ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանին պետք չէ պատերազմ, մարտավարությունը Հայաստանը շրջափակելն է՝ ճանապարհների, ջրային ռեսուրսների, ռազմական նշանակության տարածքների վերահսկողությամբ. Նահապետյան 06/20/2024 19:21 | Քաղաքական
Իրականում Ադրբեջանին պետք չէ պատերազմ, Ադրբեջանի մարտավարությունը Հայաստանը շրջափակելն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող պատերազմի սպառնալիքներին։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը պատերազմով սպառնում է այն ժամանակ, երբ Հայստանը սպառազինություն է փորձում ձեռք բերել արևմուտքից։
«Երբ Հայաստանը հայտարարեց արտատարածաշրջանային մեկ այլ պետության զինական ներկայության կամ զենքի տրամադրման մասին, ինչը ենթադրում է զենքը սպասարկող մեր ԶՈՒ անձնակազմի պատրաստման խմբերի ներկայություն Հայաստանում, Ադրբեջանը նման կեցվածք ընդունեց։ Եթե այդ սպառազինությունը մեր երկրի պաշտպանությանն է ուղղված, ապա ուզում եմ հարցնել, ինչ եք կարծում, եթե Հայաստանը այդ զինատեսակները գներ Ռուսաստանից՝ Ադրբեջանը նման կեցվածք կընդունե՞ր։ Վստահեցնում եմ, որ ՌԴ-ից համապատասխան զենքի քանակ վերցնելու դեպքում Ադրբեջանը որևէ կերպ կեցվածք չէր դրսևորի։ Ալիևը դա անում է, երբ խախտվում «3+3» ձևաչափով տարածաշրջանային կայության ապահովման 5 պետությունների մոտեցումները։ Ֆրանսիան այդ ձևաչափի մեջ չի մտնում, իսկ Ռուսաստանը մտնում է։ Ավելին, եթե Հայաստանն Իրանից սպառազինություն ձեռք բերեր՝ Ալիևը երբեք նման կեցվածք չէր դրսևորի։
Խնդիրն այն է, որ Հավաքական արևմուտքն այսպիսով Հայաստան է մուտք գործում, իսկ տարածաշրջանի երկրների համար անընդունելի է հավաքական արևմուտքի զինական ներկայությունը տարածաշրջանում։ Ալիևի կեցվածքը ոչ թե Հայաստանի զինվելու, այլև հավաքական արևմուտքի՝ տարածաշրջանում ներկայության մասին է»,- նշեց փորձագետը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանից սպառնալիքներ են հնչում ոչ միայն Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու դեքում, այլև նշվում, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն չի կատարվել՝ Նահապետյանը նշեց, որ 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը բազում խոստումներ է տվել և՛ բանավոր, և՛ գրավոր։ «Կարծում եմ՝ այդ խոստումների մեջ և սահմանադրության փոփոխության մասին է խոսվել, և ռեպարացիայի ու Ադրբեջանին փոխհատուցում վճարելու, Ադրբեջանից մի քանի 100 000 քաղաքացի՝ դեպի Հայաստան վերադարձի մասին է խոսվել՝ ապահովելով նրանց անվտանգությունը, և սահմանազատում ու սահմանագծումն Ադրբեջանին պահանջով կատարելու մասին։ Այս բոլորը Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ հիմա փորձում է ստանալ այդ խոստումները»։
Նրա դիտարկմամբ՝ այդ խոստումների արդյունքն է նաև այն, որ սահմանազատումը փորձ է արվում իրականացնել ոչ թե 1976 թ-ի քարտեզների, այլ Ադրբեջանի կազմած քարտեզների հիման վրա։ «1976 թ-ի քարտեզներով Կիրանց գյուղի միջպետական ճանապարհը Խորհրդային Հայաստանի տարածք էր, այդ ինչպե՞ս դարձավ Ադրբեջանի տարածք։ Դա արդեն փաստ է, քարտեզները կան ու Փաշինյանը չի կարող անգամ այդ ամենը հերքել։
Փաշինյանն առաջնորդվում է Ադրբեջանի ներկայացրած քարտեզներով, իսկ այդ քարտեզներով ենթադրվում է կոմունիկացիաների՝ ճանապարհների, ջրային ռեսուրսների և ռազմական նշանակություն ունեցող կարևորագույն նշանակություն ունեցող տարածքների զիջում։ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանն ամբողջովին շրջափակել։ Հյուսիսից իր մի փորձը հաջողվել է, դա շարունակություն է ունենալու և ևս 3 անկլավ պետք է տրվի։ Հարավում էլ փորձ է արվելու Հայաստանը կտրել Իրանից՝ այնպես կոչված՝«Զանգեզուրի միջանցքով»։
Արդյունքում՝ Հայաստանն, ինչպես Արցախը, հայտնվելու է շրջափակման մեջ, ուղղակի ավելի մեծ տարածքով ու ավելի մեծ բնակչությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը շրջափակված Հայաստանն է։
Այսինքն իրականում պետք էլ չէ պատերազմ, Ադրբեջանի մարտավարությունը Հայաստանը շրջափակելն է։
Նույն բանը, որ եղել է Արցախում, լինելու է նաև Հայաստանում, ինչ-որ ժամանակ անց ժողովրդի մի մասը կհեռանա Հայաստանից, այսինքն, ժողովրդագրական վիճակը կվատթարանա, ինչն, իհարկե, ազդելու է Հայաստանի ներքին դիմադրողականության թուլացման վրա, որից հետո Թուրքիային ու Ադրբեջանին կմնա այս տարածքները ուժով վերցնել կամ գնելը, այսինքն՝ ստանալը դրանք, որպես կոնտրիբուցիայի մի մաս՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը վաղ, թե ուշ դիմելու է Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ փոխհատուցում ստանալու համար։ Այնպես, որ Ադրբեջանը դեռ իր վերջնական նպատակները չի իրականացրել, բայց ամեն բան տանում է հենց դրան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից