ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. վարչապետը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին 07/01/2024 17:10 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:
Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ, չենք կարողացել առնվազն լիարժեք կերպով հասցեագրել, իրագործել: Այս առումով, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով, իհարկե, դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ, ես այս խնդիրն եմ տեսնում և դնում մեր պետական կառավարման համակարգի, նաև այն մարմինների առաջ, որոնք անկախ են գործում, բայց գործում են պետական տրամաբանության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված ձևով: Մենք այս նպատակը ոչ մի րոպե մեր տեսադաշտից բաց չպիտի թողնենք, որովհետև արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը, և շատ կարևոր է, որ դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակն ունենան իրենց աչքի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին և այդ համատեքստում ընդգծել դատախազության աշխատողների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է՝ դա արվում է ոչ միայն և ոչ այնքան դատախազության աշխատողների, որքան քաղաքացիների համար. «Դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև դատախազության, քննչական մարմինների, դատարանների կողմից մատուցվող ծառայությունների թիվ 1 շահառուն քաղաքացին է: Եվ այս ոլորտում մեր քաղաքականությունը կառուցում ենք հետևյալ տրամաբանության վրա՝ արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ 1 ակնկալիքը ժողովրդի շրջանում և երկրում պետք է գոյություն ունենա արդարության և արդարադատության ստանդարտ: Այդ ստանդարտն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներդրվեն նոր և այդ քաղաքական ակնկալիքներին համապատասխանող հմտություններ, պրոֆեսիոնալիզմ, և աշխատողները նաև իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն պիտի ունենան: Սա հարցի մի կողմն է, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը: Ես, օրինակ, շատ են մտածում, թե ո՞րն է այն կետը կամ բանաձևը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն և արդարադատություն»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ նպատակի իրագործման համար իրավապահ, դատաիրավական համակարգերը պետք է օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետ. «Ընդունված է ասել՝ դատական համակարգն անկախ է, դատախազական համակարգն անկախ է, բայց պետք է հասկանանք` անկախ է ումի՞ց: Անկախ է կառավարությունից, անկախ է իշխանության մյուս թևերից, բայց դատախազական համակարգը և դատական համակարգը չի կարող անկախ, ինքնիշխան լինել, որը ՀՀ քաղաքացին է: Որտեղի՞ց է գալիս այդ արդարության բացակայության զգացումը քաղաքացիների շրջանում, դա գալիս է մի բանից, որ Հայաստանում դատախազական, դատական, դատաիրավական համակարգն անկախ է եղել ինքնիշխան ՀՀ ժողովրդից, ՀՀ ժողովրդի կամքից, ոչ թե ամեն գործով առանձին վերցրած, այլ՝ որպես ստանդարտ արդարության և արդարադատության օրենքի գերակայության և այլն»:
Վարչապետի խոսքով՝ մենք ունեցել ենք այն երևույթը, որ և՛ դատաիրավական համակարգում, և՛ պետական կառավարման համակարգում էլիտարիզմի տրամաբանություն է գործում. «Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության: Եվ ես ուրախ եմ, որ մեր, այդ թվում՝ կառավարության, դատախազության հենց ներսում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում այս էլիտարիզմի տրամաբանությունը նվազում է: Եվ տեսնում ենք, որ այսօր դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները, գուցե մի քիչ ավելի դանդաղ, բայց մոտեցնում են իրենց ժողովրդին, և օրգանական կապ է ձևավորվում ժողովրդի և դատախազական համակարգի միջև»:
Անդրադառնալով ժողովրդի հետ օրգանական կապով կապված լինելու հանգամանքի անհրաժեշտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարցը, որի մասին ես երկար մտածել եմ, այն է՝ մենք անընդհատ փորձում ենք այս ոլորտներում բարեփոխումներ, փոփոխություններ իրականացնել, ինչո՞ւ են մարդիկ շարունակում մտածել, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում արդարադատություն չկա: Մի պարզ պատճառով՝ արդարադատություն իրականացնող համակարգերն օրգանական կապով կապված չեն ժողովրդի հետ: Խոսքն ինստիտուցիոնալ արդարադատության ստանդարտի մասին է: Շատ դեպքերում, օրինակ՝ կարդում ես իրավական և իրավաբանական տեքստեր, հասկանում ես՝ սկզբունքորեն գրված է հայերեն, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն գրված է ճիշտ, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն որևէ բան չես կարող հերքել, բայց այն չի արտահայտում արդարադատությունը, արդարությունը և արդարության այն ձգտումն ու երազանքը, որն ունի ՀՀ ժողովուրդը»:
Այդ համատեքստում վարչապետը կարևորել է իր կողմից հնչեցրած հետևյալ թեզը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային ռազմավարության անկյունաքարը լեգիտիմությունն է. «Ամեն օր ես համոզվում եմ այս թեզի կարևորության և անհրաժեշտության մեջ: Ուզում եմ ընդգծել, որ սա կապ ունի նաև Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու ստանդարտի հետ, որովհետև նույն դատախազական գործունեության և դատաիրավական համակարգի հետ կապված ամենակարևոր առանցքային երևույթներից մեկն իրավազորությունը և ընդդատությունն է, որն էլ ուղիղ կապ ունի ինքնիշխանության հետ: Երբ այստեղ կարողանում ենք հասնել մի իրավիճակի, որտեղ ունենք իրականություն, որն այս առումով դեֆորմացիաներ չի առաջացնում՝ դա էլ կարևոր պայման է մեր երկրի ներսում արդարություն և արդարադատություն ունենալու համար: Ուզում եմ նաև ասել հետևյալը՝ Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է, որովհետև Իրական Հայաստանն իրավազորության ճշգրտության մասին է, ինքնիշխանության ճշգրտության մասին է, օրենքի գերակայության արեալի ճշգրտության մասին է: Սրանք հարցեր են, որոնց տարբեր, այդ թվում՝ ցավալի և դժբախտ հանգամանքների բերումով մենք այսօր ենք առերեսվում, բայց սա էլ է մեր ինստիտուցիոնալ պրոբլեմների արտահայտությունը: Բայց կարևոր է, որ գոնե այսօր այս հարցերին անդրադառնում ենք և դա առանցքային է, այդ թվում՝ երկրում արդարություն հաստատելու համար, այն տրամաբանությամբ, որ արդարությունը, կրկնում եմ՝ ոչ միայն պետք է լինի քաղաքական կարգախոս, ոչ միայն պետք է լինի իրավական ակտ, այլ պետք է լինի միջին վիճակագրական քաղաքացու զգացողությունը, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ կա արդարություն, որտեղ կա արդարադատություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով»։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծմանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է 2018 թ.-ին էմոցիաներին տուրք չտալու, դիմակայելու կարևորությունը. «Մենք այն ժամանակ և հիմա էլ, քաղաքական կամք ունեցանք դիմակայելու էմոցիաներին՝ փոխարենն ինստիտուտ ստեղծելու նկատառումով։ Այսօր մենք արդեն ստեղծել ենք ինստիտուտ, որն այլևս ՀՀ ժողովրդինն է, Հայաստանի Հանրապետությանն է, և անկախ կառավարություններից՝ այդ ինստիտուտը պետք է շարունակի գործել, որովհետև դա մեխանիզմ է, որը գործարկվել է լիարժեք իրավական և օրինական ձևով, և այդ ինստիտուտը պետք է նաև լրացնի արդարության պակասի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումը»։
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում չպետք է մոռանալ, որ այս փոփոխությունները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանին, այսինքն՝ ՀՀ քաղաքացուն։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ այդ կամքով, տեսլականով և նվիրումով աշխատելու համար։
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը: Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել համակարգի մի խումբ ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ