ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին աջակցում է ժողովրդի միայն 10 տոկոսը. Ընդդիմադիրներին խանգարում է ներքին գզվռտոցը. Արամ Նավասարդյան 06/24/2024 16:09 | Քաղաքական
Փաշինյանի պնդումը, որ իրենց առաջ քաշած օրակարգը համընկնում է ժողովրդի օրակարգի հետ՝ իրականության հետ առնչություն չունի։ Մեր վերջին հարցումները վկայում են, որ միայն 12.8 տոկոսն է պատրաստ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը ենթադրում է, որ այդ կուսակցության գաղափարներին ու ծրագրերին մեր քաղաքացիներից միայն այդքանն են պատրաստ աջակցել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ ՔՊ-ի քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմադիր շարժումները Հայաստանում «տապալվում են», որովհետեւ իրենց առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընկալելի է ժողովրդի կողմից։
Ա. Նավասարդյանի արձանագրմամբ՝ վարչապետի գործունեությունը դրական է գնահատում շուրջ 10 տոկոսը։
«Այստեղ ևս չի կարելի ասել, որ Փաշինյանի գործողությունները ողջունվում են լայն հասարակության կողմից, դրա մասին էր վկայում նաև Սրբազանի առաջնորդած շարժումը։ Մենք տեսնում ենք, որ բավականին լայնածավալ բողոքի ցույցեր էին և չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի աջակիցներին փողոցում։
Չեմ բացառում, որ նրանք կան, բայց եթե մենք խոսում ենք 1998-20 թթ-ին աջակցության մասին, ապա դրանից գրեթե ոչինչ չկա։
Այնպես որ՝ Փաշինյանը կարող է ինչ-որ բաներ խոսել, բայց մենք ականատես ենք եղել, որ նրա խոսույթները հետագայում դարձել են առոչինչ կան սուտ»։
Դիտարկմանը, թե Փաշինյանն ինքն է զարմացած, որ ինքը դեռ շարունակում է մնալ իշխանության՝ Նավասարդյանն ասաց, որ սա չի նշանակում, որ ընդդիմադիրներն ունեն աջակցություն։
«Այստեղ խոսքն այն մասին է, որ իր դեմ տարվող պայքարը պետք է լինի ավելի համակարգված ու ավելի ճիշտ։ Օրինակ, ինքս Սրբազանի առաջնորդած շարժումը ողջունում եմ, բայց անգամ ես չէի պատկերացնում, որ կլինի մարդ, որը կկարողանա համախմբել և առաջնորդել նման շարժում։
Ցավոք, վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ շատ են խմբերն ու կուսակցություններ, որոնք խոչընդոտում են որպեսզի շարժումը հաջողվի»։
Նավասարդյանի դիտարկմաբ՝ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ հենց ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների մասին է, որոնք ունեն իրենց օրակարգը, մտայնությունները և գործում են իրենց կուսակցության շահերից ելնելով, ոչ թե՝ երկրի կամ ազգի շահերից ելնելով։
«Ավելին, վերջին շրջանում ես նկատում եմ գզվռտոց ընդդիմադիր ուժերի միջև, որոնք, մեկը մյուսի հանդեպ նախապայմաններ ներկայացնելով, խոսում են այն մասին, որ մասնակցությունը պետք է լինի առանց նախապայմանների։ Սա այն եզակի դեպքերից է, որ չենք կարող մեղադրել Նիկոլ Փաշինյանին, չեմ բացառում, որ իր մասնակցությունն այս պրոցեսներին կա, բայց ոչ մի իշխանություն՝ իշխանությունը սկուտեղի վրա չի հանձնում ընդդիմադիրներին։ Հասկանալի է, որ պետք է պայքարեն իրենց իշխանության համար։
Գործը մնում է ընդդիմադիր դաշտի գործիչներին, թե որքանով նրանք հասուն են, գիտակից, որպեսզի կարողանան նստեն ու որոշակի ժամանակահատված պայմանավորվածություններ ձեռք բերեն, ոչ թե միմյանց հանդեպ նախապայմաններ դնեն, անցյալը հիշեցնեն։ Դա չի նպաստում սրբազանի կողմից առաջնորդած շարժման զարգացմանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ