ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրիայի գործարանները կողոպտվել Թուրքիայի կողմից, մի շարք տարածքներ օկուպացվել. Սիրիան Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար հստակ պայմաններ է դրել 06/25/2024 21:04 | Միջազգային լրահոս
Սիրիայի խորհրդարանում համայնքի թեկնածուն, ընդհանրապես, ընտրվում է Հալեպից, Դամասկոսից. Առաջադրվում են անկախ թեկնածուներ»,- «Փաստինֆո»-ին ասաց Սիրիայի հայ համայնքի միասնական թեկնածու Մարիա Գաբրիելյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ վերջինիս թեկնածությունը պաշտպանել են Հալեպի Հայ առաքելական, կաթոլիկե եւ ավետարանչական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները։
Մարիա Գաբրիելյանը լրագրող և իրավաբան է, ով Սիրիայի պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանում էր համայնքի խնդիրները։
Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավոր, որը ներառում է 14 նահանգներից ընտրվող պատգամավորներին։ Խորհրդարանի շուրջ 66 %-ը Պաաս կուսակցության անդամներն են, 7%-ը՝ ազգային ճակատի կուսակցություններ, իսկ 27%-ը՝ անկախ պատգամավորներ են։
Սիրիայի վերջին պատերազմից հետո արձանագրված հիմնական փոփոխությունը համեմատաբար կայունութունն է։ Մ. Գաբրիելյանի փոխանցմամբ՝ 2012-2016 թթ. Հալեպում շատ վատ ժամանակաշրջան էր, հնարավոր չէր փողոցով հանգիստ քայլել և երթևեկել, ամեն վայրկյան կարող էր պայթյուն լինել, կրակոցներ։
«Շատ անգամ, տանից դուրս գալով, չգիտեինք՝ վերադառնալու ենք, թե ոչ։ 2017 թվականից հետո իրավիճակը բարելավվել է, քաղաքն ավելի ապահով է, անդորրը վերականգնվել է, թեև երբեմն ծայրամասերում պայթյուններ լինում են, դրանք զինված ահաբեկչական խմբավումների կողմից դրված ականներն են», - ասաց Գաբրիելյանը՝ բարձր գնահատելով Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական խմբի կատարած աշխատանքները։ «Հսկայական աշխատանք է կատարվել։ Ականազերծման առաքելության նախկին պատասխանատու, գնդապետ Արկադի Տոնոյանն այս բնագավառում Հալեպում վեց տարի նվիրական աշխատանք ծավալեց, որի շնորհիվ հայության ու Հայաստանի անուններն արեգակ փայլեցին», - ասաց Գաբրիելյանը։
Այս պահին Հալեպահայ համայնքի կողմից միասնական պատգամավորի թեկնածու լինելը մեր զրուցակիցը լինելը որակեց ծայրահեղ պատասխանատվություն։ Նրա փոխանցմամբ՝ չափազանց կարևոր խորհրդարանական ընտրություններ են սպասվում՝ համեմատաբար կայունացած ժամանակաշրջանի համար։
Վերադարձը՝ նախապատերազմյան երկրի կայունությանը՝ տնտեսական ու քաղաքական առումով, ըստ Մարիայի, դեռ երազանքի նման է։ «Պատերազմի տարիներին երկրի ենթակառույցները քանդվել են, գործարանները կողոպտվել Թուրքիայի կողմից։ Սարսափելի սղաճ է աշխատավարձի, եկամտի ու ծախսի մեջ կա հսկայական վիհ՝ անհամապատասխանություն։ Քաղաքական առումով այսօր շատ բան է փոխված»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ անցած տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ Սիրիան, մեկ տասնամյակ անց, վերադարձավ Արաբական պետությունների Լիգա, սկսեց կրկին մասնակցել նիստերին։ Միաժամանակ արաբական և ոչ արաբական երկիրներ ուղղակիորեն թե անուղղակիորեն վերականգնում են իրենց դիվանագիտական հարաբերությւնները Սիրիայի իշխանությունների հետ։ Կա քննարկում անգամ Սիրիա-Թուրքիա հարաբերութունները վերակենդանացնելու ուղղությամբ, սակայն Սիրիան ունի նախապայման, այն է՝ Թուրքիան պետք է վերադարձնի Սիրայի Արաբական Հանրապետության օկուպացրած հողատարծքները։ Պատգամավորի թեկնածուի գնահատմամբ՝ Սիրիայի քաղաքական այսօրվա դաշտը տարբերվում է նախորդ տարիներից։ Փորձագետների կարծիք կա, որ Սիրիայի՝ աշխարհաքաղաքական դիրքավորման թղթածրարի հանգուցալուծումը հասունացել է և 2025 թվականին զգալի բարեփոխում կլինի։ Ինչ վերաբերում է Իսրայելա-պաղեստինյան պատերազմին, ապա, նրա խոսքերով, այն իր վատ ազդեցությունն է գործում է նաև Սիրայի վրա. Իսրայելը մերթընդմերթ ռմբակոծում է Սիրիայի տարբեր տարածքները՝ պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ։
Նշենք, որ Սիրիայի խորհրդարանական ընտրություններում, բացի հայ համայնքի միասնական թեկնածուից, առաջադրվելու մասին հայտնել է եւս մեկ հայ թեկնածու, սակայն բացառված չէ, որ լինեն նաեւ այլ հայ թեկնածուներ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ