Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Օրենսդրական կարգավորումների պատճառով Դավիթ Տոնոյանը զրկված է իր կալանքը նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու հնարավորությունից․ չի բացառվում՝ ՍԴ դիմում կներկայացվի 06/28/2024   22:24  |  ԼՐԱՀՈՍ

Արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, օրենսդրական կարգավորումների պատճառով, զրկված է Քրդատ նոր օրենսգրքով սահմանված հնարավորությունից՝ իր նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը կամ վարչական հսկողություն սահմանելու վերաբերյալ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը, սակայն, պնդում է՝ խնդիրը համակարգային է։

«Գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով։ Դատական պրակտիկան մինչ օրս ընթանում է այն ուղղությամբ, որ «քննվում և լուծվում է» եզրույթը վերաբերում է նաև խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությանը և լուծմանը, այդ թվում՝ կալանքի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը՝ նշելով, որ դատական այդ պրակտիկայով խախտվում է Սահմանադրությամբ հիմնարար իրավունք հռչակված՝ անձանց իրավահավասարության սկզբունքը․«Այսինքն՝ դատական վարույթում գտնվող մեղադրյալներն այդ մեկնաբանության ուժով բաժանվում են երկու խմբի՝ մեղադրայլներ, որոնց գործերը քննվում են հին Քր․դատ օր-ով սահմանված կարգով և մեղադրյալներ, որոնց գործերը քննվում են նոր Քր․դատ․ օր․-ով սահմանված կարգով։ Առաջին խումբ մեղադրյալները զրկվում են նոր Քրեական դատավարության օրենսգրքի խափանման միջոցի հարցի կապակցությամբ ընձեռած մի շարք բարենպաստ պայմաններից կամ արտոնություններից»։ Մասնավորապես, այժմ գործող Քր․դատ․ օրենսգիրքը՝ ի տարբերություն նախորդի՝ ունի խափանման միջոցների նոր տեսակներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն, որոնք, թեև խիստ խափանման միջոցներ են համարվում, բայց կալանքից առավել խիստ չեն, ստացվում է, որ հին Քր․դատ․ օր-ի կարգավորումներով դատավորության դեպքում մեղադրյալը չի կարող հնարավորություն ունենալ՝ իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխելու տնային կալանքով։

Փաստորեն, ըստ փաստաբանի, հին Քր,դատ-ով քննվող գործով մեղադրյալի բախտը չի բերել, որ գործով դատաքննությունը մինչև 2022թ հուլիսի 1-ն է սկսել, իսկ նոր Քր․ դատ․ օրենսգրքով քննվող գործով մեղադրյալի բախտը բերել է, որ հուլիսի 1-ից հետո է գործն ուղարկվել դատարան, հետևաբար, նա օգտվում է նոր խափանման միջոցի տեսակներից, մինչդեռ, խափանման միջոցների գաղափարը, նպատակը, բովանդակությունն այն է, որ ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլում։

«Որևէ էական նշանակություն չունի, թե երբ է գործն ուղարկվել դատարան, կարևոր է՝ կա արդյոք որևէ խափանման միջոց, որն ի զորու է զսպելու անձի՝ ենթադրյալ հակաիրավական վարքագիծը։ Եթե այդ խափանման միջոցը կա, ապա անկախ նրանից, թե երբ է գործն ուղարկվել դատարան, այն պետք է կիրառելի լինի անձի նկատմամբ, այդ խափանման միջոցը պետք է այլընտրանք լինի կալանքին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քանի որ Դավիթ Տոնոյանի գործը դատարան է ուղարկվել մինչև 2022թ հուլիսի 1-*ը և մինչ այդ որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու, իր գործով կիրառվում է Քր․դատ նախկին օրենսգրքի կարգավորումները, հետևաբար, Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը չի կարող փոխվել տնային կալանքով կամ նոր օրենսգրքով սահմանված այլ խափանման միջոցով, մինչդեռ, տնային կալանքը ի զորու կլիներ զպսելու ենթադրյալ անպատշաճ վարքագիծը, թեև նման մտահոգություններ պաշտպանության կողմը չունի, սակայն մեխանիկական այդ փաստարկի պատճառով Տոնոյանը զրկված է այդ հնարավորությունից։

Անդրանիկ Մանուկյանը նկատեց՝ դատական պրակտիկայում, թեև եզակի, բայց դեպք արձանագրվել է, որ թեև անձի վերաբերյալ քրեական գործը քննվում է հին Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բայց այնուամենայնիվ դատարանը, ելնելով վկայակոչված նկատառումներից, կիրառել է նոր Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով։ Այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ տուժողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ Պաշտպանը չի բացառում, որ այդ հարցը կարող է նաև բարձրացնել ՍԴ-ում, քանի որ պրակտիկան խաթարում, խախտում, բովանդակազրկում է Սահմանադրությամբ երաշխավորված իրավահավասարության սկզբունքը, տարբերակում է մտցնում, օրինակ, Դավիթ Տոնոյանի ազատության և այլ անձի ազատության միջև՝ խիստ ձևական փաստարկի հիման վրա՝ ինչ է, թե Դավիթ Տոնոյանի գործն ավելի վաղ է ուղարկվել դատարան։ Փաստաբանն, այդուհանդերձ, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հարցի վերաբերյալ նախադեպային դիրքորոշում հայտնելու բացառիկ լիազորություն ունի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության դատական կազմը։

«Այդ կազմը ինչպես այդ, այնպես էլ՝ մյուս բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ բառիս բուն իմաստով՝ նախադեպային դիրքորոշում հայտնելուց հրաժարվում է՝ «շառից, փորձանքից հեռու» ֆորմատի բովանդակության շրջանակներում։ Այսինքն՝ սահմանադրական առաքելությունը՝ Վճռաբեկ դատարանի դատական այդ կազմի՝ հանգում է նրան, որ ուղղի ստորադաս դատարանների դատական սխալները և նախադեպային դիրքորոշում հայտնի, որը ուղենշային կլինի, բայց այդ դատական կազմն իր սահմանադրական առաքելությունը ծուռ հայելիների մեջ է պատկերացնում, հետևաբար, այն կարևորագույն հարցերը, որոնք կարող են վճռորոշ լինել դատական պրակտիկայի համար, միտումնավոր դուրս են թողնվում, դատական կազմն իր սահմանադրական առաքելությունը տեսնում է «անշառ» և առավել սակավ քննարկվող հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով։ Այս հարցը վաղուց պետք է այդ կազմը լուծած լիներ, ոչ թե՝ թողներ ՍԴ-ի վրա»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Դավիթ Տոնոյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել, որում բարձրացված է նաև վերոնշյալ հարցերը, եթե բողոքը մերժվի, ապա հատուկ վերանայման վճռաբեկ բողոք կներկայացնի, թեև չի կարծում, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության դատական կազմը համարձակություն կունենա վարույթ ընդունելու բողոքը և ձևավորելու նախադեպային որոշում։

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ըստ էության քննվող գործին, ապա գործը մոտենում է ավարտական փուլին։ Մասնավորապես, գործով թևակոխել են լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու մասին միջնորդությունների փուլ, քննվում են միջնորդությունները, երեք միջնորդություն արդեն բավարարվել է։ Պաշտպանը միջնորդել է դատարանում հարցաքննել հրթիռների՝ դատատեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետին, որը բավարարվել է, փորձագետի հարցաքննությունից հետո կքննարկվի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու հարցը, քանի որ արդեն իրականացված փորձաքննությունը փաստաբանը գնահատում է որպես «գերանարժանահավատ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:51 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍԵրեք տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ դրանք համակարգային բնույթ ունեն
13:05 02/05/2024  |  ԼՐԱՀՈՍԴատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան
23:49 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
12:35 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին
10:16 22/04/2024  |  ՔաղաքականԴավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ
16:46 19/04/2024  |  ԼՐԱՀՈՍՈւշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը
10:34 19/04/2024  |  ՔաղաքականԵթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան
11:52 26/03/2024  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանի առեղծվածային պատմությունից հետո բազմաթիվ ազատումներ են եղել համակարգում․ Մինասյան
15:56 04/03/2024  |  ՀարցազրույցԱլիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
10:31 29/02/2024  |  ՔաղաքականԻմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ և ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից. Դավիթ Տոնոյան

Արխիվ

[]