ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ, սյունեցիները Նիկոլին ոչ մի հարց չունե՞ն, ոչ մեկը չհարցրեց Նիկոլ, բա որ մեր հողերը տվել ես, ի՞նչ ես ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան 06/18/2024 16:41 | Քաղաքական
Սահմանազատման գործընթացը հանրաքվեի դնելը պրիմիտիվ քաղաքական հնարք է սուտասան կապիտուլյանտի կողմից՝ դավաճանական քայլերը ծածկելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ եթե սահմանազատման արդյունքում լինեն մեծ հատվածներ, որոնք վերադարձնելու կամ փոխանակելու խնդիր լինի, ապա այդ հարցը հանրաքվեի կդրվի։
«Դրանով Փաշինյանը փորձում է ապացուցել, որ այն 72 սեփականության վկայականները, որ ունեն Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները և դրանք անցել են թուրքին, անօրինական են, որ ՀՀ ինքնիշխան տարածքից հող չի հանձնել։ Դա ընդամենը քաղաքական հնարք է, որպեսզի իշխանափոխությունից հետո ինքը դատարանի առաջ չկանգնի։
Հիմա Հայաստանի Հանրապետության ոչ մի կառույց, ոչ մի իշխանական թև ոչ մի իրավունք ու պարտականություն չունի, մենք բոլորս գերի ենք հոգեկան հիվանդ Նիկոլ Փաշինյանի որոշումների ձեռքում, այնպես որ՝ մտածել, որ մենք ԱԺ ունենք, նախագահ ունեք՝ շռայլություն է։ Մենք ոչինչ չունենք, բացի վախեցած, օտարերկրյա փողերով և ուժերով պահվող Նիկոլ Փաշինյանի անձնական ոչ ազգային, ոչ պետական մոտեցումներից»,- նշել է գնդապետը։
Դիտարկմանը, թե արդյոք ընդդիմության մանդատները վայր դնելու հարցը օրակարգ չի բերվում հենց այն բանի համար, որ հանրաքվեի ընթացքում ձևավորված ընտրական տեղամասերում ընդդիմությունը վերահսկողության որևէ լծակ չունենա՝ Հովհաննիսյանկ նշեց, որ 2021 թ-ին տեղի ունեցած ընտրությունները կեղծվեցին և իշխանությունը ներկայացրեց այն թիվը, որն իրեն պետք էր։ «Միջազգային դիտորդներն էլ աչք փակեցին այնպես, ինչպես Ազգային ժողովի մոտ, երբ ցուցարարների նկատմամբ օգտագործվեց «Զարյա 3», որն աշխարհում արգելվում է օգտագործել ցուցարարների դեմ։ Այն օգտագործվում է զինված խմբավորումների դեմ, սակայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ մեղավոր են ցուցարարները։ Հասկանո՞ւմ եք, իրենց պետք է այս երկիրը կործանել, ոչնչացնել, միայն մեկ նպատակով, որ Ռուսաստանին այստեղից հեռացնեն։ Սա ճիշտ է, թե սխալ՝ այլ հարց է, բայց հիմա ամեն բան արվում է Նիկոլին պահելու պաշտպանելու և Նիկոլով Հայաստանը վերջնականապես կործանելու համար։
Հիմա էլ ոչ ոք չի խոսում Արցախը հանձնելու մասին, չի խոսում 5000 զոհի մասին, 250 տանկի մասին, որ տվել է թուրքին, անընդհատ անկումներ ապահովելով՝ մեր ազգին տանում են կործանման։ Անկումներից մեկն էլ հողերի հանձնումն է»,- նշել է գործիչը։
Ինչ մնում է Սյունիք կատարած այցին, ապա գնդապետը հրապարակային հարց բարձրացրեց, «ուզում եմ հարցնել՝ ոչ մի սյունեցի, ում հողերը հանձնել են՝ չհարցրեց Նիկոլ, բա մեր հողերը տվել ես, ի՞նչ ես ստացել, չեն հարցրել, որովհետև ավտոբուսներով շրջում են, ՔՊ-ականների ազգականներին ընտրում են, նրանց համար գրում են, թե ինչ իրենք պետք է ասեն Նիկոլին՝ տեսախցիկների դիմաց։ Ընտրում են մոտ 20 հոգու, մասովկա են ապահովում։ Ասում են՝ Ծավում դպրոց են կառուցելու, որ հարևան գյուղերից էլ երեխաները գան այդ դպրոց՝ սովորելու, բայց ոչ ոք չի ասում, որ Նիկոլի օրոք շրջակա 5 գյուղերի դպրոցներն արդեն փակ են։ Մի քանի գյուղացու ոգևորել են, փող են տվել, օրինակ, մեկին 100 000 փող են տվել, որպեսզի Փաշինյանին ասի՝ «թագավոր»։
«Լավ այդ գուղացիները Նիկոլի հետ ոչ մի հարց չունե՞ն»,- նկատում է Վլ. Հովհաննիսյանն ու ինքն էլ արձագանքում՝ ունեն, ուղղակի ունեցողներին 300 մետրից մոտ չեն թողել, որ որևէ մեկի ձայնը չլսվի։ Գիտե՞ք, որքան են այս այցի ընթացքում մարդիկ բղավել «դավաճան», «հողատու»։ Այնպես են արել, որ չլսվի։ Այնպես որ՝ ԱԺ-ն էլ, Ժողովուրդն էլ շիզոֆրենիկի ձեռքն պատանդ են ընկած։ Մեզ մնում է սպասել, թե երբ թուրքը վերջնականապես մեզ կտանի կործանման»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ