ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար. Ջուլհակյան 06/25/2024 16:56 | ԼՐԱՀՈՍ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:
Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին ձեզ պատմելու համար:
Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կարեւոր պայմանավորվածության հասան, որով սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս պայմանավորվածությամբ կողմերը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի առանձին հատվածների սահմանազատման շուրջ համաձայնության եկան՝ դրանք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած իրավական հիմք ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Այդ սկզբունքով սահմանազատվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ, եւ երկու երկրների սահմանային ծառայությունները տեղակայվել են սահմանագծի համաձայնեցված հատվածներում:
Անշուշտ սա դրական եւ կայունացնող քայլ էր հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ, 10 օր անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին խորհրդանշական Ալմա-Աթա քաղաքում խաղաղության համաձայնագրի բանակցությունների համար, սակայն այնտեղ էական առաջընթաց չգրանցվեց, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում արտացոլել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրում: Ավելին, Ադրբեջանը հանդես եկավ նոր նախապայմաններով՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը միայն, երբ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը, քանի որ պնդում են, որ դրա դրույթներում կան տարածքային պահանջներ, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:
ՀՀ Սահմանադրությունը եւ նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, եւ դրա շուրջ դեռեւս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:
Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը եւ կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:
Ի հավելումն վերը նշվածին՝ Ադրբեջանը վերջերս վերսկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանն այսկերպ է վարվում ամեն անգամ, երբ նոր էսկալացիա է նախապատրաստում:
Հունիսի 15-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում եւ առաջարկեց Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Առ այսօր Ադրբեջանից արձագանք այս առաջարկությանը չի ստացվել:
Հարգելի՛ գործընկերներ, ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտահոգիչ է եւ հիմնավորում է մի շարք փորձագիտական կենտրոնների վերլուծություններն առ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
Ես հրավիրում եմ ձեր եւ միջազգային հանրության ուշադրությունն այս, ինչպես նաեւ այն հանգամանքի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք:
Շնորհակալություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից