Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է 06/19/2024   13:30  |  Հարցազրույց

Սրբազան շարժումը հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով վարկաբեկելու գործում քաղաքական իշխանությունը թիրախավորել է այնպիսի երևույթներ, որոնց առավել ցցուն դրսևորումները կյանքի են կոչվել հենց իրենց հեղինակությամբ։ Քանի որ խոսվում է ոչ միայն իբր անթույլատրելի, այլև ընդհուպ քրեական պատասխանատվություն առաջացնող արարքների մասին, պարզաբանումների համար դիմել ենք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ պարոն Գևորգ Դանիելյանից։

- Պարոն Դանիելյան, նախ՝ պատգամավորներից ոմանք հայտարարեցին, որ ըստ ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոյի՝ շարժման պատասխանատուները Ռուսաստանից ստացել են միլիոնավոր գումարներ և մսխել կամ յուրացրել։

Զավեշտն այն է, որ իրենք հարմար ենք գտել հղում անել հանրությանը հայտնի ադրբեջանամետ մի գործչի վրա, որը պնդումներ անելիս, երբեք իրեն նեղություն չի տալիս փաստեր մատնանշել և հնչեցնում է այն, ինչ անվերապահորեն ձեռնտու է ադրբեջանական քարոզչությանը։ Մյուս կողմից, եթե նույն այդ գործչի պնդումները որոշել են իբրև հավաստի ընդունել, ապա չպետք է մոռանալ, որ վերջինս տևական ժամանակով անհամեմատ սոսկալի մեղադրանքներ է հնչեցրել  անմիջապես իշխանության հասցեին։ Եվ եթե որևէ մեկի մտքով չի անցել այդ մեղադրանքները լուրջ ընդունել, ապա առնվազն լուրջ չէ նաև հենց հիմա դրանք հավաստի ընկալելը։ Ընդհանրապես որևէ մեկին իբր հավաստի աղբյուր դիտարկելուց առաջ արժե խորհել, թե այդ սուբյեկտին անհարկի մեծարելու պարագայում ինքներդ չեք դո՞ւրս գա հենց ձեր վրա։

֊ Հետաքրքիր վերապահում են անում ՔՊ֊ական պատգամավորները՝ «Չի կարելի փողոցով գալ իշխանության»։ Բայց ողջ պարադոքսն այն է, որ իրենք հենց փողոցով են եկել իշխանության, ի՞նչ իրավիճակ է փոխվել։

Ոչ միայն փողոցով են եկել, այլև դիմել են այնպիսի քայլերի, որոնք ոչ միայն հակաօրինական էին, այլև դրանց արդյունքում խորհրդարանում կայացած որոշումները չէին կարող իրավաչափ համարվել։ Խորհրդարանի վրա հանրային ճնշում գործադրելու եղանակներից մեկն էլ համարվեց անմիջապես խորհրդարանի տարածք ներխուժելը, ինչը հանգեցրեց հայտնի միջադեպերի պատգամավորների և ցուցարարների միջև։ Ընդ որում, խնդիրն արդեն որևէ պաշտոնյայի հրաժարականը չէր, քանզի մինչ այդ գործող վարչապետը արդեն իսկ հրաժարական էր տվել։ Խնդիրը պահանջվող անձի օգտին քվեարկելն էր։

Ընդհանրապես, սոցիալ֊քաղաքական կյանքում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն յուրատեսակ նախադեպ է, այն մշտապես կրկնվելու և դրա հեղինակին թիրախավորելու հատկություն է ձեռք բերում, ուստի քաղաքական ուժերը պետք է հնարավորինս խնամքով ու ներքին պատասխանատվությամբ վերաբերեն իրենց քայլերին։

Իսկ ներկայիս շարժումը բացարձակապես ճիշտ չէ իբրև իշխանության զավթում հրամցնելը։ Ի՞նչ է հստակ ներկայացնում Բագրատ Սրբազանը, նա ընդամենը փաստում է, որ Կառավարությունը ամբողջովին ձախողել է իր իսկ կողմից առաջ քաշած և խորհրդարանում հաստատված ծրագիրը, ինչի արդյունքում ճգնաժամային փակուղուց իշխանությունը որպես ողջամիտ ելք է դիտարկվում տարածքային զիջումները, Սահմանադրության ազգային արժեհամակարգի վերանայումը և այլն: Եվ այս ամենի համատեքստում Բագրատ Սրբազանը առաջարկում է համախմբել ուժերը, ձևավորել նոր, արհեստավարժ և ազգային հաշտություն խորհրդանշող գործադիր իշխանություն, որի կազմում, անշուշտ կարող են լինել նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ։ Այս կտրվածքով, որտե՞ղ եք տեսնում իշխանության զավթում։

Ցավալի է, որ միջազգային որոշ արտաքին ուժեր ևս այս շարժումը փորձում են նույնացնել իշխանությունը զավթելու հետ, մինչդեռ՝ հրաշալի տեղյակ են, որ ցանկացած քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրում ոչ միայն համընդհանուր ճգնաժամի, այլև ծագած առանցքային մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ուղին համարվում է ոչ թե հասարակությունից ու բոլոր քաղաքական ուժերից իսպառ մեկուսանալը, այլ առնվազն կոլաիցիա կազմելը և եղած ուժերի համախմբումը։

Այս տեսանկյունից շարժումը առաջին հերթին պետք է ողջուներ հենց իշխող քաղաքական ուժը, ոչ թե անցնեին անիմաստ հակադարձումների, անօրինակ վիրավորանքների և ոստիկանական անսանձ բռնությունների։

- Խորհրդարանում բացահայտ ծաղրական տոնայնությամբ էին անդրադառնում նաև այնպիսի դրսևորումների, ինչպիսիք են ոչ միայն հավաքի մասնակիցներին սնունդ բաժանելը, այլև նյութական աջակցությունը։ Լավ ենք հիշում, որ այդ ամենը բնավ խորթ չէ ՔՊ֊ականներին, այնուամենայնիվ, հարուցվել է նյութապես շահագրգռելու փաստով քրեական հետապնդում։

Իհարկե, առնվազն քաղաքակիրթ կլիներ, եթե 2018 թվականի շարժումը ևս նախընտրեր ցուցարարներին ինչ֊ինչ նվազագույն պահանջները բավարարող նյութական աջակցություն ցուցաբերելը, մինչդեռ՝ նախապատվությունը տրվեց մեր ազգային դիմագծին ոչ հարիր դագաղներով, ծաղկեպսակներով, սև ժապավեններով, հերոս պատանու կեղծ պապիկի բեմադրության և նմանաբնույթ այլ ակցիաների։ Երբ իրենց քննադատության նյութը համեմատում եք իրենց հեղինակած քայլերի հետ, պարզ է դառնում, որ գերադասելի է լռությունը, սակայն սա այդ դեպքը չէ։

Ինչ վերաբերում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելուն, ապա դա ԵՄ անդամ որևէ երկրում չի ճանաչվել որպես քրեական հանցագործություն, ավելին՝ ԱՄՆ֊ում այն անգամ դարձել է իրավական կարգավորման առարկա։ Զավեշտն այն է, որ իրենց իսկ գնահատականով ժողովրդավարության բարձր աստիճան չունեցող Բելառուսում այդ արարքը համարվում է ընդամենը վարչական զանցանք։ Ճշտենք նաև, որ այդ արարքը նաև նախկինում չի համարվել քրեական հանցագործություն, իշխանությունը այն հանցագործություն համարելու ուղղությամբ արդեն 2021 թվականի մայիսի 7-ին լրացում կատարեց դեռևս 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքում։ Ընդ որում, թեպետ 2021 թվականին ընդունված նոր քրեական օրենսգրքում այն այլևս չէր համարվում քրեական հանցագործություն, բայց հասցրեցին մինչև ուժի մեջ մտնելը՝ 2022 թ. հունիսի 9-ին  հապճեպ կատարել լրացում և այն ներառել նոր քրեական օրենսգիրք։ Այդ «հնարամիտ» քայլի արդյունքում նշված հոդվածը դուրս մնաց միջազգային փորձագիտական կառույցների տեսադաշտից։

Իմ խորին համոզմամբ, տվյալ դեպքում, խոսքը առերևույթ հակասահմանադրական օրենսդրական նորմի մասին է։ Վերջին հաշվով՝ հարկ է ծագած խնդիրը կարգավորել, ոչ թե միանշանակ ու կացնային գործելաոճով հանցակազմ փնտրել։ Մի իրավիճակ է, երբ մարդկանց հավաքներին մասնակցելու հետ կապված նվազագույն կարիքների համար աջակցություն է ցուցաբերվում, այլ իրավիճակ է, երբ մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ են բաժանվում և այլն։

Հավելեմ, որ այս շարժումը առանձնանում է դասական կանոններով, իսկ միջադեպերի հեղինակները, դատելով համացանցում առկա տեսանյութերի, ներդրված սադրիչներն են:

- Շարժումը քաղաքական կառավարման հարթությամբ հաջողելու դեպքում, ի՞նչ ծրագրերով է հաղթահարելու ներքին և արտաքին մարտահրավերները: Մարդիկ սպասում են կոնկրետ տեսլականի:

Նախ, ներքին քաղաքականության կտրվածքով հնարավորինս արագ կլուծվեն տարիներ շարունակ կուտակված և միայն դատարկ խոստումների արժանացած բազում խնդիրներ: Օրինակ, օրենքով հնարավոր կլինի լուծել ուսանողական վարկի հարցը, այլևս նյութական ծանր վիճակը, կարիքը չի լինի կրթությունը շարունակելու արգելք, իսկ դրա համար ընդամենը հարկավոր է վերջին շրջանում աննախադեպ մեծ շահութաբերություն ունեցող բանկային գործունեության իրավական հիմքերը չնչին փոփոխությունների ենթարկել: Հնարավոր է էապես կրճատել թոշակառուների ընդհանուր թիվը և բարձրացնել նրանց թոշակները, ինչի համար անհրաժեշտ կլինի իսպառ բացառել մինչև 65 տարին լրանալը, սկսած 50 տարեկանից հանրային ծառայողների մի ստվար հատվածի արտոնյալ կենսաթոշակի ուղարկելը և այլն: Վերջին շրջանում ազգային կերպարը դեգրադացնելու հաշվին գերշահույթ ստացող խաղատների ու վիճակախաղերի փոխարեն հարկ կլինի հիմնադրել միայն մեկ-երկու պետական վիճակախաղեր, օրինակ՝ «Կարմիր խաչ», որի ողջ հասույթը կանցնի բացառապես հաշմանդամներին, այդ թվում՝ պատերազմի զոհերի երեխաներին ու ծնողներին: Հընթացս պետական բյուջե մուտք կլինեն հսկայական միջոցներ:

Արտաքին քաղաքականության հարթությամբ վերջ կտրվի ոչ միայն սպառնալիքի ազդեցության տակ տարածքային ագրեսիան, այլև կամավոր նոր զիջումները արդարացնելու խիստ անհեռանկար ու վտանգավոր քաղաքականությունը: Հնարավորինս արագ կվերականգնվեն բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները: Օրինակ՝ ի՞նչ իմաստ ուներ  միանալ, այսպես կոչված՝ «Կրոնական ազատության դաշինքին», երբ դրա հիմնադիր փաստաթղթերից պարզ երևում էր, որ այն ուղղված է Իրանի, Իրաքի, Չինաստանի և Հնդկաստանի դեմ, այսինքն՝ երկրների, որոնք ոչ միայն կարող էին լինել մեր պոտենցիալ դաշնակիցները, այլև երկրների, որոնցում մենք կրոնական ազատության որևէ խնդիր չունենք, ի տարբերություն՝ Թուրքիայի և Ադրբեջանի:

Մի խոսքով, սրանք պարզագույն խնդիրներ են, որոնց լուծման համար բնավ «կախարդական փայտիկ» ունենալու կարիք չկա, պետք է ունենալ քաղաքական կամք և արհեստավարժ մարդկանց հետ աշխատելու խիզախություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 19/06/2024  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 12-ին ոստիկանական բռնությունների հետեւանքով տուժած քաղաքացիներից 5-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում
12:39 19/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱրևմուտքը պետք է գնահատական տա վերջին դեպքերին․ Սրբազան
11:36 19/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱյսօր առավոտյան իր տանից առեւանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
11:00 19/06/2024  |  ՔաղաքականԲագրատ Սրբազանը ներկայացնում է շարժման ընթացիկ զարգացումները և գալիք ծրագրերը. ուղիղ
17:37 18/06/2024  |  ՄեկնաբանությունԻշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված բազմաթիվ քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված․ Աբրահամյան
07:24 18/06/2024  |  ՄամուլԻրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. վիրավորվելու, բռնության կիրառման մասին խոսք չկա. «Ժողովուրդ»
23:28 17/06/2024  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակն՝ ըստ ԻՔՄ-ի
21:41 17/06/2024  |  ԼՐԱՀՈՍ«Սրբազան պայքար», հայի ոգին արթնացել է. հանրահավաքն ուղեկցվում է խորհրդանշական երգով ու լույսերի ֆլեշմոբով (տեսանյութ)
21:33 17/06/2024  |  ԼՐԱՀՈՍՇուտով մեր Շարժումը ծավալվելու է ողջ Հայաստանով.այն չի սահմանափակվելու միայն Երեւանի փոքր կենտրոնով. Սրբազան (տեսանյութ)
21:21 17/06/2024  |  ԼՐԱՀՈՍԿանայք ձեր թիկունքում կանգնած տեր են Արցախին, Մայր Հայաստանին. կանայք հանդես են եկել հայտարարությամբ

Արխիվ

[]