ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքանով են Իրանի նախագահական ընտրությունները զերծ արտաքին միջամտությունից, ինչ սպասել երկրորդ փուլից 07/01/2024 21:56 | Քաղաքական
Իրանում նախագահական ընտրություններին 6 թեկնածու էր մասնակցում, ընտրությունների նախօրեին երկուսը ինքնաբացարկ հայտարարեցին՝ որպես պահպանողական թևի ներկայացուցիչ և բուն ընտրություններին մասնակցեցին 4 թեկնածու, որոնցից մեկը՝ Մասուդ Փեզեշկյանը բարեփոխական թևի ներկայացուցիչն է, իսկ մյուս 3-ը՝ պահպանողական են։
Այսպիսով՝ ստացվում է, որ պահպանողականները կիսեցին ձայները, որոնք միավորելու դեպքում կարող էին առաջին փուլում հաղթել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը։
Նրա դիտարկմամբ՝ պահպանողականները կհաղթեին, եթե ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն ավելի ակտիվ լիներ։ Մինչդեռ, առաջին փուլին մասնակցեցին քաղաքացիների միայն 40 տոկոսը։
«Առաջին փուլում փաստացի ձայների մեծամասնություն հավաքեց բարեփոխական թևի ներկայացուցիչ Փեզեշկյանը, որը եղել է նախագահ Խաթամիի կառավարությունում և զբաղեցրել նախարարի պաշտոն։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Սաիդ Ջալիլին, որը պահպանողականների ներկայացուցիչն է և հոգևոր առաջնորդի կողմից նշանակվել էր միջուկային հարցերով նախկին բանակցող։
Մենք 2-րդ փուլում կտեսնենք, որ պահպանողականները կմիավորվեն, այդ մասին թեկնածուներն արդեն հայտարարություներով են հանդես եկել։ Նրանք կմիավորվեն Ջալիլիի շուրջ։ Նշվում է, որ հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի պահպանողականներն ավելի միավորված լինեն։ Այսինքն, երկրորդ փուլում պահպանողականների թևը կփորձի միավորվել և ավելի շատ ձայն հավաքել։
Կարծում եմ, մենք կտեսնենք նաև քաղաքացիների ավելի շատ մասնակցություն, որովհետև, եթե առաջին փուլում քաղաքացիները որպես այդպիսին մեծ ակտիվություն չէին ցուցաբերում, քանի որ նաև սոցհարթակներում բավական շատ էին խոսում այն մասին, որ Ղալիբաթն է հաղթելու, մինչդեռ, առաջին փուլը միանգամայն այլ բան ցույց տվեց։ Կարծում եմ, իրական ընտրությունը ցույց տվեց, որ քաղաքացիների ձայները բաժանվել են 2 մասի, ուստի 2-րդ փուլում մենք կտեսնենք իրական ընտրություններ և բավական թեժ ընտրապայքար»։
Հարցին, թե որքանով են Իրանում ընթացող արտահերթ ընտրությունները զերծ արտաքին ուժերի ազդեցությունից, քանի որ մտավախություններ էին հնչում, որ թեկնածուներից մեկի՝ Մասուդ Փեզեշկյանի օգտնի է աշխատում նաև թուրքական լոբբին ու նա նաև թուրքախոս է, ուստի, որքանո՞վ է հավանական, որ նրա ընտրվելու դեպքում Իրանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանի հետ հարաբերությունները որոշակի վերանայվեն՝ Իսկանդարյանը պատասխանեց, որ հնարավոր է, որ նրան աջակցելու համար որոշակի գործողություններ արվում են։ «Սակայն, եթե անգամ նա ընտրվի, միևնույն է, իրականացվելու են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի մշակած ծրագրերը։ Իրանի արտաքին և ներքին քաղաքականությունը որոշում և մշակվում է հոգևոր առաջնորդի կողմից, նախագահը դրա իրականացնողն է, այսինքն նախագահը չի կարող այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հակասում է Իրանի հոգոր առաջնորդի մշակած ծրագրերին։ Հետևապես, մենք կարող ենք անգամ բացառել դա՝ անկախ նրանից, թե որ թեկնածուն կլինի։ Այսինքն, նա չի կարող իրականացնել իր ծրագրերը։ Իրանի նախագահը Սահմանադրությամբ չունի նման լիազորություններ, նա պետք է կատարի հոգևոր առաջնորդի մշակած ծրագրերը միայն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ