ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վայելքների ինչ-որ երկիր ու վարչապետը նրա 06/24/2024 22:22 | Վերլուծություններ
Երբ 2018-ին Փաշինյանը հրապարակային խոստումներ էր տալիս ժողովրդին, արդեն իսկ փորձարարական նախագիծ ուներ իրականացրած՝ քաղաքացիական պայմանագիր էր կնքել շատերի հետ դու՝ ինձ, ես՝ քեզ սկզբունքով։ Այսինքն, նրա ստեղծած քաղաքական ուժը շատ պրագմատիկ էր՝ պարզամիտ ժողովրդին բազմաթիվ գրավիչ խոստումների տրցակով։
Նրան իրենց մարդն էին համարում վարկերի ու տոկոսների տակ բոլոր կքածները, որոնց զգալի մասն այսօր ավելի մեծ վարկերի ու հարկերի տակ են, նաև՝ օլիգարխների փողերի բաժանմանը սպասողները, որոնց մեջ արդեն դժվար թե գտնվեն հավատացողներ։ Կամ՝ գուցե մնացե՞լ են, այլապես՝ այսքան ստից ու ավերից հետո՝ նիկոլական չպետք է մնար։ Խոստացել էր, չէ՞, կուլակաթափ էր անելու և բաժանելու էր ժողովրդին։ Բայց բերածը միայն պատերազմը եղավ և ժողովրդի զավակներին բայրաթքարների զոհ դարձնելը։ Երեկ, քպականների առաջնորդը կրկին ժողովրդին իր պատկերացրած վայելքներն էր խոստանում։ Այն, ինչ եղել էր իր կյանքի միակ երազանքը և ինչին արդեն հասած էր համարում ինքզինքը։
Բնականաբար, այս համատեքստում նրան պակասում է իշխանություն-ընդդիմություն հակադրության սրումը, ազգի առողջ ուժերի համախմբմամբ Հայրենիքի հանուն սրբազան պայքարի ելած հայությանը Փաշինյանը հակադրում է փողոցից վայելքների գիրկն ընկած իր քպական իշխանությունը, միաժամանակ, ժողովրդի համար նորանոր խոստումներ մոգոնելով։
Նկատենք, որ մինչ հղփացածության և շվայտության, արտերկրյա վոյոժների և վայելքների, Երևան-Սևան ուղղաթիռային երթուղու սույն պասաժիրները հմայված լսում էին իրենց առաջնորդի “կյանքի խոսքը”․․․/իհարկե, նրանց մեջ կային նաև զարմացական հայացքները փախցնողներ/, վայելքների երկրի վարչապետը արթմնի երազում էր իր պատկերացրած՝ “իրական”Հայաստանի մասին։
Ընդդիմադիր շարժումների ձախողումն էլ պայմանավորում է՝ “Իր պատկերացրած իրական Հայաստանը որպես գաղափար, այսօր և նախորդող շրջանում ժողովրդի կողմից ընկալելի լինելով։
Իսկ այդ ընկալումի ազդակները նա, պարզվում է՝ ստացել է և անմիջական շփումներից, և՛ իրեն ուղղված նամակներից ու սոցցանցերից /ըստ ամենայնի՝ իրենց իսկ ֆեյքերից/։
Եվ այսպես, նիկոլփաշինյանական ստի հեղափոխությանը նույն ինքը՝ հեղինակը գաղափարախոսական հանդերձ հագցնելով՝ այն միանգամից ուղղորդում է դեպի ժողովրդի դաշտ՝ վերջինիս վերագրելով այսպես կոչված՝ “իրական Հայաստանի փաստը ընկալելու հանգամանքը”։
Ինքն իր գյուտից զարմացած, ինքն իր գյուտով հիացած՝ Փաշինյանին այլևս դժվար է “ստոպ” տալ, վերջապես, նա գտել է՝ իր գործած ավերը ժողովրդի գրպանը գցելու բանաձևը։
Իր գործած հանցանքները՝ պատերազմ, հազարավոր երիտասարդ կյանքերի՝ կանխամտածված զոհաբերում, Արցախի հանձնում, Հայաստանի վերաձևում՝ ի նպաստ թուրքազարբայջանական տանդեմի, վերջապես, հայ ինքնության գործոնների մոռացում և հայկականության, Արարատյան երկրի խորհրդանիշերից հրաժարում, այսինքն, հրաժարում հայությունից և Հայոց պետականությունից․․․ Այս ամենը փաթեթավորելով նա, որոշել է ժողովրդի ձեռամբ արխիվացնել, անցյալի գիրկը ուղարկել՝ փոխարենը փաշինյանական պատկերացրած՝ ինչ-որ իրական, ինչ-որ վայելքների կղզի կամ թերակղզի երազելո՞վ։
Այսինքն, Հայաստանի Հանրապետության թրքացման մեղկ վայելքների գիրկն է տանում Փաշինյանը ժողովրդին՝ իրականությանը դեմ առ դեմ կանգնեցնելով և այդ իրականությունը իբրև ժողովրդի համար ցանկալի ձևակերպելո՞վ։
Ի վերջո, ասում է՝ Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածելակերպը և այն ձևակերպում որպես քաղաքական գաղափարախոսություն։
Հասկանալի է, չէ՞, որ օրեր առաջվա իր՝ “ մարդն աշխարհ է եկել վայելելու համար” գաղափարն այսօր Փաշինյանը թոկի պես փաթաթում է ժողովրդի վզին, որ իր բերելիք հետագա սարսափների պատասխանատու հե՛նց ժողովրդին համարի․․․
Իսկ ո՞վ է ինքն այդ դեպքում։ Պատերազմի ժամանակ՝ մոդերատոր էր, այս դեպքում՝ իրեն և իր քպական գործադիր-օրենսդիր ուսապարկերին էլ իր հետ՝ ժողովրդի մամլո խոսնակ համարելով՝ նույն այդ ժողովրդին կործանման ճանապարհն է ցույց տալիս։
Իսկ հետո կասի՝ ժողովուրդն ընտրեց այս ճանապարհը, արդեն ասում է՝ էլիտաների ստեղծած գաղափարախոսությունների փոխարեն ժողովուրդն իրենն է ստեղծում։ Ժողովու՞րդը, թե՞ մեղավորների ձեր Սոդոմ-Գոմորը․․․
Այն, ինչ պիտի ստեղծվեր, ազգի կամոք՝ Հայրենիքի հանուն՝ ստեղծվել է, այն ինչ ստեղծվել է՝ Սրբազան է և շարունակական․․․ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
- 11/20/2024 14:23 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից