ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը՝ քաղաքակրթությունից դուրս, հեռու, հեռու, հեռու․․․ 07/02/2024 18:03 | Վերլուծություններ
Պետդեպի 2023 թվականի զեկույցում աչքի է զարնում միտքը, թե՝ զեկույցն Ադբեջանին վերաբերող հատվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին:
Ասել է թե՝ նկատի են ունեցել Հայկական Արցախին, Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածը։
Նկատենք, որ Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների վիճակի վերաբերյալ մեր՝ հայերիս արձանագրումները հստակ են, փուլ առ փուլ լուսանկարված, չափագրված, փուլ առ փուլ կորուստներն ու վերականգնումներն ամրագրված են։ Այդ թվում, և՛ խորհրդային շրջանում, և՛ արդեն արցախյան ազատամարտից՝ ադրբեջան սարքովի պետության հանդեպ ազատագրական պատերազմում հայերիս տարած հաղթանակից հետո, և՛ ազատ ու անկախ Արցախի Հանրապետության 3 տասնամյակի ընթացքում, և՛ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, և 2023-ի սեպտեմբերին Արցախի Հանրապետության և նրա բնակչության նկատմամբ՝ադրբեջանի իրականացված նոր ցեղասպանությունից հետո, արդեն՝ արբանյակային դիտարկումներով։
Այնպես որ, այս համատեքստում Հայկական ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող Հիմնադրամը /ՀՃՈՒՀ/, որն իր մասնաճյուներն ունի աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ում, մեզ համար ամենավստահելի, ճշգրիտ աղբյուրն է։
Եթե զեկույցը հեղինակող ԱՄՆ-ին հետաքրքրեին Արցախի Հանրապետությոն բացառիկ հուշարձանների ավերումները ադրբեջանական բարբարոսների կողմից, գոնե մեկ անգամ վայրագությունները դատապարտող հավուր պատշաճի գնահատական կտրվեր նրա կողմից։
Ի դեպ, դեռ տարիներ առաջ համարժեք դատապարտողական վերաբերմունքի չարժանացավ նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների, համաշխարհային մշակութային ժառանգություն Ջուղայի բացառիկ խաչքարերի ոչնչացումը՝ ադրբեջանի բանակի ձեռամբ։ Կամ՝ դատապարտվե՞ց 2018-ից հետո՝ վերջին շրջանի ավերը՝ հեթանոսական տաճարի հիմքի վրա 4-րդ դարում վեր խոյացած Ծիծեռնավանքի ավերումը, Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ Կանաչ ժամի ավերումը, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ իրականացված մշակութային եղեռնը։ Այն Շուշիի ջարդերից հետո, 1920-ին ադրբեջանցիները պահեստ էին դարձրել, քանդել էին հրեշտակների արձանները, ավերակ դարձրել գմբեթը։ 2020-ին երկրորդ անգամ բարբարոսության վարպետները Ղազանչեցոցի վրա գրոհեցին
Քաղաքակրթությունից դուրս, հեռու, հեռու գտնվող, իր կենսագրությունը խորհրդային կարգերի հաստատումով սկսած մի պետություն մեր պատմական հայրենիքի վրա տնավորվեց և ընդլայնվում է մինչ օրս՝ շարունակ աչքը տնկած է մեր արժեքներին, մեր հող ու ջրին։
Իսկ ներկա թրքասերների իշխանազավթությունից ի վեր ալիևյան վարչակարգի ոսկե դարն է ասես։ Միջազգային հանրության անգո գոյությունը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի արձանագրում, հազարավոր հայկական բացառիկ հուշարձաններ ադրբեջանը ոչնչացնում է և աշխարհով մեկ հայտարարում, թե ադրբեջանական հուշարձաններ են եղել, որ ավերվել են հայերի վերահսկողության տակ լինելով։
Չկա նման բան։ Պետդեպի զեկույցը պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին անդրադառնալով մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուսանկարների հիման վրա, արված Լեռնային Ղարաբաղում՝ 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին: 109 ադրբեջանական հուշարձա՞ն ։ Մի ծիծաղեցրեք։ Կամ՝ լաց և ատամների կրճտոց։ Տեսնես այդ ի՞նչ, ի՞նչ ադրբեջանական հուշարձաններ են՝ թուրքմենական, պարսկական, թե՞ հայկական։ Բայց ինչպես ասում են՝ թվեր կրակելով չէ։ Թեպետ 100-ն ի՞նչ է թուրքադրբեջանական եղեռնագործների իրականացրած մշակութային բազմահազար հայկական հուշարձանների ցեղասպանության դեմ։ Միայն թե՝ այդ 100-ն էլ ունենալ է պետք։
Այո, մենք ունենք ավերված հազարավոր հուշարձաններ, հազարավոր կիսաքանդ հուշարձաններ և Արևմտյան Հայաստանի տարածքում, և Արցախ աշխարհում շատ կան։
Արեւմտյան Հայաստանում հայկական հուշարձանների 90 տոկոսն ավերվել է։ Հիմա նույնը սպառնում է Արցախին։ Եվ եթե հիմա ոչինչ չանենք, ընդամենն արձանագրենք հերթական հուշարձանի ավերումը կամ յուրացումը, կես դար անց՝ այնտեղ էլ ոչինչ չի մնա։
Իսկ պետդեպի զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել»։
Ինչպիսի՜ բծախնդրություն․․․
Ի դեպ, արժե հարցի վերաբերյալ տեղեկատվություն չունեցողներին հիշեցնել, որ դրանք, հարկավ, ոչ թե ադրբեջանական, այլ Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձաններն են։ Այս խորագրով գրքույկ ՀՃՈՒՀ-ը տարիներ առաջ էր հրատարակել։
Նախագծի հեղինակը հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր, ով ներկայացնելով գրքույկում տեղ գտած հայ քարգործ վարպետների կողմից Արցախում կառուցված մահմեդական հուշարձանները, նկատում էր, որ դրանք բոլորն էլ կրում են հայկական ճարտարապետության ավանդույթների ակնառու դրոշմը կամ ազդեցությունը: Ըստ Ս․ Կարապետյանի՝դրանք ստեղծվել են հազարամյակների մշակման ուղի անցած հայ ճարտարապետության շինարվեստով, սկզբունքներով, տրամաբանությամբ, գիտելիքների պաշարով, հմտություններով, գեղարվեստական ընկալումներով և հայ մարդու քրտինքով:
Այս առումով նա շեշտում էր հատկապես Արցախում թուրքմենական կարակոյունլու խաշնարած ցեղերից ավանդված և վերջիններիս գերեզմանների վրա հայ ճարտարապետների և քարագործ վարպետների կառուցած եկեղեցիներ, գմբեթներ հիշեցնող դամբարանները /14-15 դդ/։ ՈՒշագրավ են նաև պարսկական տիրապետության օրոք ստեղծված պաշտամունքային և աշխարհիկ կառույցները։
Անդրադառնալով 18-րդ դարի 2-րդ կեսից նստակեցության անցած կովկասյան թաթարներին, որ 1918 թվականից անվանակոչվեցին ադրբեջանցի, ապա նրանց սակավաթիվ կառույցներն՝ մզկիթ, բաղնիք, բնակելի տուն, ըստ հուշարձանագետի, ստեղծվել են հայ ճարտարապետության շինարվեստով, սկզբունքներով, տրամաբանությամբ, հմտությամբ, և որ շատ կարևոր է՝ մեր վարպետների ձեռամբ։ Ահավասիկ՝ այս մեկը վառ վկա 1314 թ․ Շահիկ վարդպետի ստեղծած դամբարանը՝ Խաչեն-Դորպատլի գյուղի մոտ։ Հայերը ոչ միայն կառուցել են սրանք, այլև պահպաներ՝ հասցնելով մինչև մեր օրերը։ Իսկ ի՞նչ են արել նրանք մեր հուշարձանների հետ։
Ի դեպ, նույն ճարտարապետի հեղինակած՝ Եղվարդի եկեղեցում առկա պատկերաքանդակները խոսուն վկայություն են, թե ո՞վ է հեղինակը։
Ադրբեջանցի կոչվող 100-ամյա ազգը չունի և չի ստեղծել ճարտարապետական արժեքներ, սրանք միայն զբաղված են յուրացնելով հայկական, թուրքմենական, պարսկական հուշարձանները։
Այնպես որ, ադրբեջանական անգո փաստերին և չեղած փաստարկներին հղում անելու հարկ չկա։ Այն, ինչ մերն է, չի կարող հուշարձանների ջարդարար 100 տարեկան՝ բոլշևիկյան ծնունդ ադրբեջանինը լինել։
Ա․Ե․
Լուսանկարում՝ 1314 թ․ Շահիկ վարդպետի ստեղծած դամբարանը՝ Խաչեն-Դորպատլի գյուղի մոտ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ