնդրանքներին, շարունակել է վիրավորական արտահայտություններ անել։ Ներսիսյանի խոսքով՝ երբ դուրս է եկել, որ հեռանա՝ Փոստանջյանն իրեն մեղադրում էր, թե ինչու է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, իսկ երբ ինքը հորդորել է իր նկատմամբ ներգործություն չունենալ, Փոստանջյանը հանել է հեռախոսը․ «Սկսել է ահաբեկել, թե նկարելու է՝ խայտառակելու»։
Փաստաբանը պնդեց, թե ինքը որևէ բռնություն չի գործադրել, մատին չի կպել, պարզապես՝ փորձել է ձեռքով ծածկել հեռախոսը, որ իրեն չլուսանկարեն։ Վնասվածք հասցնելու վերաբերյալ պնդումները, ըստ Ներսիսյանի, խեղաթյուրված է, ինքն ունի ձայնագրություններ, որում լսվում է, թե ինչպես է դատական նիստից հետո իրեն վիրավորում։ Ըստ նրա՝ Փոստանջյանի մատը վնասվել է պատահաբար, երբ հեռախոսը փորձել է չեզոքացնել՝ իր իրավունքների պաշտպանության համար, քանի որ իր լուսանկարը անձնական տվյալ է, կենսաչափական տեղեկատվություն է պարունակում, որը չի կարող հայտնվել հեռախոսում՝ առանց իր համաձայնությանբ։ Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանի հեռախոսը, որն ինքը վերցրել էր, ևս անձնական տվյալներ է պարունակում, փաստաբանն արձագանքեց՝ ինքը հեռախոսի պարունակությունը չի դիտել։ Ինչ վերաբերում է հանրային վայրում գտնվելու հանգամանքին, ապա փաստաբանի դիտարկմամբ՝ դեպքը տեղի չի ունեցել հանրային վայրում, այլ՝ դատարանից դուրս և ինքն իր մասնագիտական գործառույթներն իրականացնելուց հետո արդեն որպես մասնավոր անձ էր հանդես եկել։ Ըստ նրա՝ Զարուհի Փոստանջյանն իրեն սադրել է, հետևաբար, գտնում է, որ դիտավորյալ է ամեն ինչ արել՝ սկանդալի համար։
Փաստաբան Արման Ներսիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, քանի որ իր նկատմամբ ճնշում է գործադրվել հոգեբանորեն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը