ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք չունենք անվտանգության որոշակի կառուցվածք, եղածը փլուզվել է, իսկ նորը՝ չկա. Հակոբ Բադալյան 07/03/2024 19:36 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին կարելի է խոսել խիստ վերապահումով, այնքանով, որքանով Հայաստանը անվտանգության թեմայով հարաբերություններ է հաստատում նաև այլ երկրների հետ, բացի ՌԴ-ից։ Այս տեսանկյունից կա փորձ ավելի բազմազանեցնել Հայաստանի անվտանգային ներգրավվածությունը, այսինքն՝ տարբեր կենտրոնների ներգրավվածության շրջանակը, բայց անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին խոսելը որպես կայացած փաստ, կարծում եմ, դեռ վաղ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Հայաստանն անվտանգային առումով որոշակի դիվերսիֆիկացիա ունի։
Հ. Բադալյանի գնահատմամբ՝ ընդհանրապես մենք տեսնում ենք, որ անվտանգության հարցում իրավիճակը բավական անորոշ է, հետևաբար նման հայտարարություններին կարելի է վերաբերվել մեծ վերապահումով։
«Մենք չունենք անվտանգության շոշափելի ճարտարապետություն, ո՞րն է Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, որն է անվտանգային միջավայրը, որոնք են գործոնները։ Մենք ունենք անվտանգության դաշինք, որին անդամակցությունը սառեցնում ենք, իհարկե, մեծ հաշվով՝ այն չի էլ աշխատում, բայց ի՞նչ ունենք մենք ՀԱՊԿ-ի փոխարեն»։
Հայաստանը համագործակցության ճանապարհ է անցնում Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ, բայց, ինչպես նշեց մեր զրուցակիցը, հիմա միայն այդ ճանապարհի սկզբում ենք, բայց այդ՝ շատ անորոշ է, թե այդ գործոններն ինչպիսի հարաբերակցության մեջ են այն մարտահրավերների հետ, որոնք կան Հայաստանի համար՝ անվտանգության տեսանկյունից։
«Մենք չունենք անվտանգության որոշակի կառուցվածք, եղածը փլուզվել է, ինչպես էլ այն գնահատենք, իսկ դրա փոխարեն նորը չկա։ Հետևաբար, անվտանգության առումով խոսակցությունները դառնում են շատ հարաբերական»,- նկատեց Հ. Բադալյանն՝ ավելացնելով, որ անվտանգային համակարգի նոր կառուցվածքը մեծապես կախված է լինելու թե Հայաստանի աշխատանքից, թե այն մեծ վերաբաժանումներից և վերադասավորումներից, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում։
Բադալյանը կարծում է, որ նույն ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի ճակատագրերը այսօր զգալի անորոշությունների տակ են։ «Ինչպիսինն է լինելու ՀԱՊԿ-ի հետագան, կամ ինչպիսին է լինելու ՆԱՏՕ-ի ապագան՝ սրանք հարցեր են, որոնք այսօր կանգնած են այդ կազմակերպությունների առաջ։
Լայն իմաստով անորոշությունները գալիս են նաև այս իրավիճակից։ «Մենք պետք է աշխատենք այն երկրների հետ, որոնք այս ռեգիոնում ունեն կենսական շահեր, բայց նաև հասկանում ենք, որ այս երկրներն իրենք էլ բավական բարդ փոխհարաբերությունների մեջ են և, հետևաբար, Հայաստանը ձգտում է այլ գործոններ ներգրավել։ Տեսնում ենք արևմտյան դերակատարների, Հնդկաստանի հետ հարաբերություններ, որոնք ինչ-որ կերպ թույլ կտան բալանս ձևավորել, որոշակի անվտանգային իրավիճակ ունենալ, բայց միայն իրավիճակի մասին է խոսքը, ոչ թե համակարգի»,- արձանագրել է վերլուծաբանը։
Ըստ նրա՝ միայն սպառազինության ձեռքբերումը հարցեր չի լուծում։ «Դա, իհարկե, անհրաժեշտ է, բայց բոլորն են հասկանում, որ սպառազինությունը ինքնին մատակարարման իմաստով ժամանակ և ադապտացիա է պահանջում։ Մինչդեռ, մեր մարտահրավերներն այնպիսին են, որ այդ ժամանակը չկա»։
Նրա դիտարկմամբ՝ անվտանգային համակարգերը պետք է նաև համահունչ լինեն տնտեսական համակարգերին, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց նաև տնտեսության տեսանկյունից այսօր աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ «Անգամ ՌԴ նախագահն է հայտարարում, որ պետք է քննարկում սկսել Եվրասիական ռեգիոնի նոր անվտանգության համակարգերի շուրջ։ Այսինքն, Ռուսաստանն էլ է խնդիր դնում՝ տեղի են ունենում տնտեսական, լոգիստիկ և այլ հարաբերությունների փոփոխություններ, հետեւապես անխուսափելիորեն փոխվելու են նաև անվտանգության հարաբերությունները, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ի միջավայրն է փոխվելու։ Այսինքն, ՀԱՊԿ-ն էլ ադապտացվելու է այն նոր տնտեսական հարաբերություններին, որոնք, օրինակ, կառուցում է Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն է կենտրոնացնում դեպի հարավի երկրներ և դեպի հեռավոր արևելյան՝ խաղաղօվկիանոսյան ուղղություններ, սրանք անխուսափելիորեն բերելու են նաև անվտանգության մոտեցումների վերանայման»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ