ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը` առանց որեւէ համաձայնություն ձեռք բերելու 06/26/2024 17:37 | ԼՐԱՀՈՍ
Վարչական դատարանի աշխատակիցները, թեև դադարեցրել են գործադուլը, սակայն աշխատավարձերը բարձրացնելու հարցը շարունակում է մնալ առկախված, վերջնական համաձայնության չեն եկել։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին և 25-ին Վարչական դատարանի աշխատակազմի անդամները՝ նիստերի քարտուղարները, գրասնյակի աշխատակիցները, դատավորների օգնականները, գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։ Գործադուլի օրերի ընթացքում դատարանի աշխատանքը պարալիզացվել էր՝ ոչ դատական նիստեր են եղել, ոչ՝ նոր հայցեր ներկայացվել։ Դատարանի աշխատակիցներն ահազանգում են, որ գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում ստանում են չնչին աշխատավարձ, ավելին, որոշ տեղեկությունների համաձայն՝ աշխատակիցները զրկվել են անգամ հավելավճարից, պարգևավճարից և, ըստ շրջանառվող լուրերի, պայմանով, որ դրա փոխարեն պետք է հիմնական աշխատավարձը բարձրացվեր, ինչն այդպես էլ չի եղել։ Դատական դեպարտամենտը հունիսի 24-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը և, որ Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, կառույցը դեմ չի եղել, որ աշխատակիցներն անցնեն ավելի բարձր վարձրատրությամբ աշխատանքի։
«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշված էր հայտարարությունում։
Երկու օր տևած գործադուլի արդյունքում աշխատակիցները որոշել են դադարեցնել գործադուլը, թեև հարցին լուծում այդպես էլ չի տրվել, համենայն դեպս, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վարչական դատարանի խոսնակ Աբրահամ Աբրահամյանը՝ վերջնական որևէ որոշում կամ համաձայնություն չի եղել՝ կապված աշխատավարձերի հետ։ Նրա խոսքով՝ Վարչական դատարանի նախագահը, աշխատակազմի ղեկավարը հորդորել են բոլոր աշխատակիցներին՝ վերադառնալ աշխատանքային վիճակի, զրույցներ ունեցել բոլորի հետ, ինչից հետո՝ կարճ ժամանակվա ընթացքում բոլորը վերադարձել են աշխատանքի։ Աշխատանքից ազատվող ծառայողներ չեն եղել։ Թե ինչ հետևանքներ կան երկօրյա գործադուլի հետևանքով՝ այս պահին դեռևս հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե երբ հնարավոր կլինի լուծել աշխատավարձի հարցը, սակայն իրականացվող քայլերի առնչությամբ դատարանի խոսնակը վերահաստատեց ավելի վաղ արված հայտարարությունը։
Ի դեպ, դատական համակարգում աշխատակազմի անդամների ցածր աշխատավարձերի և գերբեռնված աշխատանքի մասին բարձրաձայնվել է բազմիցս, ավելին, դեռ մեկ տարի առաջ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական և Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանների աշխատակիցները ևս ահազանգել էին, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում և գործադուլ են իրականացրել։ Այդ ժամանակ ԲԴԽ-ն որպես պատճառաբանություն էր նշել այն հանգամանքը, թե դատարանները նոր են բաժանվել ըստ մասնագիտացումների։
Դատարանների աշխատակազմի անդամների աշխատավարձերի հարցը հիշել էր նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ տարեմուտին իր կողմից ՝ «Ձմեռ պապիկին» ուղղված նամակում, սակայն այդ խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնող և արդյունավետ քայլեր չիրականացնող կառույցը չի մոռանում, օրինակ, գումար հատկացնել՝ ԲԴԽ շենքի վերանորոգման, նոր մեքենաների ձեռքբերման, 9 մլն դրամով ֆիլմ պատրաստելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/28/2024 08:17 Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»
- 09/28/2024 08:14 Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում․ «Հրապարակ»
- 09/28/2024 08:09 Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. որտե՞ղ է նա գրանցված. «Ժողովուրդ»
- 09/28/2024 08:07 Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են․ «Հրապարակ»
- 09/28/2024 08:02 Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը․ «Հրապարակ»
- 09/28/2024 07:49 Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»
- 09/27/2024 08:24 Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/27/2024 17:01 Ստացվում է, որ Գրիգոր Մինասյանի նկատի ունեցած չափազանց անարդար մանրախնդիր հարձակում իրականացրած առանձին անհատները հենց Անդրանիկ Քոչարյանն է ու ՔՊ այլ պատգամավորներ. Բաբայան
- 09/27/2024 15:32 Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան
- 09/27/2024 13:52 Հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ. Ավետիսյան
- 09/27/2024 12:39 1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ Արցախը, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին, այդ ոգին դեռ կա. Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/28/2024 20:02 Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել
- 09/28/2024 14:30 Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
- 09/28/2024 14:18 Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
- 09/27/2024 21:11 Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/28/2024 21:53 Տղամարդիկ և կանայք կիսվել են՝ սեքս-խաղալիքներով միգենի բուժման իրենց փորձով
- 09/28/2024 19:33 Երեք միգրանտներ բռնաբարել են հայրենակցուհուն և հոդվածի վաստակել
- 09/28/2024 16:03 Պուգաչովայի թոռան բիզնեսը վնասով է եղել
- 09/27/2024 17:48 Հիվանդանոցում մահացել է «Հարի Փոթերի» աստղ Մեգգի Սմիթը
Հետաքրքիր է իմանալ
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել