ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ լավ կլիներ, եթե Հայաստանը մտներ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, հարցն այն է՝ կմտնի՞. ՀԱՊԿ-ն էլ իր խնդիրներն ունի. Մհեր Հակոբյան 06/18/2024 20:47 | Քաղաքական
Հայաստանի պաշտպանական համակարգերը առնվազն 2020 թ-ից սկսած չեն գործում, չնայած, որ Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, այլև՝ ՌԴ-ի հետ ունի երկկողմանի պաշտպանական համաձայնագիր, որը նույնպես չի գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
«Այս պայմաններում, եթե համարենք, որ ՀԱՊԿ-ը չկայացած կառույց է։ Հայաստանի դուրս գալը չեմ կարծում, որ լրջորեն խաթարելու է ՀԱՊԿ-ի գործունեությունը։ Սա առայժմ Ռուսաստանի անուժ զայրույթն է և զայրացած հայտարարություններն են, Ռուսաստանն այս պահին լիովին զբաղված է ուկրաինական պատերազմով և ոչ մի կերպ չի կարողանում անդրադառնալ Հարավային Կովկասին, արդյունքում, հիմա զայրացկոտ հայտարարություններից այն կողմ չի կարողանում անցնել։
Այդուհանդերձ, այս իրավիճակը վտանգավոր է, քանի որ մենք զայրացնում ենք աշխարհաքաղաքական առաջատար ուժերից մեկին, որը կարող է մեզ անկանխատեսելի վտանգների առաջ կանգնեցնել։ Այս իրավիճակում ամենավտանգովորն այն է, որ Հայաստանը, ըստ էության, դառնում է աշխարհաքաղաքական ուժերի մրցակցության թատերաբեմ, այսինքն, կոլեկտիվ Արևմուտքը և Ռուսաստանի Դաշնությունը սկսում են Հայաստանի տարածքում մրցակցություն իրականացնել, թե Հայաստանը ում է հասնելու։
Սա վտանգավոր է, կարող է հանգեցնել խառնաշփոթի, քաղաքակական երկհպատակության, ընդհուպ մինչև բախումի, ընդհուպ՝ երկիր կիսելու։ Սա շատ հավանական հեռանկարի հարց է։ Այնպես որ, շատ վտանգավոր իրավիճակում ենք, չնայած, որ կոնկրետ Գալուզինի հայտարարությունները կոնկետ պրակտիկ հետևանքներ չեն ունենա»,- նշել է փորձագետը։
Գալուզինի պնդմանը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի՝ Հակոբյանն ասաց, որ եթե քարոզիչ լիներ՝ ավելի հեշտ կկարողանար այդ հարցին պատասխանել, որովհետև ռուսամետ քարոզիչները կպնդեին, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, իսկ արեւմտամետը՝ կասեր, թե լավագույն լուծումն արևմուտքն է, իսկ իրականում, ոչ ոք, այս պահի դրությամբ, չի կարող ասել, թե քայլերը ուր կբերեն։
«Այնքան շատ են ուժերի խաչաձևումները և այնքան քիչ մենք ունենք տեղեկատվություն, որ բարդ է որևէ օբյեկտիվ գնահատական տալ։ Այո, լավ կլիներ, եթե Հայաստանը դառնար ՆԱՏՕ-ի անդամ, միանագամից Հայաստանը կմտներ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, ինչպես մերձբալթյան երկրները, որոնք յուրաքանչյուրը 5-10 000-անոց բանակ ունենալով հոխորտում են Ռուսաստանի դեմ, Ռուսաստանն էլ ատամներն է կրճտացնում, ու ոչինչ չի կարողանում անել։ Բայց դրա հակառակ օրինակն էլ ՈՒկրաինան է, որին խաբեցին, մենք տեսել ենք, թե ինչ իրավիճակի առաջ է, ու այս ամենի հետ մեկտեղ երեկ ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է, որ ՈՒկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Սա ծաղր է ու ապտակ։ Այո, եթե ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ լինենք՝ լավ է, հարցն այն է՝ կլինե՞նք։
Այսօր էլ տեղեկատվություն է տարածվում, որ ֆրանսիական զենքներ ենք ստացել, չգիտեմ՝ ճիշտ է, թե սուտ է, ինչ զենքեր են, գուցե իշխանական քարոզիչնե՞րն են տարածում, ու գուցե դեռ պիտի գան։
Հակառակ կողմում էլ ՀԱՊԿ-ն է, բոլորս էլ տեսել ենք թե ՀԱՊԿ-ը ինչպես է օգնում Հայաստանին վերջին 4 տարում։ Հիմա ինչպե՞ս ասենք, ՀԱՊԿ-ն է լավագույն լուծումը։ ՀԱՊԿ-ում էլ այլ խնդիրներ են առաջանում։
Այսինքն, այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե դեպի որ բևեռ բռնած ճանապարհը՝ ուր կտանի։ Շատ բարդ է այս պահին գնահատականներ տալ ու օբյեկտիվ վերլուծություն ներկայացնել»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ