ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Մկրտչյանը գնաց թոշակի՝ առանց Գագիկ Խաչատրյանի գործն ավարտելու 06/21/2024 18:37 | Դատական ռեպորտաժներ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի, վերաբերյալ քրեական գործով դատավարությունը՝ չորս տարի անց, նորից կվերսկսվի։ Գործը քննող դատավորի՝ Արթուր Մկրտչյանի լիազորություններն այսօրվանից դադարել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել էր, որ թոշակի գնալուց ընդամենն ամիսներ առաջ՝ 2024թ մարտի, ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը նշանակվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում, ապա, զբաղեցնելով Սյունիքի մարզի դատարանի դատավորի պաշտոնը, գործուղվել Երևանի քրեական դատարան՝ ավարտելու իր վարույթում գտնվող գործերը։ Միևնույն ժամանակ՝ Երևանի քրեական դատարանի դատավոր է նշանակվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Ջիլավյանը։ Թե ինչու էր Երևանի դատարանի նախկին նախագահը, իբր, կամավոր ցանկություն հայտնել «աքսորվելու» Սյունիք՝ դեռևս պարզ չէ, սակայն Սյունիքում նա այդպես էլ չհասցրեց քննել գեթ մեկ գործ, քանի որ փորձում էր ավարտին հասցնել ավելի վաղ իր վարույթում գտնվող գործերը, ինչը, փաստացի ևս չհաջողվեց։ Նրա վարույթում գտնվող աղմկահարույց գործերից մեկը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ, որը, թեև դատաքննության ավարտական փուլում է գտնվել տևական ժամանակ, սակայն Խաչատրյանի առողջական խնդիրների և այդ հիմքով նրա բացակայության հանգամանքով պայմանավորված ձգձգվում էր, այդպես էլ չավարտվեց։ Ընդ որում, այս գործը Դատական դեպարտամենտի կողմից դեռևս ամիսներ առաջ էր առանձնացվել և դասվել էր այն աղմկահարույց գործերին, որոնցով դատավարությունը ձգձգվում է, սակայն, ի տարբերություն այլ գործերով՝ ԴԴ տեսանյութում Արթուր Մկրտչյանն առանձնապես թիրախավորված չի եղել, ավելին, ըստ ԴԴ-ի՝ «լավ աշխատանք» է գնահատվել։
Գործով վերջին դատական նիստը նշանակված էր հունիսի 14-ին, որը հետաձգվել է՝ դեռևս անհայտ հիմքով։ Փաստացի, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը չորս տարվա ընթացքում դատավորը չի կարողացել քննել ըստ էության ու դատական ակտ կայացնել եւ դատավարությունը նորից կվերսկսվի՝ այլ դատական կազմով, իսկ Արթուր Մկրտչյանի լիազորությունների դադարումից հետո թափուր տեղ կառաջանա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ