ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի նախագահի մեքենան առգրավելուց հետո՝ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են լինելու Արցախի ներկայացուցչությունը փակելուն. Մետաքսե Հակոբյան 06/21/2024 20:38 | Քաղաքական
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է, որ Արցախի Նախագահի ավտոմեքենան առգրավելուց հետո՝ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են լինելու Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը փակելուն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ դեռ 2023 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ դեռ փոքրիկ ճնշումներով էին փորձում վախեցնել արցախցիներին, այն ժամանակ արդեն պարզ էր, որ այս իշխանությունները ամեն ինչի գնալու են, ընդհուպ, մինչև ընտանիքներ մտնել, առևանգումներ, վախեր տարածել, ընդհուպ, ներկայացուցչություն փակել։
«Իհարկե, սպասելի էին նաև ձերբակալությունները։ Եթե հիշում եք՝ նախորդ օրերին հենց կառավարության նիստի ընթացքում կառավարության ղեկավարը կոնկրետ հրահանգ տվեց իրավապահներին՝ գնալ արցախցիների հետևից։ Նա ուղիղ տվեց այդ հրահանգը և այսօր դա իրականացվում է»։
Հակոբյանի դիտարկմամբ՝ նախագահի նկատմամբ հետապնդումների մեկնարկը տրվեց այն ժամանակ, երբ նախագահի ընկերոջը փողոցում բերման էին ենթարկել, այսինքն հետևողականորեն ինչ-որ գործողություններ են կատարում։
«Այն, որ պիտի սպասեինք, որ արցախցիների, Արցախի ԱԺ պատգամավորների, նախագահի նկատմամբ նման վերաբերմունք պիտի լիներ, ընդ որում՝ այս իշխանությունների համար օրենք ասվածը գոյություն չունի։
Ես փաստաբանի հետ այս մասին խոսել եմ, ու արդեն պարզ է, որ առանց դատարանի որոշման՝ Քննչական կոմիտեից գալիս են ու որոշում, որ պիտի մեքենան տանեն, բայց այստեղ հարցը նաև այն է, որ Արցախի ներկայացուցչության շենքը մասնավոր սեփականություն է, ստացվում է, որ այսօր այս իշխանությունները կարող են մտնել յուրաքանչյուրի տուն ու տանել գույքը՝ առանց որևէ պատճառաբանության և առանց որևէ փաստարկի։
Մի քանի օր առաջ, երբ եկել էին մեքենան տանելու՝ նույն պաշտոնյան, որ նաև այսօր էր եկել՝ ասում էր, որ մի քանի ժամով է ուզում մեքենան տանել։ Այսինքն, պարզ ցուցադրում էր, որ ունեն խնդիր հրաման կատարելու, թեկուզ անօրինական։ Օրեր անց իրենք գնացին հենց այդ քայլին ու օրենքը խախտելով՝ հանցագործություն արեցին։
Մնում է արձանագրել, որ կառավարության ղեկավարը ինչպես հեծանիվ է քշում, երբ երկիրը վտանգի մեջ է՝ նույնպես էլ այս շոուն է անում՝ ցույց տալու հանրությանը, որ ցանկացած մեկին, ով իր խոսքին կհակառակվի՝ ոչնչացնելու է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ