ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանը վերահաստատել է՝ նախաքննական մարմինը տապալել է Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանական բռնության դեպքով քննությունը․ նոր քննություն կիրականացվի (տեսանյութ) 06/27/2024 19:54 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանական բռնության գործի քննությունն իրավապահները տապալել են։ Գործը ծածկադմփոց անելու հանգամանքն արձանագրվել է անգամ Վճռաբեկ դատարանում, որի որոշմամբ՝ շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքով նախաքննական մարմինները պետք է նորից քննություն իրականացնեն, այս անգամ՝ պատշաճ։
Հիշեցնենք, որ պատգամավորը բռնության էր ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ 2022թ մայիսի 18-ին։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։
Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, որի արդյունքներով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ընդունված) 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, գործի շրջանակներում Արծվիկ Մինասյանը տուժող էր ճանաչվել։ Քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, Հակակոռուպցիոն կոմիտեից ուղարկվել էր ՔԿ։ Նախաքննության ընթացքում գործը «ջրվել» է։ Թեև դեպքը տեղի էր ունեցել տեսախցիկների առջև և ոստիկաններին նույնականացումն առանձնապես ծանր խնդիր չէր իրավապահների համար՝ որևէ ոստիկանի այդպես էլ մեղադրանք չէր ներկայացվել։
Արծվիկ Մինասյանը դատական կարգով վիճարկել է նախաքննական մարմնի և դատախազության անգործությունը, գործը հասել է ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի այն որոշումը, համաձայն որի՝ դատախազությունը և նախաքննական մարմինը գործել են ապօրինի և պարտավոր են գործն, ըստ էության, մանրամասն, համակողմանի, բոլոր ասպեկտներով քննություն իրականացնել, այդ թվում՝ հարցաքննել բոլոր այն վկաներին, որոնք պետք է հարցաքննվեին, սակայն չեն հարցաքննվել, ուսումնասիրել բոլոր այն ապացույցները, որոնք պետք է ուսումնասիրվեին, սակայն չեն ուսումնասիրվել։
«Ամբողջ նախաքննությունը՝ հատկապես այդ դրվագներով՝ համարելով անարդյունավետ, ոչ օրինական, պահանջվել է նոր քննություն իրականացնել։ Գործը գնացել է դատախազություն, դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ ըստ իրավասության։ Թե որ քննչական մարմին՝ նույնիսկ այդ մասին տեղեկություն չկա, արդյո՞ք ՀԿԿ է ուղարկվել, թե ՔԿ և ինչ վիճակում է, որովհետև, ի վերջո, վերջնական ակտը՝ գործը նորից քննելու՝ կայացրել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը »,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ որևէ անձ ներգրավված չէ գործով որպես մեղադրյալ, իրեն հայտնի տեղեկատվության համաձայն՝ որևէ ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում չկա։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ «բերետները»՝ իրենց հրամանատարների հետ միասին, չեն կարող հանգիստ մնալ, քանի դեռ չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության։
«Պատահական չէ, որ անպատժելիության մթնոլորտը հետագայում ծնեց պատգամավորների նկատմամբ նոր բռնություններ, ինչպիսին՝ Աշոտ Սիմոնյանի և մեր մյուս գործընկերների նկատմամբ էր, ինչպիսին հետագայում նաև դրսևորվեց քաղաքացիների նկատմամբ, նաև հունիսի 12-ի այլանդակությունը, որ ձեռնարկեց ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ։ Սա հենց այդ անպատասխանատվության միջավայրի ուղիղ հետևանքն է, հետևաբար, անխուսափելի է, որ այս մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև դատախազության հետ՝ հետաքրքրվելով գործի ճակատագրով։ Կառույցից հայտնեցին, որ քրեական վարույթն այժմ ՔԿ-ում է, նախաքննություն է իրականացվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ