ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/03/2024 18:40 | ԼՐԱՀՈՍ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի: Այս նպատակին ուղղված դասընթացի արդյունքները չափելի դարձան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությամբ, համաձայն որի՝ Դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել էր իր դիրքերը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել դատախազների համար նախատեսված մեկ այլ դասընթաց մեկնարկելու հնարավորության հարցը:
Յապ Ֆրեդերիքսը բարձր է գնահատել համատեղ իրականացված դասընթացն ու ընդգծել, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Այս համատեքստում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի հեռանկարներն ու ուղղությունները:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ զրույցում անդրադարձել է դատախազների բարեվարքության ստուգման գործընթացին և նշել, որ մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ բոլոր դատախազների շուրջ 60%-ն անցած կլինի բարեվարքության ստուգումը: «Չնայած բարեվարքության եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, սակայն Դատախազությունում դրան լուրջ նշանակություն են տալիս, քանի որ կոռուպցիոն հանցագործություններով մեղադրանք պաշտպանող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնող դատախազը պետք է լինի բարեվարք, ունենա աշխատանքային մաքուր հետագիծ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ ևս:
Տեսանյութեր
07/05/2024 18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է ՀայաստանումՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 07/05/2024 08:22 ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կիրականացնի՞ ագրարային համալսարանում․«Հրապարակ»
- 07/05/2024 08:19 Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվում. «Ժողովուրդ»
- 07/05/2024 08:17 Իշխանությունը բացում է քսակը՝ յուրայիններին խրախուսելու համար․«Հրապարակ»
- 07/05/2024 08:14 Խորհրդարանը ԿԿՀ անդամ կընտրի. կառաջադրվեն նախկինում չընտրված Նարինե Ավետիսյանը և արցախցի իրավաբան Վաղարշ Աղաբեկյանը. «Ժողովուրդ»
- 07/05/2024 08:11 Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում․ «Հրապարակ»
- 07/05/2024 08:05 Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում․«Հրապարակ»
- 07/05/2024 08:02 Կսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
Մեկնաբանություն
- 07/05/2024 15:39 ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը
- 07/05/2024 13:15 Վայ «հետաքննությունների» սիրահարներին խորհուրդ կտամ միայն ուսումնասիրել իշխանական պատգամավորների ունեցվածքը` համեմատություններ անելով մինչ 2018 թվականը և դրանից հետո. Գառնիկ Դանիելյանը՝ ՀԺ-ին
- 07/05/2024 12:40 Մեր երկրի Սահմանադրությունն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ. Արսեն Բաբայան
- 07/05/2024 12:11 Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2024 20:30 Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ծառին և հայտնվել ձորակում․ կան տուժածներ
- 07/05/2024 10:30 Ամիրյան փողոցի բնակարաններից մեկում 30-ամյա բնակիչը փակվել է ներսում ու փորձել ինքնասպան լինել
- 07/04/2024 23:52 Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած
- 07/04/2024 15:31 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/05/2024 18:41 Կոմայից դուրս եկած աղջիկը պատմել է դրախտի ու Աստծո հետ զրույցի մասին
- 07/05/2024 17:38 Մոսկվայում գեղեցկության մրցույթը խառնաշփոթի է վերածվել. աղջիկներից մեկը սխալմամբ վերցրել է մյուսի թագն ու հեռացել
- 07/04/2024 23:56 Երկու ուսուցչուհիների ձերբակալել են՝ երեք դեռահասների հետ սեքսի համար
- 07/04/2024 18:46 Ինչու են 45 տարեկանից բարձր կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց. բլոգերը նշել է մի քանի պատճառ
Հետաքրքիր է իմանալ
- 07/01/2024 17:32 Հումորը հանում է սթրեսը և օգնում է բարելավել հաղորդակցությունը. հոգեբան
- 06/30/2024 21:32 Պոտենցիալ վտանգավոր աստերոիդն անցել է Երկրի կողքով՝ 300 հազար կմ հեռավորության վրա
- 06/28/2024 13:46 Փաստաթղթում տառասխալի պատճառով բանտից ազատ է արձակվել վտանգավոր հանցագործ
- 06/27/2024 18:18 Քաղաքապետարանում աշխատող ռոբոտն ինքնասպան է եղել