ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ տատանման մեջ են, լուրջ աշխատանք է պետք՝ ոչ միայն համոզելու, այլև՝ ապացուցելու, որ հերթական անգամ չեն խաբվելու․ Եսայի Քարամյան 06/29/2024 18:05 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով ձեռքի դաստակը մասամբ կորցրած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել, առաջիկայում՝ նախատեսվում է նաև երրորդ վիրահատությունը։
«Զգացողությունս լավ է, որ ասեմ՝ անթերի՝ սուտ կլինի, ցավեր կան, բայց կանցնենք։ Երկրորդ վիրահատությունը արվել էր պրոֆիլակտիկ նկատառումներով։ Հիմա պատրաստվում ենք երրորդ վիրահատությանը, հիմա բժիշկները փորձում են վերքերը բերել այն վիճակին, որ հնարավոր լինի արդեն երրորդ վիրահատությունն իրականացնել, լինելու է մաշկի փոխպատվաստում։ Հատվածներ կան՝ աջ դաստակի վրա, որտեղ մաշկային ծածկույթը բացակայում է, պետք է փոխպատվաստում լինի, որ վերքերն ապաքինվեն, առանց դրա՝ չի լավանա »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց Եսայի Քարամյանը։
Անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին և իշխանության քարոզչամեքենայի կողմից շահարկումներին, թե իբրև նռնակը վերցրել է՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար՝ Քարամյանը նշեց, որ այդ թեզն անբարոյականություն է․ «Նման մատից ծծած ինչ-որ թեզեր միանգամից շրջանառության մեջ նետելն առնվազն պատիվ չի բերում իրենց։ Չնայած՝ ումից ենք ինչ պահանջում կամ ակնկալում։ Նման մտադրություն․ բնականաբար, չի եղել»։
Իսկ թե, ի վերջո, ինչ է կատարվել հունիսի 12-ին՝ նախապես ծրագրված սադրա՞նք էր՝ նաև ոստիկանության կողմից, արդյո՞ք իրավիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտություն կար հատուկ միջոցների կիրառման՝ Քարամյանը նշեց, որ չի կարող ասել՝ սադրանք եղել է, թե՝ ոչ, նման տեղեկություն չունի։
«Միգուցե՝ եղել է սադրանք, միգուցե՝ ոչ։ Միգուցե տեղի է ունեցել, չեմ կարող ասել՝ որ կողմից։ Տեսել եմ, որ հրմշտոց է սկսվել, բախում, բայց չեմ կարող ասել, թե որ կողմից է սկսվել, չեմ տեսել»,- պատմեց Քարամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հատուկ միջոցների անհրաժետություն բացարձակապես չկար․ «Հենց առաջին օրվանից էլ այդ համոզմունքին եմ, մինչև հիմա էլ՝ որքան վերլուծում եմ՝ այս պահին էլ վստահ եմ, որ որևէ կարիք չկար նման միջոց կիրառելու, նույնիսկ՝ մեկ հատ։ Այնտեղ ուժերի համաչափությունն այնպիսին էր, որ շատ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել։ Նույնիսկ մտրակ կիրառելու անհրաժեշտություն չկար, ուր մնաց՝ հատուկ միջոցներ»։ Եսայի Քարամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը պաշտոնեական լիազորությունների վերազանցում է, հանցավոր հրամանի իրագործում էր, ինչի նպատակը մարդկանց վախեցնելն էր, տեռորի ենթարկելը, ինչի առնչությամբ Քարամյանը հույս հայտնեց, որ դրան չեն հասել և չեն էլ հասնելու։
Դիտարկմանը, որ հունիսի 12-ի իրադարձությունից հետո շարժումն անցավ նոր փուլի, ակտիվ պայքարը, կարծես թե, մեղմացվեց, համենայն դեպս՝ տեսանելի դաշտում, արդյո՞ք ապաքինվելուց հետո պատրաստվում է վերադառնալ շարքեր՝ Քարամյանն արձագանքեց՝ նշելով, որ ինքը աջակից է, բայց կազմակերպչական աշխատանքներին ներգրավված չի եղել, չգիտի, թե ինչ է կատարվում, բայց կարծում է, որ անկախ ամեն ինչից՝ լուրջ աշխատանք պետք է տարվի, դա կլինի հանրային տեսանելի, թե՝ ոչ այդքան տեսանելի ձևաչափով, բայց ցանկացած պրոցես նպատակին հասցնելու համար պետք է լուրջ աշխատանք տարվի,։
«Եթե այդ աշխատանքը չի տարվում, ապա հաջողությունը, միգուցե, չլինի։ Եթե որոշել են ձևաչափը փոխել, միգուցե ինչ-որ հետևություն արել են, հուսով եմ՝ արդյունքի կբերի։ Ամեն դեպքում՝ ես այն կարծիքին եմ եղել, որ փոփոխություններ պետք են և ցանկացած պրոցես՝ նույնիսկ, եթե վերջում պետք է ակցիայի հանգեցնի, ապա պետք է նախապատրաստված լինի։ Միշտ չէ, որ տարերային գործողությունները լավ արդյունքի են բերում, պետք է ամեն ինչ կազմակերպված լինի։ Տա Աստված՝ հաջողի։ Ամեն դեպքում՝ մարդկանց հետ լուրջ աշխատանք պետք է տարվի, որովհետև շատ մարդիկ դեռ տատանողական վիճակի մեջ են, չեն հասկանում՝ ում հավատալ, ում՝ ոչ, սրան չեն հավատում, ուրիշներին՝ կասկածում են։ Լուրջ աշխատանք պետք է տարվի՝ ոչ միայն մարդկանց համոզելու, այլև՝ ապացուցելու , որ հերթական անգամ չեն խաբվելու։ Հայերեն խոսք կա՝ «մրից դուրս գալ և ընկնել մրջուրը»։ Վստահ եմ այս շարժման, համենայն դեպս, առաջնորդի անկեղծությանը։ Գոնե իր առումով ես կասկածներ չունեմ։ Մնացածն արդեն ինքը և իր կողմնակիցները, մերձավորները պետք է հասկանան՝ ով ինչ դեր է կատարում և ինչ ակնկալիքներ ունի։ Պրոցեսը բարդ է, հեշտ չի լինելու, հատկապես, որ իշխանություններն էլ, ակնհայտորեն, աշխատում է խոչընդոտելու և շարժման մարելու համար»,- ասաց Եսայի Քարամյանը։
Ինչ վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթին, որի շրջանակներում Եսայի Քարամյանը տուժողի կարգավիճակ ունի, հարցին՝ արդյո՞ք ակնկալիք կա, որ այս իշխանությունների օրոք պատշաճ քննություն կիրականացվի՝ Քարամյանը նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում իրավական գործընթացների մասին անաչառ դիտորդը հստակ պատկերացում ունի, թե ինչ է կատարվում. «փորձը ցույց է տալիս, որ շատ բան պետք չէ սպասել, կյանքը ցույց կտա»։
Եզրափակելով խոսքը՝ մեր զրուցակիցը մեր երկրին ու ժողովրդին իմաստություն մաղթեց։ Նրա դիտարմամբ՝ դա է թերևս պակասում այս պահին․ «Շատ ենք մանրացել, արժեքներից հեռացել։ Մի քիչ լրջանալ է պետք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից