ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիվանագիտական ջանքեր են պետք, որ Ադրբեջանի ձեռքը բռնող լինի և չառաջացնի հարված հասցնելու գայթակղություն. քաղաքագետ 06/19/2024 20:17 | Քաղաքական
Զենքի ձեռքբերմանը զուգահեռ՝ պետք է այնպիսի դիվանագիտական ջանքեր գործադրվեն, որպեսզի մեր սպառազինություն ձեռք բերելը Ադրբեջանի մոտ չառաջացնի Հայաստանին «կանխարգելիչ» հարված հասցնելու գայթակղություն։ Իմ մտահոգությունը սրա հետ է կապված։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական CAESAR հրետանային համակարգի մատակարարման համաձայնագրին Բաքվի արձագանքին։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ ողջունում է ՀՀ-ի՝ սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիան, տարբեր աղբյուրներից զենք ձեռք բերելու հանգամանքը, քանի որ յուրքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը սպառազինվելու իրավունք ունի։
«Ես կարծում եմ, որ միաժամանակ պետք է դիվանագիտական ջանքեր գործադրվեն, որ, այսպես ասած, Ադրբեջանի ձեռքը բռնող լինի և մեր այդ ջանքերը՝ սպառազինոթյուն ձեռք բերելու, Ադրբեջանի մոտ չառաջացնի «կանխարգելիչ» հարված հասցնելու գայթակղություն։ Գիտեք, եթե օրինակ, բանակցային գործընթացը միջնորդներ ունենար, եթե մենք ապաշնորհ դիվանագիտություն չունենայինք, ապա այդ խնդիրը կարելի էր շատ հեշտ լուծել, հատկապես որ Հայաստանն հավաստիացնում է, որ սպառազինություն է ձեռք բերում պաշտպանական նպատակով։ Այսինքն, հարձակվելու մտադրություն չունի ու դա բորորի համար էլ կարծես թե հասկանալի է, բայց քանի որ հայ- ադրբեջանական գործընթացը միջնորդներ չունի, ցավոք, ես չեմ տեսնում այն ձեռքը, որ զսպելու է Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանը բացահայտորեն առիթներ է փնտրում՝ խաղաղության գործընթացը վիժեցնելու համար»,-ասաց Սուրենյանցն՝ ընդգծելով, որ այսօր 2 հայտարարություն է հնչել Բաքվից, որոնցից մեկը CAESAR համակարգերի ձեռքբերման դեմ, մյուսը՝ սահմանադրությունը փոխելու պահանջով։
Սուրենյանցի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Բաքվում բոլոր մտացածին հիմքերը ստեղծվում են՝ խաղաղության պայմանագրի գործընթացը վիժեցնելու համար։
«Ադրբեջանին առիթ է պետք, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ անգամ եթե այդ համակարգերը հասնեն Հայաստան՝ սպառազինության անհավասակշռությունն այնքան մեծ է, որ Հայաստանը պատերազմ սկսելու հնարավորություն անգամ չունի։
Մեկ սա են ասում, մեկ սահմանադրություն փոխելու պահանջ են դնում... դժվար չէ կանխատեսելը, որ իրենք ժամանակ են ձգում։ Այս ընթացքում իրենք որևէ փաստաթուղթ մտադիր չեն ստորագրել մինչև «COP 29» գագաթնաժողովը կհյուրընկալեն, որից հետո արդեն շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարեն»։
Անդրադառնալով ՌԴ արձագանքին, թե Փարիզը CAESAR-ի մատակարարման պայմանագրով Հարավային Կովկասում հրահրում է զինված առճակատման հերթական փուլը՝ Սուրենյանցն ասաց, որ սա կանխատեսելի էր, քանի որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի սպառազինության ձեռքբերման դիվերսիդիկացիային։ «Հենց դրա համար էի պարբերաբար պնդում, որ արևմուտքի հետ մեր հարաբերությունները պետք չէ կառուցել հակառուսականության հիմքով։ Այսինքն, կարելի է շատ լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ, միաժամանակ սպառազինություն ձեռք բերել Հնդկաստանից, Ֆիանսիայից։
Առաջին պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունը հենց այդպես էլ արել է, բոլոր կենտրոնների հետ ուներ հրաշալի հարաբերություններ և յուրաքանչյուրի հետ կառուցում էր այն օրակարգով հարաբերություններ, որը մեր երկրին պետք էր։ Սրա համար էի ես պարբերաբար շեշտում, որ արևմուտքի հետ մեր հարաբերությունները անհրաժեշտություն են, բայց դրանք չի կարելի կառուցել հակառուսականության հիմքով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ