Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 06/21/2024   18:05  |  Քրեական խրոնիկոն

Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրակա­նացմանը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով լուծել են  իրենց դիմած քաղաքացիների մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները)՝ դրա դիմաց ստանալով ապօրինի վարձատրություն:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Հ.Ս.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ հեղինակություն, 2023թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտական կապ է պահել ինչպես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ այսպես կոչված «օրենքով գողերի», այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հետ, ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված միավորում՝ դրանում ներգրավելով իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, նախկինում 4 անգամ դիտավորությամբ կատարված հանցանքների համար դատապարտված Գ.Ա.-ին և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց և բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, անօրինական օգուտ ստանալու նպատակով, լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները):

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Հ.Ս.-ն, իր կողմից ղեկավարված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Գ.Ա.-ի միջոցով դիմած Վանաձոր քաղաքի բնակչուհուն նախ խոստացել, ապա միջոցներ են ձեռնարկել, խմբավորման անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, վերադարձնել վերջինիս կողմից այլ անձի տրված 800.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը, ինչն իրականացնելու դեպքում, ըստ նախնական պայմանավորվածության, 400․000 դրամը նշված բնակչուհու կողմից պետք է հանձնվեր Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի տնօրինմանը։

Բացի այդ, Հ.Ս.-ն Գ.Ա.-ի հետ 2023թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Սպիտակ համայնքի բնակիչներ, հայր և որդի Չ.-երից պահանջել են գումարներ, իսկ գումարային պահանջները ներկայացրել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, հոգեկան հարկադրանք առաջացնող արտահայտություններ հնչեցնելով, սեռական բնույթի հայհոյանքներով։ Իսկ երբ վերջիններս չեն կարողացել տալ պահանջված գումարները, դրանց դիմաց պահանջել ու վերցրել են փաստացի նրանց պատկանած «Վոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո, ավտոմեքենայի անսարքություններ ունենալու պատրվակով, նրանցից պարբերաբար պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ, որոնք տնօրինվել են Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի կողմից:

Բացի այդ, 2023թ․ հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում, Հ.Ս.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար իրեն դիմած՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող անձից, վերջինիս կողմից գնված ավտոմեքենայի վաճառքի գումարը վաճառողին տրամադրելու ժամկետները հետաձգելու և այլ ավտոմեքենայի վերանորոգումը սահմանված ժամկետում չավարտելու պատճառով ավտոմեքենայի սեփականատիրոջը գումարի վերադարձը տարաժամկետելու կապակցությամբ, հիշյալ անձանց հետ իր հեղինակությունն օգտագործելով խնդիրները լուծելու դիմաց, պահանջել ու ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն:

Մեկ այլ դեպքով էլ Հ.Ս.-ն, 2023 թվականի հոկտեմբերին Սպիտակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ին շահագրգռելով, թե որպես հեղինակություն, այսպես կոչված, «հարց լուծող» ճանաչում է նրան, խոստացել այդ մասին տեղեկացնել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց և ծանոթացնել նրանց հետ, որից հետո Ս.Հ.-ին հանձնարարել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրի լուծում տալու դիմաց, համագյուղացուց վերցնել խոստացված գումարները: Ի պատասխան՝ համագյուղացին Հ.Ս.-ին խնդրել է տարաժամկետել գումարի վճարումը, ինչին վերջինս համաձայնել է:

Վերոգրյալից զատ, Հ.Ս.-ն նույն ժամանակահատվածում տարբեր անձանցից հաճախակի ապօրինի կերպով ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:

 Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն այս երկու մեղադրյալի մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:  

Քրեական աստիճանակարգությամբ օժտված խմբավորման մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:23 19/06/2024  |  ՄամուլՔրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն․ «Ժողովուրդ»
07:46 14/06/2024  |  ՄամուլԵրեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել. «Ժողովուրդ»
11:43 12/06/2024  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն Ֆազի սպանության և ևս մեկ անձի սպանության փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասնում է
11:31 12/06/2024  |  Քրեական խրոնիկոնԵրեկ սպանված քրեական հեղինակությունը՝ «Ֆազը», երկու տարի առաջ կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել՝ դատարանի բակում «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով
17:39 10/05/2024  |  Քրեական խրոնիկոնՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
12:22 02/05/2024  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար
20:55 25/04/2024  |  Քրեական խրոնիկոն«Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար
16:13 26/03/2024  |  Քրեական խրոնիկոն«Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան
13:14 23/03/2024  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակությանը դիմելու և շորթման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական հեղինակություն հանդիսացող անձի և ևս 2 անձի նկատմամբ
18:22 08/03/2024  |  Քրեական խրոնիկոն«Օրենքով գող» «Վիտյա Թբիլիսկին»-ն կրկին դատարանի առջև կկանգնի. «Օրենքով գողերի» «ռազբորկա» է տեղի ունեցել

Արխիվ

[]