ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետդեպը դե՞մ է այն ամենին, ինչը բխում է Հայաստանի և հայության շահերից 06/28/2024 18:12 | Վերլուծություններ
Այս եզրակացությանն ես հանգում՝ ծանոթանալով պետքարտուղարության հրապարակած՝ 2023-ի զեկույցին։ Անկեղծ ասած, իրականությունն այսքան ծուռ հայելիներով ներկայացնող զեկույց երբևէ չէինք ունեցել Հայաստանի վերաբերյալ։
Կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցի՝ հայաստանյան հատվածում՝ եկեղեցի-կառավարություն հարաբերություններում առկա լարվածության արձանագրմամբ՝ պետդեպն ակնհայտորեն ելնում է ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ բացառապես՝ փաշինյանական իշխանության շահի դիրքերից, ընդ որում, ասես մեղադրանք հնչեցնելով Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։ Արդյո՞ք դրա իրավունքն ունի պետդեպը։
Ո՞ր իրավունքով։ Ասացեք խնդրեմ, ինչու՞ է պետդեպին անհանգստացնում այն, որ Հայ Առաքելական Ազգային Եկեղեցին առաջնորդվում է Հայաստանի, Հայոց պետականության և հայության շահերով։
Զեկույցում հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը՝ պետդեպը բավական մանրամասն է անդրադառնում կրոնական հարցերին, նախ, նշելով՝ սահմանադրորեն արգելված՝ կրոնական խտրականության մասին։
Ի՞նչ ասել է կրոնական խտրականություն, երբ ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ) ՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
Կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատման պահանջի մասին է խոսում պետդեպը և ՀՀ կառավարություն - Հայ Առաքելական Եկեղեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս-վարչապետ-Փաշինյան հարաբերությունների ծիրում, ակնհայտորեն ի ցույց դնելով Փաշինյանի հանդեպ հովանավորի կեցվածքը, ինչն առավել զավեշտական է հնչում «Լեռնային Ղարաբաղի /Արցախի Հանրապետությունն՝ըստ պետդեպի/ հակամարտության հարցում Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության» մասին նրա շեշտադրման մեջ։
Ըստ պետքարտուղարության զեկույցի՝ «Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»։
Ընդհանրապես, շատ ուշագրավ է պետդեպի տեքստաբանության մեջ ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հանդեպ մեղմացուցիչ բառերի կիրառումը, այս դեպքում, նույնիսկ էթնիկ զտում ձևակերպման մեջ «զտում» ասելուց խուսափելը և անհասկանալի՝ «հեռացում» բառով այն փոխարինելն ուղղակի հստակ ցույց է տալիս, թե ի՞նչ ասել է «ամերիկյան ժողովրդավարություն» և ինչ ասել է՝ բացառապես ադրբեջանի և փաշինյանական վարչախմբի թիկունքին կանգնած գերտերության շահեր։
Իսկ ի՞նչ է, Պետդեպի սրտո՞վ չէ, որ ՀԱԵ-ն համայն հայության ազգային-կրոնական հավատի կենտրոնն է, հոգևոր սատարը և պատասխանատուն ամեն հայի կյանքի համար։ Ի վերջո, այդպես է եղել նաև 1915 թվականին՝ երիտթուրքերի իրականացրած Ցեղասպանության տարիներին, երբ հայության զանգվածային գաղթը Արևելյան Հայաստան՝ արևմտահայերին առաջին հերթին՝ դեպի Էջմիածին էր տանում։
Թվում է, որ պետդեպի համար զարմանալի չպետք է լիներ այն, որ Հայ Առաքելական Ազգային Եկեղեցին Հայաստանի համար այս ճակատագրական պահին Հայոց պետականության անվտանգության դիրքերում է և այո, եկեղեցու հայրերը լինելով ՀՀ քաղաքացիներ, իրենք ևս պիտի արտահայտեն իրենց դիրքորոշումը ու արտահայտում են։ Հենց դա՞ չէ մշտապես եղել ամերիկյան ժողովրդավարության բանաձևը։
Այո, Վեհափառ Հայրապետը Փաշինյանի հրաժարականի պահանջ նույնպես հնչեցրել է, իսկ ի՞նչ է, ՀԱԵ-ն, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայության շահերի հանուն հայտարարություն անելիս կամ կարծիք հայտնելիս պիտի որևէ երկրից թույլտվությու՞ն խնդրեին։
Փոխանակ 2023 թվականին հայության մի ստված հատվածի, արցախահայություն հանդեպ ադրբեջան սարքովի պետության ձեռամբ իրականացված բնիկ ժողովրդին հազարամյա բնօրրանից բռնի տեղահանության փաստերի հանդեպ՝ ժողովրդավարական պետության իր կեցվածքն արտահայտի, փաստելով, որ ադրբեջանի արածը հենց ցեղասպանություն է նշանակում, /ի դեպ, նաև անցյալ դարի ամերիկյան առաջատար լրատվամիջոցների էջերը թերթելով /, պետդեպը, Հայ Առաքելական Եկեղեցի և ՀՀ կառավարություն հարաբերությունների մեջ է մտնում ՝ մեղմ երանգավորումներ տալով ադրբեջանի գործած հանցագործություններին, «փեշը գցելով» նաև այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունեցող Փաշինյանի վրա։
Ինչ վերաբերվում է Հայաստանում կրոնական խտրականություններին և այս համատեքստում «Եհովայի վկաներ» տոտալիտար աղանդի հանդեպ պետդեպի պաշտպանական գործունեությանը, ապա ցավով շեշտենք, որ այս տոտալիտար աղանդը շարունակաբար հոգեորսության իրականացմամբ՝ արդեն երկու տասնամյակ Հայաստանում եթե չի արգելվել, սա արդեն իսկ Պետդեպի համար ՀՀ ժողովրդավարության բարձր աստիճանի գնահատական պիտի լիներ։ Հետաքրքիր է՝ այս նույն աղանդի հանդեպ Ֆրանսիայի կառավարությա՞նն էլ այս կերպերով պետդեպն անդրադառնում, որտեղ վաղուց արդեն Եհովայի վկաներն արգելված կազմակերպություն է։ Քանզի Ֆրանսիա պետության շահն այդ է պահանջում։
Ինչևէ, անհոգ լինի թո՛ղ պետդեպը, Հայաստանն այն պետությունն է, որ դեռ նախկինների օրոք Եհովայի վկաները ցավալիորեն, անիրավաչափորեն դատ են շահել։
Ցավոք։ ՈՒրեմն, այսօր, փաշինյանական իշխանության օրոք՝ եհովականների թեմա բացելը, մեղմ ասած, ձևականություն է։
Ա․Ե․
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից