ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում. Միրզոյան 06/20/2024 18:22 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին.
«Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր,
Հարգելի՛ գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ,
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝ 2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: Մեր երկրների միջև առկա է ամուր բարեկամություն և համագործակցություն հիմնված՝ համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն զարգացում և բարօրություն ապահովելու նպատակների վրա:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր վերջին փոխայցելությունները և ակտիվ փոխգործակցությունը ընդգծում են շարունակական և զարգացող գործընկերությունը: Սիրելի՛ բարեկամ, ես կցանկանայի նաև կարևորել Ձեր անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների խորացման, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության զարգացման և հարաբերությունների ամրապնդման գործում։
Այսօրվա մեր խորհրդակցություններում մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը խորացնելու երկկողմ հարաբերություններն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի ներառյալ այնպիսի կարևոր ոլորտներում ինչպիսիք են ՏՏ ոլորտը, էներգետիկան, տուրիզմը, մշակույթը և կրթությունը: Մենք պատրաստ ենք զարգացնելու հնարավորությունները մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով՝ ճանաչելով առևտրի և ներդրումների ներուժը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորություններն ու փորձը:
Մենք ընդգծել ենք նաև միջխորհրդարանական համագործակցության դերը, որը մեծ ներդրում ունի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հարցում:
Այսօր մենք քննարկել ենք նաև համագործակցության հիմնական կետերն ու ուղղությունները բազմակողմ հարթակում, որտեղ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել և աջակցել միմյանց նախաձեռնություններին։
Հարգելի՛ բարեկամ,
Մեր փոխգործակցության շրջանակներում ամեն ինչից զատ ես կցանկանայի ընդգծել համերաշխությունը դժվարին ժամանակներում: Ասածիս վառ վկայությունն է Լիտվայի կառավարության կողմից հատկացված օգնությունը մայիսին Հայաստանի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը. դժվարին մարտահրավերների ժամանակներում, լինի դա բնական, թե մարդու կողմից ստեղծված մարտահրավեր, աջակցելու և միասնական ջանքերով այդ դժվարությունը հաղթահարելու պատրաստակամությունը հիմա կարևոր է առավել, քան երբևէ:
Եվ ահա գալիս է մեզ միավորող հաջորդ կետը՝ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը և վճռականությունը կառուցելու ժողովրդավարական հասարակություն՝ չնայած գլոբալ և մեր տարածաշրջանում շարունակական մարտահրավերներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց վերջին ժամանակներում մենք բախվում ենք, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը որպեսզի իրականացնի իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Եվ մենք ուրախ ենք, որ կարողացանք կարևոր առաջընթաց գրանցել, բայց նաև գիտակցում ենք, որ դա հնարավոր է դարձել մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների, այդ թվում՝ Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ։ Ի թիվս այլ միջոցառումների, ես կցանկանայի հիշատակել Հայաստանի մասնակցությունը «Ժողովրդավարության ապագան, ավտորիտարիզմից պաշտպանվելու բարձր մակարդակի ֆորումին», որն անցկացվել էր անցյալ նոյեմբերին Վիլնյուսում։ Բայց Հայաստանում այս գործընթացները ոչ միայն ինքնին ժողովրդավարության մասին են, այլ ժողովրդավարական հասարակությունների դիմակայունությունն ապացուցելու և շոշափելի արդյունքներ տալու մարտահրավերի մասին:
Հենց այդ նպատակով մենք խորացնում ենք գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ ներկայումս աշխատելով «Հայաստանի կայունության և աճի ծրագրի» իրականացման և Գործընկերության նոր օրակարգի մշակման վրա։ Եվ այսօր մեր երկրների միջև «Եվրոպական միությանն առնչվող հարցերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ մենք հատկացնում ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների էական խորացմանը, այդ ուղղությամբ մեր քաղաքացիների ձգտումներին: Մեկ այլ օրինակ, որը մենք բարձր ենք գնահատում, Լիտվայի ներդրումն է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ դեռևս կան նաև այլ կարևոր հանգրվաններ, որոնցից մեկը վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է՝ ուղղված մեր քաղաքացիներին ԵՄ-ին ավելի մոտեցնելուն:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Շարունակելով մեր նախկին քննարկումները՝ ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ, թե ինչ փուլում ենք հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատմանն ուղղված ջանքերի ուղղությամբ:
Ինչպես տեղյակ եք, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս առումով, մենք, իհարկե, բարձր ենք գնահատում Լիտվայի ԱԳՆ-ի դիրքորոշումը, որն արտահայտվեց ապրիլին սահմանազատման հարցում ձեռք բերված համաձայնությունից հետո։
Այժմ շատ կարևոր է ապահովել սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքներից խուսափելու համար։ Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ:
Հարգելի՛ գործընկերներ,
Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ ուրախ եմ, որ համաձայնության ենք եկել մեր գործընկերությունն ընդլայնելու հետագա քայլերի շուրջ։ Մենք ունենք այդ քայլերն իրականացնելու ամուր հանձնառություն և ցանկություն, և մեր ազգերի միջև կապերը մեծ պատասխանատվություն են դնում մեզ վրա և դրանք դարձնում անխուսափելի:
Հարգելի՛ Գաբրիելիուս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համապարփակ քննարկումների, հյուրընկալության և բարեկամության համար։»
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից