ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Շահրամանյանի մեքենան վերցնելով՝ իր կաշին փրկելու համար փորձում է հաճոյանալ Ադրբեջանին. քաղաքագետ 06/21/2024 17:15 | Քաղաքական
Արցախի նախագահին սպասարկող մեքենայի առգրավումը նշանակում է, որ իրենք չեն ճանաչում, որ կա նման կառույց, կա նման նախագահ։ Այդ մեքենան վերցնելով իրենք ոչ միայն չեն ճանաչում, այլև որոշակի ատրիբուտներ են բռնագրավում են, սա արվում է ադրբեջանցիներին հաճոյանալու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Քննչական կոմիտեն՝ դիմակավորված հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ, այսօր Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության բակից առգրավել է Արցախի նախագահին սպասարկող մեքենան։ Ընդ որում, տեղեկություններ կան, որ նշված գործընթացն ուղեկցվել է ապօրինություններով։
Ս. Դանիելյանի արձանագրմամբ՝ Հայաստանում արդեն շատ քիչ բան կա, որ իրավական է, ու դրա համար իրավունքից ու Սահմանադրությունից խոսելն անիմաստ է։ «Այլ բան է, որ փորձենք հասկանալ, թե ինչի համար է դա արվում։ Ես կարծում եմ, որ դա արվում է որպեսզի առաջին հերթին ցույց տան Ադրբեջանին ու նաև Թուրքիային, որ իրենք Արցախի ու արցախցիների դեմ շարունակում են իրենց քայլերը, դրանով ինչ-որ առումով հույս ունեն բավարարել Ադրբեջանին և գուցե խուսափել ավելի մեծ ու նվաստացնող զիջումներից, որոնց նրանք, այնուամենայնիվ գնում են, բայց հասկանում են, որ դրանով հանրության մեջ վերջնականապես կորցնում են իրենց էլեկտորատի վերջին նշույլները»։
Դիտարկմանը, թե արցախցիներին Հայաստանում հալածելու դեպքում՝ Ադրբեջանն ավելի քի՞չ զիջումներ կպահանջի՝ քաղաքագետն ընդգծեց, որ խոսում է, ոչ թե արցախցիներին հալածելու մասին, ինչն իրականում գոյություն ունի, այլև Արցախի վերջին նախագահի մեքենայի շուրջ տեղի ունեցող դեպքի մասին։
«Այսինքն, սրանով հայտարարում են, որ չեն ճանաչում, որ կա նման ինստիտուտ, որը կարող է մեքենա ունենալ։ Ի վերջո, եթե Արցախը վերացրել են, ապա բնական է, որ ինստիտուտները ևս պետք է վերացնեն և դա իրենց դիրքորոշումն էր մինչև 2018 թ-ը ու դրանից էլ շատ առաջ։ Դրանից արդեն 20 տարի առաջ գործող վարչապետը խոսում էր այն մասին, որ Արցախի պատճառով մենք թշնամանում ենք Ադրբեջանի հետ, որ դա Ադրբեջանի տարածքն է, ասում էր՝ ինչու պետք է մենք դա վերցնենք։ Ինքը այդ միջավայրում է մեծացել և հիմա իր կաշին փրկելու համար, իր կարծիքով՝ Հայաստանի հերթական տարածքները չկորցնելու համար փորձում է հաճոնայալ Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ