ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը համագործակցում է առաջատար միջազգային կառույցների հետ. գերճշգրիտ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները 06/21/2024 18:32 | ԼՐԱՀՈՍ
Գտնվելով Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում՝ Հայաստանում ցանկացած պահի կարող է երկրաշարժ տեղի ունենալ։ Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը՝ 1991 թվականին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը: 2015 թվականին վերագործարկվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Այսօր արդեն դիտացանցը բաղկացած է 48 դիտակայաններից, որոնցում տեղադրված են 122 չափիչ սարքեր և սարքավորումներ, որոնց նպատակն է կանխատեսել և նվազեցնել սեյսմիկ ռիսկը։
«Կենտրոնի հիմնական խնդիրը հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, որն իր մեջ ներառում է մի շարք գործառույթներ, որոնցից են մոնիթորինգը, բնակչության հետ տարվող աշխատանքները, այսինքն՝ երկրաշարժերի վարքականոնների ուսուցում, տարհանում, վարժանքներ և այլն: Այսօր ունենք բարձր սեյսմիկ խոցելիություն: Վերլուծելով շենքերի տիպերը, դրանց արձագանքը ուժեղ երկրաշարժի ժամանակ՝ տրվում են սեյսմիկ ռիսկի գնահատականներ և առաջարկվում են լուծումներ»,-ասում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Կենտրոնը կարևորում է բնակչութան հետ մշտական աշխատանքը: Հատկապես կարևորվում են մանկապարտեզների և դպրոցահասակ սաների հետ տարբեր ձևաչափերով իրականացվող աշխատանքները։
«Ուսումնական բաժնի հիմնական գործառույթը բնակչության տարբեր տարիքային խմբերի՝ սկսած մանկապարտեզային տարիքից, սեյսմապաշտպանության թեմայով իրազեկման տեսական և գործնական դասընթացներն են: Ուսուցումը իրականացվում է մեթոդական բաժնի կողմից մշակված մեթոդաբանությամբ։ Ունենք մեր մասնագետների կողմից մշակված գրքույկներ, ուղեցույցներ, խաղեր »,-ասում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանը:
Երկրաշարժեր մեր տարածաշրջանում տեղի են ունենում գրեթե ամեն օր, երբեմն օրական մի քանի անգամ։ Կենտրոնի գերճշգրիտ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները, բացի այդ, կատարվում է քարտեզագրում, որն օգնում է Հայաստանը բաժանել ռիսկային գոտիների և կանխատեսել մոտավոր հետևանքներն ու վնասները: Սեյսմիկ ռիսկի բաժնի աշխատակից Լիաննա Մկրտչյանի խոսքով՝ կատարվում է համայնքների համար սեյսմիկ ռիսկի հաշվարկ, այսինքն՝ տարածքում սպասվող ամենաուժեղ երկրաշարժի դեպքում ինչ վնաս կլինի տվյալ տարածքում։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» համագործակցում է ոլորտի գրեթե բոլոր առաջատար միջազգային կառույցների հետ, կնքվել են մի շարք միջազգային համաձայնագրեր:
Դիտարանի թունելում ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը գրեթե հաստատուն է (+140C), իսկ սեյսմիկ և այլ խոտորումների մակարդակը շատ ցածր է: Թունելի ընդհանուր երկարությունը 375 մետր է, այն ունի P-աձև կառուցվածք։ Թունելում են գտնվում միջազգային համագործակցության շնորհիվ ստացված մի շարք կարևոր սարքավորումներ։ Թունելում է գտնվում նաև հայ ամերիկյան համագործակցության արդյունքում ձեռք բերված տարածաշրջանում եզակի կայանը։ Այն գերժամանակակից կայան է, որը պարբերաբար թարմացվում է: Տվյալները փոխանցվում են ինչպես ամերիկյան երկրաբանական ծառայություն, այնպես էլ Վիեննա, որտեղ տեղակայված է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի գլխամասը։
Կենտրոնի տարածքում գործում է նաև սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիա, որտեղ մշտապես իրականացվում են հանքայնացված ջրերի անալիզներ: Անալիզների արդյունքում կարող են պարզվել որոշակի միկրոտարրեր, որոնք էլ կարող են համարվել երկրաշարժերի կանխանշան։
Երկրաշարժերի մասին անմիջապես իմանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել Last Quake հավելվածից, որը հասանելի է նաև հայերեն տարբերակով։ Հնարավոր երկրաշարժի ժամանակ հիմնական վարքականոնների պահպանումը կօգնի փրկել կյանքեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ