ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև Ալիևը չպատժվի իրականացվող ցեղասպանական գործողությունների համար՝ Ադրբեջանի պահանջների շարքը չի դադարելու. Ալավերդյան 07/03/2024 13:37 | Քաղաքական
Մինչև Իլհամ Ալիևը և մնացած պատասխանատու անձինք, որոնց Միջազգային քրեական դառարանի առաջին դատախազը անվանել է հանցագործներ ու մեղադրել ցեղասպանական գործողություն իրականացնելու մեջ, պատասխանատվության չկանչվեն 1988 թվականից իրականացվող ցեղասպանական գործողությունների, մարդասիրական իրավունքի դեմ հանցագործությունների համար՝ Ադրբեջանի պահանջների շարքը չի դադարելու։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը ՝ անդրադառնալով արհեստածին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, որ վերադարձի իրավունքը պետք է կիրառվի փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ եթե հայերը ուզում են վերադառնալ Արցախ, ապա Հայաստանից հեռացած ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան։
Հարցին, թե որքանով է տեղին նման պայմանն ու, ընդհանրապես, զուգահեռը առ այն, որ եթե արցախցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենք՝ Արցախ, ապա պետք է Հայաստանից հեռացած ադրբեջանցիներն էլ վերադարձի իրավունք ունենան, չէ որ խոսքը Բաքվից, Կիրովաբադից, Դաշքեսանից 1980-ականներին գաղթած հայերի վերադարձի մասին չէ՝ Ալավերդյանն ասաց, որ սա ամբողջովին հնարովի պայման է։
«Այդ ինչո՞ւ Հայաստանը պայման չի դնում, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի զավթած տարածքներից։ Դրանք անհեթեթ պնդումներ են և ցեղասպանական քաղաքականության շարունակություն։ Ադրբեջանցիները Հայաստանից դուրս են եկել բավականին բարվոք, եղել է միայն մեկ միջադեպ, որի հետ կապված դատական գործընթացներ են եղել ու մեղավորները պատժվել են։ Մնացածները հավաքել են իրենց իրերը, 90 տոկոսը փոխանակել են իրենց բնակարանները դեռ սովետական ժամանակահատվածում։
Ավելին, երկրաշարժից մեկ օր Սյունիքում՝ Սիսիանում եմ եղել, այնտեղի գյուղերից տեսել եմ թե ինչպես են ադրբեջանցիները լացելով դուրս գալիս։ Իմ հարցին, թե ինչո՞ւ են գնում, եթե չեն ուզում՝ նրանք պատասխանեցին. «Մեզ Ադրբեջանից ասել են»։ Նրանց հրահանգվել էր դուրս գալ, քանի որ իրենք ցեղասպանական գործողություններ էին ծրագրել, ապա նաև իրականացրել Սումգայիթում, Բաքվում և ավելի քան 320 բնակելի վայրերում, որտեղ հայեր էին ապրում։
Դրանք վայրագ ցեղասպանական գործողություններ էին, մինչև հիմա էլ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը չեն կարողանում հանգիստ պատմել իրենց նկատմամբ տեղի ունեցած վայրագությունների մասին։ Հայերից որևէ մեկը իր ունեցվածքը չի հասցրել վաճառել, փոխանակել, որևէ մեկը փոխհատուցում չի ստացել։ Հիմա եթե այս վայրագությունների պատասխանատուները չկանգնեն դատարանի առաջ, ապա այս ամենի մասին զրույցներն իզուր են»։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանից հեռացած 164 000 ադրբեջանցիներից միայն 6000-ն էր ապրում Երևանում, մյուսները ապրում էին շրջաններում։ «Կրկնեմ, նրան մեծամասնությունը վաճառել կամ փոխանակել են ունեցվածքը, ընդ որում, որոշները տները խորամանկորեն 2-3 մարդու են վաճառել տները։ Մենք հետագայում դատական կարգով ենք փորձել այս խնդիրների լուծում տալ։ Հիմա նրանք ուր են վերադառնալու։
Մինչդեռ, կես միլիոն հայերը, որոնք տեղահանվել են 1990-ականներից մինչև 2020 թ-ը՝ նրանց մասին ինչու ոչ ոք չի խոսում, ի՞նչ է նրանք փախստական, բռնի տեղահանված չէի՞ն, նրանց ՄԱԿ-ը չի՞ համարել փասխստական, որևէ մեկը չի կարող հարցն այսպես դնել։ Մինչև Ադրբեջանում ցեղասպանական բացեիբաց հռետարաբանությունը չփոխվի՝ Ադրբեջանի որևէ ղեկավար իրավունք չունի խոսել այսպես կոչված՝ «վերադարձի» մասին»։
Նա նաև ընդգծեց այս ամենը տեղի չէր ունենա, եթե մենք չունենայինք մի վարչակազմ, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը ու իրականացնում է հայերիս հանդեպ ցեղասպանական քաղաքականություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից