Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Այս տարվա առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ, որի մեծ մասը՝ 327-ը կարճվել է, իսկ դատարան ուղարկվել միայն 67-ը 07/01/2024   17:59  |  ԼՐԱՀՈՍ

Կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը: ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ինչպես հայտնել ենք՝ այսօր դատախազությունը նշում է կազմավորման 106-ամյակը և Դատախազության աշխատողի օրը, որի կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, դատախազները, այլք:

Աննա Վարդապետյանը, շնորհավորելով Դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է.

«Պարո՛ն Վարչապետ, շնորհակալ ենք մեզ համար խորհրդանշական այս օրը Գլխավոր դատախազություն այցելելու և Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական բարեփոխումներին աջակցելու և իրավակարգի ու օրինականության ամրապնդմանն ուղղված Դատախազության նախաձեռնություններին սատարելու համար:

Հարգելի՛ դատախազներ,

Մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Գովեստի ու քննադատության հեղինակը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ես վստահ եմ, որ նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու հոգատարությունը, աշխատանքում մարդակենտրոն ու հայրենասեր մոտեցումները անխուսափելիորեն նվազեցնելու են հանրային քննադատությունն ու բարձրացնելու են մեր նկատմամբ վստահությունը։

Գնահատականը թողնելով ժամանակի ու քաղաքացու դատին՝ ես այսօր ուզում եմ Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես ասել՝ շնորհակալ եմ, շնորհակալ եմ Ձեզ ամրության, ազնվության և պրոֆեսիոնալիզմի համար։

Իմ այսօրվա ելույթը նվիրված է Դատախազության առաջնահերթություններից երեքին՝ կոռուպցիայի դեմ պայքար, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, պետական և համայնքային շահերի պաշտպանություն։

Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն: Այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:

Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:

Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:

Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:


Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ:

2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան:

Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 347 անձի նկատմամբ, որոնցից 93 նկատմամբ՝ դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ:

Գլխավոր դատախազությունում գործող Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է, համալրվել է բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող բարեվարք դատախազներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդ է:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ մեր քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել:

Օրեր առաջ՝ հունիսի 20-ին կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց։

Ավարտվել է մեկ այլ հայցադիմումի քննություն: Ակնկալում ենք, որ մոտ օրերս արդեն որպես եղելություն, կկարողանանք խոսել երկրորդ դատական ակտի մասին։

14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում Գլխավոր դատախազության կողմից առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը դրամային արտահայտությամբ գերազանցում է 560 մլրդ դրամը: Հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կնքված հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ։

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազությունը մտել է որակապես նոր փուլ: 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ուսումնասիրել այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման և օտարման ոչ ենթակա այլ տարածքների ապօրինի օտարման դեպքերը:


Առաջնահերթ համարելով շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, հատկապես Երևանում քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելուն ուղղված աշխատանքների կատարման անհրաժեշտությունը՝ շարունակվում են ուսումնասիրվել այն տարածքների սեփականության հիմքերը, որոնցում տևական ժամանակ շինարարական աշխատանքները դադարեցված են, գտնվում են ցանկապատված վիճակում՝ ընդգրկելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։ Բացի այդ, շարունակվում է շրջայցեր իրականացնելու միջոցով այն տարածքների հայտնաբերման գործընթացը, որոնք շուրջ 20 և ավելի տարիներ առաջ՝ պետության կամ համայնքի կողմից օտարվել են մասնավոր ընկերությունների, անձանց՝ հասարակական նշանակության շենքերի կառուցում իրականացնելու նպատակով, սակայն մինչ օրս շարունակում են մնալ որպես շինհրապարակներ: Իրականացված ուսումնասիրություններով՝ ի հայտ են եկել Երևանի կենտրոնում գտնվող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ոչ իրավաչափ դեպքեր. դրանցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայցադիմումներ են ներկայացվել օտարված հողամասերը պետությանը վերադարձնելու պահանջով:

Ուսումնասիրություններն իրականացվել են նաև գետափնյա տարածքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասերի տրամադրման և նշված գոտիներում շինությունների կառուցման ոչ իրավաչափ դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքներով՝ առկա է նախաձեռնված քրեական վարույթ։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ներկայում ուսումնասիրվում են խորհրդային տարիներին գործող հասարակական կազմակերպություններին հանձնված անշարժ գույքերի նկատմամբ Հայաստանում հիմնադրված նույնանուն հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքի գրանցման իրավաչափության հարցերը:

2024 թվականի ընթացքում նշված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին 9 հաղորդում, դատարան է ներկայացվել 17 հայցադիմում:


Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում կատարվել է 81 ուսումնասիրություն, որոնց արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին 29 հաղորդում, դատարան է ներկայացվել 50 հայցադիմում, ևս 18 հայցադիմում ներկայացվել է Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից:

2024 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կնքվել են մի շարք հաշտություններ։

Մասնավորապես՝

• Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով հաշտության համաձայնություն է կնքվել Դատախազության և պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Արդյունքում՝ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ չկատարված պարտավորության հատուցում: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 մլրդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 մլն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով): Իսկ շենքի 5-րդ հարկում գտնվող տարածքն այնքան ժամանակ, որքան 1-ին և 2-րդ հարկերը տրված են վարձակալության, ըստ պահանջի կտրամադրվի պետական մարմիններին՝ կրթական միջոցառումներ անցկացնելու նպատակով:

• Օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտի հիման վրա առաջիկայում կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզում գտնվող 6 հազար 300 քմ հողամասի նկատմամբ:
• Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հողամասը խախտմամբ օտարելու հիմքով աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ Դատախազության կողմից ներկայացված մեկ հայց, որի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 109 հազար 800 քմ մակերեսով հողամաս:

• Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված՝ 29 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

• Դատարաններում բավարարվել է 4 մլրդ 503 մլն 686 հազար դրամ բռնագանձելու պահանջով 8 հայց (2023 թվականին՝ 318 մլն 759 հազար դրամ պահանջով 22 հայց): Դրանցից միայն մեկը ներկայացնեմ. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 5-ի վճռով բավարարվել է Դատախազության կողմից ներկայացված հայցը: Որոշվել է գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.4 մլրդ դրամ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:08 01/07/2024  |  ԼՐԱՀՈՍԴատախազության աշխատանքի արդյունավետությունը գնահատողը ՀՀ քաղաքացին է․ Աննա Վարդապետյան
08:21 27/06/2024  |  ՄամուլԳաղտնալսված դատախազները դատարանում հաղթել են Գլխավոր դատախազին. ի՞նչ է պատրաստվում անել Աննա Վարդապետյանը. «Ժողովուրդ»
16:09 07/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանը հանդիպել է «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի ուսանողներին
18:17 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍԴատարանը վիրավորանք բառն ընդհանրապես չի օգտագործել իր գրավոր որոշման մեջ, եթե այդպես եք ընկալել՝ Ձեր իրավունքն է. դատավորը՝ դատախազին
12:43 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
13:15 20/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
17:41 15/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:12 06/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱրդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով
17:37 03/05/2024  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները
17:34 03/05/2024  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է

Արխիվ

[]