ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ 06/28/2024 11:21 | ԼՐԱՀՈՍ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ:
Ստորև ներկայացվում է հրապարակման թարգմանությունը.
«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, և, անկասկած, այլ լրատվամիջոցներ ևս, մի PR ընկերությունից էլեկտրոնային նամակ ստացավ, որում նկարագրվում էր Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու վրա․ինչպես իմ գործընկեր Գաբրիել Գավինը նկատեց՝ ռուսահայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի:
Շահային հետաքրքրություն. Ռուբեն Վարդանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանում՝ ճաղերի հետևում, այն իրադարձություններից ի վեր, երբ այդ երկիրը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ այն գրավելու նպատակով, ինչի հետևանքով էլ Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային արտագաղթի: Չնայած 56-ամյա Վարդանյանն իր միջոցները վաստակել է Մոսկվայում և հայտնվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ենթակառուցվածքային բիզնեսներում ներգրավվածության համար, նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն մտնելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրություններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, վերջին հաշվով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին ու տարածաշրջանի մյուս ղեկավարներին:
Արևմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ. Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այն մարդկանց թվում են, որոնք ակտիվ քարոզչություն են իրականացնում Վարդանյանի ու մյուս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենյակը նաև հայտարարել է, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը:
Ռուսական գործակա՞լ. Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես պոտենցիալ մրցանակակիր:
Եւ ի՞նչ. Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին։ Սակայն կա միայն մեկ խնդիր. այդ քաղաքական գործիչները POLITICO-ին հայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր կերպով հանվել են կոնտեքստից և ներկայացվել են որպես աջակցություն Ադրբեջանի թեզերին:
Կտրուկ հերքում. «Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը», - ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը: «Ամոթալի է, որ այդ միջոցառումը, թերևս, օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ աջակցել որևէ համատեղ հայտարարության և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է գերմանացի օրենսդիրը։ Դանիացի օրենսդիր Մելքիոն ևս POLITICO-ին ասել է, որ ինքը ոչ ստորագրել է որևէ հայտարարություն, ոչ էլ մտադիր է եղել:
Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ ակումբը որևէ մասնակցություն է ունեցել նմանօրինակ լոբբիստական միջոցառմանը վստահելու առումով: «Յուրաքանչյուր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպես Բրյուսելի ցանկացած հյուրանոց, և մենք տարեկան հարյուրավոր միջոցառումներ ենք ունենում», - ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախոսային հարցմանը: «Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապես հյուրընկալում ենք դրանք»,-ընդգծել է նա:
Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Դե սա ամենևին էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Ֆեյսբուքի էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից:
Մտահոգություն առաջացնող երկիր. Ադրբեջանն արդեն քննադատության է ենթարկվում հանածո վառելիքի պաշտպանության և Արևմուտքում ունեցած ազդեցության ցանցի համար, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումներն ակնհայտորեն խեղաթյուրելը՝ նշանավորվելու է այդ երկրի և Եվրախորհրդարանի միջև մի նոր ճեղքվածքով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի