ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրուստի միջոց վարելահողերը կոպեկներով խլում են. ձեռ առնելու աստիճան փոքր գումար է առաջարկվում. վարդենուտցի 06/24/2024 15:32 | ԼՐԱՀՈՍ
Երեւան-Ապարան միջպետական ճանապարհն արդեն բաց է. Վարդենուտ գյուղի բնակիչներին խոստացել են հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես արդեն հայտնել ենք վաղ առավոտից գյուղացիները փակել էին միջպետական ճանապարհը՝ բողոքելով կառավարության որոշման դեմ, որով Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա ճանաչվել է հանրային գերակա շահ։ Կառավարությունը համաձայնել է, որ «ՌԻԴ» ՍՊԸ-ն այդտեղ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծի, իսկ ընկերությունը բավական քիչ գումար է առաջարկում գյուղացիներին՝ որպես փոխհատուցում։ Ճանապարհը բացելու համար գյուղացիների հետ բանակցում էին ոստիանության ու ՏԻՄ իշխանությունների ներկայացուցիչները։
«Պայմանավորվեցինք, որ Արագածոտնի մարզպետը վարչապետի հետ ընդունելություն պետք է կազմակերպի, տեսնենք, թե ինչ կլինի», - «Փաստինֆո»- ին ասաց Վարդենուտ գյուղի բնակիչ Հրանտ Գյորջյանը։
Նրա փոխանցմամբ՝ ընկերության սեփականատերը, օգտվելով հանգամանքից, որ ՀՀ կառավորությունը գերակա շահ է ճանաչել իրենց հողերը, չափազանց փոքր փոխհատուցման գումար է առաջարկում։ «Ոչ թե փոքր, այլ ձեռ առնելու աստիճան փոքր գումար է առաջարկում։ Չենք հասկանում, թե ինչ մասնագետների օգնությամբ են գնահատել հողը եւ քառակուսի մետրի դիմաց 300 դրամ են առաջարկում, ինչին գումարում են 15 տոկոս՝ որպես գերակա շահ համարվող, եւ տալիս են միայն 345 դրամ։Այն դեպքում, երբ մեզանից մի քանի կմ այն կողմ,եթե Աշտարակ իջնեն՝ Կարպիում, կամ մի քիչ վերև բարձրանանաք, մեկ մետր քառակուսին արժե 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ոչ պակաս։ Ես անկախ գնահատող եմ կանչել 2023 թ. նոյեմբեր ամսին, նա գնահատել է ու ասել, որ մեր հողերի մետր քառակուսու շուկայական արժեքը 3100 դրամ է », - ասաց Գյորջյանը։
Մեր զրուցակիցը պատմեց, որ «ՌԻԴ» ՍՊԸ ընկերության սեփականատիրոջն առաջարկել են հենց իրենց գյուղը դարձնել էկոգյուղ ու զբոսաշրջիկը, որը պետք է օգտվի այդ լեռնադահուկային համալիրից, էկոգյուղ տեսնելու, գյուղացու կենցաղին ծանոթանալու ցանկության դեպքում, հյուրընկալվի իրենց գյուղում «Թող Վարդենուտը ֆինանսավորեն, գյուղացիները հյուրատներ սարքեն, ոչ թե իրենց ապրուստի միջոց վարելահողերը կոպեկներով խլեն, ոչնչով իրենց չաջակցեն, դեռ իրենց առաջարկած ապագա աշխատատեղերն էլ կասկածելի լինի»,- նշեց Գյորջյանը՝ ավելացնելով, որ ընկերության կողմից իրենց առաջարկները չեն ընդունվել եւ հիմա ստիպված են սպասել, որ մարզպետը հանդիպում կազմակերպի վարչապետի հետ, բայց կանի թե ոչ դեռ չգիտեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ