ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության հաղթողների անունները 06/25/2024 13:36 | ԼՐԱՀՈՍ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում ստացված դրամաշնորհային հայտերն ուսումնասիրելու և հաղթողներին պարզելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է աշխատանքները։
«Նիստի արդյունքներով կիմանանք, ովքեր են այն 42 սկսնակ կին գործարարները Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր ստանում են 1-ական մլն դրամ դրամաշնորհ, որի համար մենք ունեցանք բավականին աղմկոտ ընթրիք կին գործարարների հետ և որի արդյունքով շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները 42 կանանց»,- եզրափակիչ նիստի բացման խոսքում արձանագրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որի կազմում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և աշխատակազմի անդամներ, անկախ փորձագետներ ու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ էին, ուսումնասիրել են երկրորդ փուլում ստացված բոլոր 95 հայտերը և գնահատել յուրաքանչյուր հայտ՝ 8 չափորոշիչով։ Քվերակությունը եղել է անկախ, համատեղ քննարկումներ չեն եղել։ Աշխատանքային խումբը 42 հաջողակներին չի ընտրել կամայականորեն, խմբի անդամների անհատական գնահատականների հանրագումարի արդյունքում ամենից շատ միավորներ հավաքած 42 սկսնակ կին գործարարները դարձել են ծրագրի շահառու՝ մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը:
«Անձամբ ինձ համար շատ դժվար աշխատանք էր, որովհետև հայտերի առնվազն 90 տոկոսի մեջ կային շատ հետաքրքիր առաջարկներ ու գաղափարներ, ընտրություն կատարելը շատ դժվար էր, մանավանդ երբ տեսնում ես, թե որքան շատ ունեն ծրագրին դիմած կանայք այդ 1 մլն դրամի կարիքը իրենց բիզնեսն արագ զարգացնելու համար։ Կարծում եմ, որ խորհուրդը նախաձեռնողական կլինի և կառաջարկի գործադիր մարմնին շարունակական դարձնել այս ծրագիրը և նաև օգնել կանանց, որ իրենք կարողանան ճիշտ կազմել իրենց բիզնես պլանները, ճիշտ ներկայացնել իրենց գաղափարները, որովհետև հայտերի մի զգալի հատված, ցավոք, հենց այդ պատճառով է իմ կողմից ստացել փոքր ինչ ցածր գնահատական», - ընդգծել է Վահագն Թևոսյանը։
Աշխատանքների առաջին փուլում ստացված 166 հայտերից առանձնացվել էին այն բոլորը, որոնք համապատասխանում էին ծրագրին մասնակցելու երկու պարտադիր պայմանի՝ գործունեություն էին ծավալում ՀՀ մարզերից որևէ մեկում և ունեին իրավաբանական անձի կարգավիճակ։ Երկրորդ փուլում, սակայն, աշխատանքային խումբը որոշել էր բացառություն անել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար և չկիրառել պարտադիր պայմանները, ինչի արդյունքում երկրորդ փուլ էին անցել 106 հայտ։
«Հայտատուներին ուղարկվել է աշխատանքային խմբի կողմից մշակված հայտերի լրացման նոր ձևաչափ։ Իրենք պետք է այս հայտը լրացնեին և մեկ շաբաթվա ընթացքում հետ ուղարկեին հիմնադրամ՝ ուսումնասիրության և գնահատման համար։ 106 հայտից հետ ենք ստացել 95 հայտ, որոնք շարունակել են պայքարը։ Աշխատանքային խումբը մշակել էր նաև գնահատման թերթիկ, որտեղ հիմք էինք վերցրել 8 չափորոշիչ՝ գաղափարի մրցունակությունից մինչև ֆինանսական ազդեցությունը բիզնեսի զարգացման ու ընդլայնման տեսակետից»,- ծրագրի ամբողջ ընթացքն ամփոփել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։
Երկրորդ փուլի արդյունքներով ստացված 95 հայտերի հանրագումարային միավորները:
Գնահատման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 42 սկսնած կին գործարարների ցանկը:
«Իմ քայլը» հիմնադրամն առաջիկա օրերին կկնքի նվիրաբերության պայմանագրեր բոլոր 42 հաջողակների հետ ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Փարպիում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ