ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. Փաշինյան 07/01/2024 20:12 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ դա կարևոր և սկզբունքային որոշում է, քանի որ այդ որոշմամբ՝ ի դեմս Պետական պահպանության ծառայության, ստեղծվել է պետության անվտանգությունն ապահովող ևս մեկ գործունակ հատուկ ծառայություն: «Իհարկե, մենք այն տրամադրվածությունը կամ մոլորությունը չունենք, թե դա հնարավոր է անել մեկ-երկու գործողության արդյունքում: Մենք այս ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի Պետական պահպանության ծառայության կարողությունները, հմտությունները, պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին դարձնելու և Ազգային անվտանգության ծառայության կազմից դուրս բերելու որոշման կարևորագույն նպատակներից և ենթատեքստերից մեկն այն էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հիմնական և առանցքային գործառույթների վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունենա:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հասկանալիորեն այսքան արագ Պետական պահպանության ծառայությունը չի կարող գործել առանց Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ գործակցության և աջակցության, բայց ընդհանուր առմամբ, միանշանակ աներկբա է, որ դրանով Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղանում է, որովհետև հնարավորություն է տրվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կենտրոնանա իր առանցքային գործառույթների վրա: «Իհարկե, այն կանխավարկածով, որ պետական մարմիններն ընդհանրապես մեկուսի չեն գործում: Այսօր նույն Պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները չեն կարող գործել առանց մեկը մյուսի: Ընդհանրապես՝ պետական համակարգը չի կարող գործել փոխգործակցությունից դուրս ռեժիմում: Բայց շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հնարավորություն ունենա կենտրոնանալ իր առանցքային և հիմնական գործառույթների վրա: Եվ այս առումով, իհարկե, նաև Պետական պահպանության ծառայությունը, որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է հանրության մեջ կամ որոշակի շրջանակում տարածված մոլորությանը, թե Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը: «Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ՊՊԾ-ն ապահովում է նաև քաղաքացիների և հանրության անվտանգությունը, իսկ ավելի լայն համատեքստում՝ պետական մարմինների աշխատանքի խաթարումն անվտանգային սպառնալիքներ կարող է ունենալ հանրության, պետության և յուրաքանչյուր անհատի անվտանգության համար:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՊՊԾ-ում բարեփոխումների օրակարգին և ընդգծել, որ այդ բարեփոխումների օրակարգը պետք է հետևողականորեն շարունակել: «Այդ բարեփոխումների մեջ ամենևին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Նաև ՊՊԾ-ում մենք իրականացնում ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում այդ գործընթացը, որտեղ մենք զուգահեռաբար երկու խնդիր ենք լուծում: Այդ խնդիրներից առաջինը՝ ես ասացի, որպեսզի նման կարևոր ծառայության մեջ գտնվող մարդիկ ունենան պատշաճ վարձատրություն, բայց նաև այդ վարձատրությունն ունենան պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց: Սա, կարծում եմ, մի սկզբունք է, որը պետք է լինի ընդհանրապես ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլ ամբողջ պետական համակարգի գործունեության հիմքում»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունում իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը դրական է նաև այն առումով, որ շատ ծառայողներ հենց իրենց ատեստավորման գործընթացում ի վերջո վերահաստատել են, որ մինչև ատեստավորումն էլ այդ բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ունեցել են, ինչը ծառայության կարևոր գնահատական է: «Անկախ այդ գործընթացից՝ պրոֆեսիոնալիզմի շարունակական զարգացումը միշտ էլ եղել է օրակարգում, միշտ էլ իրագործվել է, ինչը շատ կարևոր է և գնահատանքի արժանի է այն ըմբռնմամբ, որ ժամանակները փոխվում են, մարտահրավերները և պահանջները փոխվում են, և, իհարկե, այս բնականոն զարգացումը պետք է անընդհատ շարունակվի: Սրա համար մենք պետք է և՛ օրենսդրական, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարած դժվար, բայց կարևոր ու արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն և անվտանգ ծառայություն մաղթել բոլորին և հավելել, որ Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը ևս մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել։
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ