ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն անել՝ կանի, ու ոչ ոք չի կարողանա դիմակայել. Փաշինյան 07/01/2024 13:41 | ԼՐԱՀՈՍ
Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը, պետք է հասկանալ նաև, որ ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել։ Այսինքն, մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան, սրա պատճառն է պետք հասկանալ: Այդ մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք. ինչքան էլ արագ գործենք՝ ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է, որովհետև նախադասություններ կան, որ, ենթադրենք, 6 տարի առաջ ՀՀ-ում այդ նախադասությունը հրապարակային հնչեցնելը կդառնար հանրային ու ներքաղաքական մեծ պրոբլեմ, և այն ժամանակ՝ մենք ինչ որոշում էլ փոխեինք, դրանից իրականությունը չէր փոխվելու: Բայց ժամանակի հետ մենք տեսնում ենք, որ այդ նախադասություններին, այդ արտահայտություններին, այդ դիտանկյուններին մարդիկ այլ կերպ են նայում, որովհետև ժամանակին զուգահեռ այլ գործոններ իրենց հետ բերում են փոփոխություններ:
Իմ կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է: Այլ բան է, թե կա՞ն ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, թե՞ ընդդեմ ռեֆորմների, որովհետև հանրության բնականոն զարգացումը ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել, որ հարությունն այդ փոփոխությունները չապրի, բայց դա էլ է անխուսափելի»։
Նա ընդգծեց, որ եթե փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, և ոչ ոք չի կարողանա դիմակայել:
«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար։
Իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա, և կարող է էլի տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին, բայց կան նաև մեծ շերտեր, որոնց մասին մենք չգիտենք, և մենք պետք է առերեսվենք այդ շերտերին, պետք է հասկանանք՝ ինչպես»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ