ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը զարմացած էր նման հիմքով ինքնաբացարկի միջնորդության ներկայացմամբ. դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց իրեն ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ) 06/18/2024 19:23 | Դատական ռեպորտաժներ
«Դատարանի համար զարմանք էր այս միջնորդությունն այս հիմքով ներկայացնելը»․ դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործող հանրային մեղադրողների ներկայացրած բացարկի միջնորդությունը
«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործը կշարունակվի քննվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, թեև դատախազությունը փորձում էր մեղադրյալներին չկալանավորելու որոշումը կայացրած դատավորին ստիպել՝ հեռանալու վարույթից։ Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին նախագահողը հայտնեց, որ գրություն է ստացվել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունից, համաձայն որի՝ կառույցը չի կարող վերահսկել մեղադրյալների վարքագիծը, քանի որ առկա չէ գործիքակազմը։ Դատարանը հարցում-պարզաբանում է ուղարկել Պրոբացիայի ծառայությանը՝ արձանագրելով, որ գործիքակազմի չլինելը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ինչպես նաև՝ դատարանը խնդրել է պարզաբանել, թե տնային կալանքի և վարչական հսկողության դեպքում, երբ կիրառվում է սահմանափակումներ՝ համացանցի հասանելիության, շփումների, ինչ գործիքակազմ է կիրառվում, օրինակ, ինչ գործիքակազմ կարող է լինել, օրինակ, ուղիղ եթերներին հետևելու համար և, ի վերջո, ում պատասխանատվության տիրույթում է գտնվում կատարման համար համապատասխան միջոցները։ Նշված գրությունների հրապարակումից հետո հանրային մեղադրողը միջնորդություն ներկայացրեց՝ դատավորին բացարկ հայտնելու մասին՝ իբրև թե կասկածի տակ դնելով դատավորի անկողմնակալությունը։ Հատկանշական է, որ հանրային մեղադրողը միջնորդությամբ անդրադարձել է Պրոբացիայի ծառայության գրությանը, որն իբրև նախորդ նիստում պետք է հրապարակվեր, անդրադարձ կատարվեր, քննարկվեր, սակայն այս մինչ այդ գրությանն անդրադառնալը որոշել է մեղադրյալների նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժել։ Նախագահողը, սակայն, այս առնչությամբ նկատեց, որ գրությունը ստացել էր հենց նախորդ հրատապ նիստի օրը, բացի այդ, այդ նիստին քննարկվել է խափանման միջոցի պայմանի խախտել-չխախտելու հարցը, ուստի, Պրոբացիայի ծառայության գրությունը կարող է վերաբերել դատարանի նախորդ որոշման հիմնավորվածության հարցին, հետևաբար, պայմանի ենթադրյալ խախտման հարցին վերաբերելի չէ։ Դատարանը նկատեց՝ նախորդ որոշման օրինականության հարցը կարող է քննարկվել միայն վերադաս ատյանում։ Պաշտպանության կողմը ներկայացված բացարկի միջնորդության դեմ առարկեց։
Լսելով կողմերին՝ նախագահողը մերժեց միջնորդությունը։
«Անկեղծ՝ դատարանի համար զարմանք էր այս միջնորդությունն այս հիմքով ներկայացնելը, որովհետև շատ լավ եմ ճանաչում երկու հանրային մեղադրողներին էլ, շատ վաղուց, երկուսն էլ պրոֆեսիոնալ են։ Դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսդրությունը պասիվ դատավարական ընթացակարգից անցում է կատարել ատիվ ընթացակարգի։ Թե ինչու է այդպես, զուտ դատարանի գնահատականը չէ։ Նախորդով դատարանից պահանջվում էր, որ բոլորին լսեն, հետո առանձին խորհրդակցական սենյակում որոշում կայացնել, իսկ ներկայիս քրեական դատավարության օրենսգիրքն ուղիղ նշում է՝ բացառապես գործը լուծող ակտերն է կայացվում առանձին սենյակում, որը վերաբերում է վերդիկտին, գործը կարճելուն և այլն։ Խափանման միջոցի հետ կապված ուղիղ ասվում է՝ պետք է լսել կողմերի կարծիքները և կայացնել որոշում»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ