Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին. Վահե Հովհաննիսյան 06/27/2024   14:02  |  Մեկնաբանություն

Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տարի, բայց ամեն մեծ միտինգից հետո ուզում ենք արագ փոփոխություն։ Ինչևէ։

Արդեն 2019թ-ին իշխանության եկած թիմը (տեսականորեն) կարող էր իր ներսում հասկանալ, որ իրենց լիդերը «այն չէ» ու որևէ կապ չունի իրենց հեղափոխության հռչակած արժեքների հետ։ Անեին դա՝ չէր լինի պատերազմ։ Դա կլիներ լուրջ թիմի լուրջ պահվածք։

Պատերազմի ընթացքում բանակի վերնախավը պարտավոր էր իր վրա վերցնել պատասխանատվություն և կասեցնել ամբողջական պարտության սցենարը։ Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում և ինչով է ավարտվելու։ Իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու՝ Մեկ հոգու որոշումից հետո գեներալները դա ուղղակի պարտավոր էին։ Եվ աշխարհը դա կհասկանար, կընդուներ։

Նոյեմբերի 9-ից կարող էր տեղի ունենալ ինքնաբուխ զանգվածային պոռթկում, որովհետև «հաղթելու ենք» քարոզով տարան պարտության, անվերջ զոհերի և Արցախի կարևորագույն հատվածների կորստի։ Ինքնաբուխ պոռթկումը կլիներ բնական, և աշխարհը դա կընդուներ։

Հաջորդ շաբաթներին նախկին նախագահների ձևաչափը կարող էր իր դառնալ կոնսոլիդացնող լուրջ գործոն և կասեցնել մեր պատմության աղբերգության անիվը։ Դա կլիներ լուրջ պետության նախկին նախագահների պատմական քայլը։ Չստացվեց։

Արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր էր ճիշտ կոնսոլիդացնող դաշինքների և ճիշտ բովանդակության միջոցով փոխել իշխանությունը։ Չարվեց։

Հետագա շարժումների ընթացքում աշխատում էր երկու բանաձև. փողոցից փոխել իշխանությունը՝ չստացվեց, և ՔՊ-ն իր ներսից ձևավորի նոր կառավարություն՝ չարվեց։

5-6 տարի է՝ մենք այս ընթացքի մեջ ենք, որի՝ ցանկացած պահին ունեցած հաջողությունը կարող էր կանգնեցնել աղետի ընթացքը։ Չենք արել։ Այդ ընթացքում արձանագրվեց քաղաքական ուժերի համատարած դեֆոլտ և հին ու նոր առաջնորդների միֆազերծում։

Հասանք  Տավուշ

Պատմական կորուստների հերթական փուլից առաջ, երբ քաղաքական դաշտը, կուսակցությունները, բոլոր ձևաչափերը արձանագրված անգործունակության մեջ են, և կենդանի են մնում բացառապես արհեստական շնչառությամբ, պարզվեց՝ չկա մի քաղաքական ուժ, մի քաղաքական լիդեր, հարյուրավոր ահասարսուռ անուններով կուսակցություններից մեկը, մի աշխարհիկ ձևաչափ, որը հասարակությանը կփորձի արթնացնել և այլ ուղով տանել պատմությունը։ Հիշեք Արցախի շրջափակման 9 ամիսները, երբ ՀՀ քաղաքական դաշտը ձայն չհանեց, Երևանում ընդվզման որևէ փորձ չարվեց (աննշան բացառություններով)։

Այս պայմաններում հայտնվեց մի հոգևորական, ով իր վրա վերցրեց պատմական առաքելություն և հետևաբար՝ վերցրեց նաև ռիսկերը, իշխանության բռնաճնշումները, վայրահաչոցների և կեղծիքի հարվածները, ու նաև «բարեկամների» խանդը։

Ու նա լուրջ հաջողության հասավ։ Չտեսնել սա հնարավոր չէ։ Եվ իհարկե նա մի քանի շաբաթում չէր կարող փոխել իշխանությունը։ Սակայն կարող էր և դրեց նոր պրոցեսի սկիզբը։

Ինչու հոգևորական

Ուրախանալու ոչինչ չկա իհարկե, որ աշխարհիկ քաղաքական հանրային միավորներն այնքան անօգնական ու անհեղինակություն վիճակում են, որ նոր սոլիդ իշխանության ձևավորման գործը կազմակերպում է հոգևորականը։ Սա շատ մտահոգիչ է պետության ներկայի ու հեռանկարի համար։ Մյուս կողմից՝ տարօրինակ ու նաև անազնիվ է «մեղադրել» հոգևորականին, թե ինչո՞ւ ես քաղաքական համակարգերի անճարականության պայմաններում հենց դու փորձում փրկել պետությունը։

Կա հարցի նաև այլ հարթություն. մենք, որպես հասարակություն, այնքան ենք դեֆորմացվել, ստի, փողի, խաբեության ու երեսպաշտության կոնգլոմերատ դարձել, որ այո, հենց հոգևոր խոսքով ու միտինգի հարթակից զանգվածային քարոզի ժանրով է առողջացման ճանապարհը։ Միլիոնավոր մարդիկ դիտում են հոգևորականի (հոգևորականների) ելույթները, և եթե ինքնամաքրման, անտարբերության թոթափման մասին մարդկային խոսքը մտնում է անտարբերների, մոլորվածների, նյութապաշտների տներ-սրտեր, ուրեմն հենց դա է առողջացման շարժումը, այլ կերպ ինչպե՞ս պիտի լիներ։

Հակաքարոզչությունը

Իշխանությունը սկսեց հակաքարոզչության մի թեզ, որը տեխնոլոգիական հմուտ տարածման շնորհիվ մտավ հասարակության տարբեր խավերի խոսույթ՝ թե բա հոգևորականը ո՞նց կարող է քաղաքականությամբ զբաղվել, կառավարություն ձևավորել, բանակցել Ալիևի ու այլ նախագահների հետ։

Սա պարզունակ թեզ է, որովհետև Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։ Դա ակնհայտ է անգամ իշխանական քարոզիչների համար։ Նա փորձում է կարգի հրավիրել երկիրը՝ իր վրա վերցնելով քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների գործառույթը, որոնք չեն կարողանում դա անել արդեն վեց տարի։ Հարցը, սակայն, ունի նաև այլ, ավելի առարկայական կողմ. Բագրատ Սրբազանը, այո, բարձրաստիճան հոգևորական է, և որպես հոգևորական՝ մեծ հեղինակություն է վայելում։ Պիտի հիշենք, սակայն, որ հոգևորական լինելուց բացի, նա լուրջ կրթություն ստացած, մեծ հաշվով գիտության ոլորտի մարդ է։ Եվ իրականում նա հանրային կյանք (եթե կուզեք՝ քաղաքական) մտնում է գիտությունից։ Մեր պետականության սկզբում երկու առանցքային դեմքերը, ի դեպ, նույնպես գիտական համայնքից էին՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Մանուկյան։ Գուցե հենց այսօր, պատմական աղետներից հետո, հետպատերազմյան վերականգնման ակունքում պիտի կանգնած լինի գիտնականը, գիտական մտածողության կրողը, մտքի կրողը։ Մարդիկ պարզապես պիտի տեղյակ լինեն, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն հարգված և մեծ վաստակ ունեցող հոգևորական է, այլև՝ գիտական համայնքի ներկայացուցիչ է, լուրջ գրքերի, աշխատությունների հեղինակ։

Հոգևոր-գիտնական, բա քաղաքակա՞նը

Հասկանալի է սրտացավ մարդկանց այն տեսակետը, որ այս շարժումը գուցե բարոյականության, արժանապատվության, մարդ լինելու խնդիրներ է դնում, սակայն թույլ է քաղաքական կոմպոնենտը։ Այս պահին դա այդպես է, բայց դա խնդիր է, որը պետք է լուծել, ու լուծել նաև բոլոր այն մարդկանց ջանքերով, ում համար իրականում կարևոր է շարժման հաջողությունը։ Ոմանց անհանգստացնում է որոշումների կայացման մեխանիզմների թափանցիկության, մասնակցելիության, բովանդակության սոցիական ուղղությունների սակավության խնդիրը և այլն։ Բայց սրանք ընդամենը խնդիրներ են՝ նոր սկսված շարժման ներսում, որոնք հեշտությամբ կարելի է և պետք է հաղթահարել։ Շարժման վերափոխումը հենց այս խնդիրների լուծման համար է։ Եվ սա էապես կուժեղացնի շարժումը ներսից ու կհեշտացնի արտաքին աշխարհում դաշնակիցներ ստանալու պրոցեսը։ Աշխարհը սրան չի նայում որպես առողջացման շարժում, դա աշխարհին հետաքրքիր չէ, դա մեր ներքին գործն է։ Աշխարհի համար սա մաքուր քաղաքական պրոցես է։ Պետք է ընդունենք նաև, որ սա մեկ հոգու լուծելիք խնդիրը չէ, որքան էլ մեծ լինի նրա հեղինակությունը։ Ուրեմն պետք է օգնել»։

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:58 27/06/2024  |  Քրեական խրոնիկոնԲեռնատար ավտոմեքենան Հանրապետության հրապարակում դեպի ցուցարարները վարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
08:02 27/06/2024  |  ՄամուլՄարդ են ման գալիս, որ ցուցմունք ստանան. ի՞նչ պատասխանատվություն կկրեն ապօրինություն թույլ տվողները. «Փաստ»
18:26 26/06/2024  |  Մեկնաբանություն19 -ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբան
18:13 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍԼուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը ավարտվել է
17:15 26/06/2024  |  Քրեական խրոնիկոնԱնհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
08:18 26/06/2024  |  ՄամուլԳաղտնալսող սարքեր են տեղադրում․ «Հրապարակ»
20:05 25/06/2024  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավորների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դրվագներով վարույթներով քննություն չի արվում
19:19 25/06/2024  |  ԼՐԱՀՈՍ18 թվականից այս կողմ Փաշինյանին չեմ մեկնաբանում, կարելի է ասել՝ no comment. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)
16:27 25/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալներն ազատ արձակվեցին
15:36 25/06/2024  |  ԼՐԱՀՈՍԻր մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժած օպերատորը դեռ հիվանդանոցում է. Ոստիկանների նետած նռնակը պայթել էր նրա ոտքերի մոտ

Արխիվ

[]