ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույնիսկ հանրաքվեով չի կարող ՀՀ տարածքից մաս օտարվել կամ փոխանցվել մեկ ուրիշ պետության. Հայկ Ալումյան 06/22/2024 17:34 | Քաղաքական
Ես՝ որպես իրավաբան համոզմունք ունեմ, որ նույնիսկ հանրաքվեով չի կարող Հայաստանի Հանրապետության տարածքից մաս օտարվել, փոխանցվել մեկ ուրիշ պետության, չի կարող նվազեցվել կամ սեղմվել ՀՀ տարածքը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
«Ուրիշ բան է, որ մեզ պատմում են, թե հանձնվող տարածքները Հայաստանի մաս չեն, այստեղ շատ խնդիրներ են առաջանում։ Այսպես կարելի է վաղը ասել, որ Երևանն էլ Հայաստանի տարածք չի եղել ու Երևանն էլ մեկնումեկին տալ»,- նշեց փաստաբանը։
Նրա արձանագրմամբ՝ Հայաստանի տարածքների պատկանելիության հարցը հիմա փորձ է արվում իրավաբանական դաշտից տեղափոխել պատմաբանների և քարտեզագետների դաշտ։ «Այսինքն, ներկայացնում են, որ ոչ թե ՀՀ տարածքեներ են զիջում Ադրբեջանին, այլ հարցը ներկայացնում են այնպես՝ կարծես դա Հայաստանի տարածք չի էլ եղել։
Որպես իրավաբան, ես էլ կարող եմ ասել՝ դե ցույց տվեք դրա իրավական հիմքերը, որոնց հիման վրա նման հայտարարություններ եք անում։ Այսինք, իրենք այդ հարցը վերածում են քարտեզների հարցի և իրավաբանական ոլորտից հարցը հանում են։ Ասում են՝ այսինչ թվականի քարտեզով՝ այսպես է եղել, մյուսն էլ ասում է՝ էս ինչ թվականի քարտեզով գիծն այսպես է անցնում։
Ստացվում է, որ քարտեզագետները կարող են Հայաստանից տարածքներ տալ Ադրբեջանին և ասել, որ սա ոչ իրավական խնդիր է, ոչ էլ հանրաքվեի, քարտեզով այսպես է եղել և վերջ։ Մինչդեռ, իրականում սա հենց իրավական խնդիր է, որը տեղափոխել են այլ ոլորտ։
Հիմա մեկը մի քարտեզ է բերում, ասում է՝ այս քարտեզն է ճիշտը ու այստեղ այս տարածքը հայկական չէ, հետո, դե արի՝ հասկացի, թե էդ քարտեզը որտեղից գտավ ու ինչ քարտեզ է դա, ինչու է այն հիմք ընդունվում։
Իրականում, «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքն է գործում։ Հիմա՝ երկար տարիներ անց հայտնվել ենք թույլի կարգավիճակում ու հիմա մեր առջև պահանջներ է դրված, մեր կառավարությունն էլ համաձայնել է այդ պահանջներին ու մեզ փորձում է հիմնավորել, որ այդ պահանջներին համաձայնելը պայմանավորված է ինչ- որ քարտեզներով, կամ իրավական նորմերով, այնինչ այդ լուծումները մեր վզին դրսից է փաթաթված»,- նշեց Հայկ Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից