ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՊՄԿ-ի բաժնետերերից Վոլնըրթը 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ ընդդեմ ՀՀ կառավարության 06/26/2024 17:09 | Քրեական խրոնիկոն
![](https://www.pastinfo.am/news_images/597/1788989_1/f667c136e252b8_667c136e252f8.thumb.png)
2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։
Վոլնըրթի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։
Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։
Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Վոլնըրթի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել Վոլնըրթի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Վոլնըրթի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):
Վոլնըրթի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: Վոլնըրթը ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների: Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, Վոլնըրթը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/29/2024 08:17 Մի ապահարզանի պատմություն․ «Հրապարակ»
- 06/29/2024 08:14 Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը․ «Հրապարակ»
- 06/29/2024 08:11 «Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրով ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասին. «Ժողովուրդ»
- 06/29/2024 08:08 ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետեւում է բոլորին․«Հրապարակ»
- 06/29/2024 08:05 Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ «Հրապարակ»
- 06/29/2024 07:49 ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում. «Ժողովուրդ»
- 06/29/2024 07:46 Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
Մեկնաբանություն
- 06/29/2024 11:22 Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ․ Խուդոյան
- 06/27/2024 18:52 Ռուս-իրանական նախաձեռնությունը նվազեցնում է Թուրքիայի և Ադրբեջանի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ. Վահե Դավթյան
- 06/27/2024 17:56 Այսօր Աջափնյակի դատարանում քննվելու է քաղբանտարկյալ Գնել Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը. փաստաբան
- 06/27/2024 15:37 Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/29/2024 11:39 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազավ բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր
- 06/28/2024 21:09 Մաստարա գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
- 06/28/2024 19:19 Lexus-ը 3-րդ անգամ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. Վարորդը տարիներ առաջ ՌԴ-ում վթարի մասնակից է եղել
- 06/28/2024 19:12 Գետամեջ գյուղի փողոցներից մեկում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/28/2024 20:47 Եվրոպայի հայտնի հանգստավայրում զբոսաշրջիկներին կտուգանեն ծովում միզելու համար
- 06/28/2024 14:58 Յակուտիայում ոստիկանը կնոջ հետ ներխուժել է ուրիշի տուն, կենակցել նրա հետ և հարձակվել վերադարձած տանտերերի վրա (տեսանյութ)
- 06/27/2024 18:01 Ինչպես արձակուրդից հետո առանց սթրեսի վերադառնալ աշխատանքային պրոցեսին
- 06/26/2024 22:08 Իլոն Մասկը երկրորդ եւ երրորդ կնոջ հարսանիքին ժամանել է անձնական ինքնաթիռով
Հետաքրքիր է իմանալ
- 06/28/2024 13:46 Փաստաթղթում տառասխալի պատճառով բանտից ազատ է արձակվել վտանգավոր հանցագործ
- 06/27/2024 18:18 Քաղաքապետարանում աշխատող ռոբոտն ինքնասպան է եղել
- 06/26/2024 18:21 Ինչպես ազատվել աղմկոտ լրահոսից. հոգեբանի խորհուրդները
- 06/25/2024 16:28 Բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը հայտնել է 32-ամյա որդու ինքնասպանության մասին