ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռոսատոմի» հետ բանակցությունները ձախողեցին, հիմա էլ ամերիկյա՞ն կողմի հետ են բանակցում. Նոր ատոմակայանի կառուցման ոդիսականը 07/03/2024 20:16 | Տնտեսություն
ԱՄՆ-ն վերջին տարիներին հայտարարում է մինի՝ փոքր մոդուլային ատոմակայանների՝ ռեակտորների կառուցման մասին, նրանք առաջարկում են տարբեր երկրներին դրանք կառուցել, բայց այստեղ երկու խնդիր կա, որոնց մասին այս իշխանությունները լռում են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ և հիմա գնդակը իրենց դաշտում է․
«Առաջինը. ԱՄՆ-ում գործում է «Միջուկային համակարգման հանձնաժողով», այս հանձնաժողովը մինչև հիմա թույլ չի տվել մոդուլային կայանների կառուցումը ԱՄՆ տարածքում։ Եթե թույլ չի տվել, ապա պարզ է, որ այստեղ անվտանգային խնդիրներ կան, որոնք մինչև հիմա լուծված չեն ու դրա համար էլ թույլ չեն տալիս, մինչդեռ այլ երկրներին դրանք առաջարկվում են։
Երկրորդ հարցը օգտագործված վառելիքի հարցն է, աշխարհի միայն 2 երկիր կա՝ Ռուսաստանն ու Ֆրանսիանն են, որոնք օգտագործած թափոնները հետ են վերցնում, մինչդեռ մյուս երկրները օգտագործած վառելիքը հետ չեն տանում։ Սա նշանակում է, որ լուրջ վտանգ կա, որ երկիրը կվերածվի ուրանի թափոնների գերեզմանոցի։ Այսինքն, այս հարցերի շուրջ մասնագիտական շրջանակները պետք է խոսեն ու գնահատականներ տան։
Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բանակցություններ են տարվում նոր ատոմակայանի կառուցման շուրջ՝ ռուսական կողմի հետ, հետագայում՝ 2022-23թթ. Պաշտոնապես տարածվել են հաղորդագրություններ՝ Նիկոլ Փաշինյանի եւ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հանդիպման մասին՝ արձանագրումով, որ քննարկվել են Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ստացվում է նոր ատոմակայան կառուցելու շուրջ «Ռոսատոմի» հետ բանակցությունները ձախողվել են եւ հիմա էլ ամերիկյան կողմի հետ են բանակցում։ «Փաստինֆո»-ի այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա.Մանվելյանը նշեց, որ վստահ չէ, որ գործող իշխանությունները լուրջ բանակցություններ է վարել «Ռոսատոմի» հետ՝ Հայաստանում նոր ռեակտոր կառուցելու շուրջ։ «Ես առհասարակ, կասկածում եմ, որ այս իշխանությունները ի վիճակի են որևէ մեկի հետ լուրջ բանակցություններ վարելու որևէ հարցի շուրջ, այդ թվում՝ ատոմակայանի կառուցման շուրջ»։
Հարցին, թե որքանով այդ մոդուլային կայանները կարող են փոխարինել ՀԱԷԿ-ին՝ նա պատասխանեց, որ մոդուլային կայանները կարող են էֆեկտիվ լինել մեծ, ահռելի տարածքներ ունեցող պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի համար, որոնք ունեն մեծ տարածքներ էլեկտրաէներգիա հասցնելու դժվարություն, և ստեղծում են այդ մոդուլային կայանները, որտեղ բնակչությունը բավական քիչ է։ Դրանց հզորությունները կարող են լինել 50-300 մեգավատ հզորության և բավարարի տվյալ տարածաշրջանին, բայց փոքր տարաք ունեցող պետությունների համար, ինչիպիսին է Հայաստանը՝ նման կայանների մասին խոսելն անլուրջ է։ Այս մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Ընդ որում՝ Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես արդեն ունեն մոդուլային կայաններ կառուցելու փորձ»։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ սա պարզապես միջանկյալ լուծում է, մինչև Հայաստանը կազատվի գործող ՀԱԷԿ-ից՝ դրանով կատարելով Թուրքիայի հերթական պահանջը՝ նա պատասխանեց, որ շատ հնարավոր է, որ հենց այդպես է։
«2036 թ-ին ՀԱԷԿ-ի ժամկետը լրանում է։ Ընդ որում՝ 2036-ից հետո էլի կարելի է երկարացնել ՀԱԷԿ-ի կյանքը։ Համաշխարհային պատմության մեջ կան երկրներ, որտեղ ամեն 10 տարին մեկ ևս 50 տարով ատոմակայանի կյանքը երկարացվել է, մեր ատոմակայանն էլ կարելի է, բայց, այո, բացառված չէ, որ մոդուլային կայանները բերելու են՝ մի քանի տեղ դնեն, որից հետո ՀԱԷԿ-ից ազատվելն ավելի հեշտ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ