Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված շուրջ 28մլն. դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել 07/02/2024   11:03  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված անձը  իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ սկսել է զբաղվել դեռևս 2021 թվականից և թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով 2022 թվականի կեսերից կառավարել է «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված խանութ-հարթակ, իսկ 2023թ․ սկզբին գնել է նման ևս մեկ խանութ-հարթակ:

Հիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով երիտասարդը տելեգրամյան հարթակում գրանցված այլ խանութ-հարթակներից գնել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո այն բաժանել է տարբեր քաշերի և իրացնելու նպատակով տեղադրել իր իսկ կողմից ստեղծված թաքստոցներում, լուսանկարել դրանք՝ լուսանկարների վրա նշելով դրանց հստակ կոորդինատները և թմրամիջոցի ստույգ տեղի հուշումները:

Գնորդների կողմից պատվեր ստանալուց հետո երիտասարդը պահանջել է թմրամիջոցի դիմաց վճարվող գումարը փոխանցել իր՝ «Քոինբեյզ» հարթակում դեռևս 2021թ․ հունիսին ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, իսկ երբ հավաստիացել է, որ վճարումը կատարված է, գնորդներին առցանց եղանակով փոխանցել է թմրամիջոցի թաքստոցների լուսանկարները:

Հիշյալ եղանակով ձեռք բերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը հայտնաբերվել և վերցվել է երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ։

Քննությամբ պարզվել է նաև, որ երիտասարդի կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Քոինբեյզ» հարթակում ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված դրամապանակներին 2021թ․ հունիսից մինչև 2023թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվներից մուտքագրվել է ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամին համարժեք՝ 1.6133 «Բիթքոին» (48.486 ԱՄՆ դոլար) և 269.7351 «Դաշքոին» (14.180 ԱՄՆ դոլար) տեսակի կրիպտոարժույթներ։

Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից։

Փողերի լվացման այս սխեմայի կիրառմամբ երիտասարդի և քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամ գումար: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է  ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի մյուս անդամների մասով, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր քրեական մեծ վարույթից առանձնացված՝ նշված սխեմայով ևս 6 անձի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ընդհանուր շուրջ 386․000․000 դրամի փողերի լվացում կատարելու ևս 3 դրվագով քրեական գործեր դատարան ուղարկելու մասին։

Սոցիալական ցանցերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված եկամուտները կրիպտո և այլ արժույթների փոխակերպման, տարբեր հաշիվներով շրջանառության և տնօրինման (փողերի լվացման) դեմ համակարգված պայքարը, մյուս իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ, շարունակվում է։  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:26 01/07/2024  |  Քրեական խրոնիկոնՇուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է
12:00 28/06/2024  |  Քրեական խրոնիկոնՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց
13:59 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎերջին տարիներին տարածված է սինթետիկ թմրամիջոցները, որոնք առաջացնում են հոգեախտաբանական խնդիրներ․ Նազինյան
13:46 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍԹմրամիջոցների շրջանառության ցուցանիշը ՀՀ-ում մտահոգիչ է
12:16 26/06/2024  |  Քրեական խրոնիկոնԱգարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից հայտնաբերվել են «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ
15:53 25/06/2024  |  ԼՐԱՀՈՍՇուրջ 91մլն. դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75մլն. դրամի փողերի լվացում․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
20:30 22/06/2024  |  ՔաղաքականՄի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում. փաստաբան
22:41 20/06/2024  |  Միջազգային լրահոսՀՀ-ից մեկնած ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայություն
15:17 19/06/2024  |  ԼՐԱՀՈՍԴասընթաց՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ ուղղված ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեպքերի քննության արդյունավետության բարձրացմանը
15:41 15/06/2024  |  ԼՐԱՀՈՍԶինծառայող Արմեն Գասպարյանի մահվան առիթով նախաձեռնվել է քրական վարույթ սպանության հատկանիշներով

Արխիվ

[]