Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանում լրատվամիջոցները ֆինանսական կայունության խնդիր ունեն. Նվարդ Հովհաննիսյան 07/01/2024   17:22  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր՝ հուլիսի 1-ին, երրորդ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում «Տեղական և միջազգային գործընկերների դերը հայկական մեդիայի զարգացման գործում» խորագրով:

Պանելային քննարկման բանախոսներն էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը,  «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» ազգային խորհրդատու Նվարդ Հովհաննիսյանը և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն ասաց, որ Հայաստանում լրատվական դաշտը թափանցիկության ու հաշվետվողականության խնդիր ունի։ 

«Լրատվամիջոցներում աշխատող մարդիկ վերահսկողների՝ watchdog-երի ֆունկցիան ունեն և պետք է հետևեն՝ քաղաքական գործիչները որտեղ են հաջողում, որտեղ են ձախողում։ Ձեր դերն է տեսնել՝ արդյո՞ք ինստիտուտներն իրենց գործառույթներն ըստ պատշաճի են իրականացնում»,- ասաց Հեսսը՝ նկատելով, որ ԵՄ-ն տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է հայաստանցի լրագրողներին։

ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ աջակցելու են Հայաստանում փաստերի ստուգման և ընտրական գործընթացների վերահսկման գործընթացներին։ 

Իր խոսքում Կորինա Չեպոյը կարևորեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը բարեխիղճ լրագրության տարածման առումով և նկատեց՝ ԵՄ-ն աջակցում է միայն բարեխիղճ լրագրության զարգացմանը։ «Այդ պատճառով է, որ դոնորները աջակցում են ԶԼՄ-ների տեսլականներին ու ծրագրերին։ Որքան լավ կառավարվեն ԶԼՄ-ը, որքան լավ կազմակերպված լինեն ու որքան կապված լինեն լսարանի հետ, այնքան հեշտ կլինի լրատվամիջոցների համար անցնել բարդ ժամանակների ու ճգնաժամների միջով»,- ասաց Չեպոյը։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը Հայաստանում խոսքի ազատության արժեզրկման փորձերը համարեց գլոբալ մարտահրավեր:

«Շատ հաճախ ասվում է՝ այ էս ֆեյքնյուզը, հայհոյախոսությունը, սա չէ՞ ձեր խոսքի ազատությունը։ Մենք նման հարցերին ասում ենք՝ իհարկե ոչ, խոսքի ազատությունը պատասխանատու խոսքն է, խոսքի ազատությունը պրոֆեսիոնալ խոսքն է»,- հավելեց Աշոտ Մելիքյանը՝ ընդգծելով մեդիագրագիտության դերն ու լրատվամիջոցների ինքնակարգավորումը։

Ըստ Մելիքյանի, լրատվական դաշտը Հայաստանում բզկտված է, բաժանված ու լրատվամիջոցները հետապնդում են քաղաքական շահ և ոչ թե հանրային շահն են ներկայացնում, ինչը հեռու է լրագրությունից։ «Լավ, եթե նման պարտավորություն եք վերցրել, գոնե բարի եղեք փաստեր ստուգեք, մյուս կողմի կարծիքները ներկայացրեք, որ գոնե ձեր լսարանը կարողանա այլ կարծիքների հետ ծանոթանալ»,- հայտարարեց Մելիքյանը։

«Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» ազգային խորհրդատու Նվարդ Հովհաննիսյանը, իր հերթին, նկատեց, որ Հայաստանում լրատվամիջոցները ֆինանսական կայունության խնդիր ունեն։ Այդ պատճառով «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը» փորձում է գույքագրել խնդիրները ու օգնել լրատվամիջոցներին։ «Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ դոնորների գումարները անվերջ չեն, հատկապես նկատի ունենալով Ուկրաինայում վերջին զարգացումները։ Այն մեդիաների հետ, որ մենք աշխատում ենք, խրախուսում ենք ստեղծել եկամտի սեփական աղբյուրները»,- ասաց Նվարդ Հովհաննիսյանը։

Քննարկումը մոդերացնում էր «ՍիվիլՆեթի» ավագ խմբագրող Ստելլա Մեհրաբեկյանը:

Ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը» կազմակերպվում է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:21 27/06/2024  |  ԼՐԱՀՈՍFreedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. Փաշինյան
07:51 01/05/2024Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ»
07:51 13/04/2024  |  ՄամուլFreedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է .«Ժողովուրդ»
14:13 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի «ժողովրդավարության բաստիոնը» փլուզվում է. Freedom House-ը ՀՀ ժողովրդավարության կառավարման վարկանիշի նվազում է արձանագրել
14:39 26/07/2023  |  ՔաղաքականFreedom House. ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ԼՂ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը
11:10 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍFreedom House զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների միջև
20:08 14/05/2023  |  ՔաղաքականՂարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման, մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Freedom house. «Ազատություն»
14:27 09/03/2023  |  ՔաղաքականՀայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին. Freedom House
20:16 27/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ի մշակած նախագիծը լուրջ քննարկման և վերափոխման կարիք ունի, այս տեսքով չի կարող ընդունվել ԱԺ-ի կողմից. Աշոտ Մելիքյան
00:48 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները Հայաստանի տարածքի վրա․ Freedom House

Արխիվ

[]